Iravunk.com | Սանատորիաների տերերը դեռ տաք են՝ «Ամուլսարի» շահագործումով Ջերմուկը քանդելու են. Ադամյան
Գերմանիայում ահազանգում են Ռուսաստանի հաջող հարձակման պատճառով Ռուսական բանակը արագ ներխուժեց Արխանգելսկոյե (MAP) Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժողովրդավարության բաստիոնում» «կապներդ դա խազ» կտրել եք …Հարտնի լրագրողը մեր օրերի մասին Ո՞րն է այն գաղափարը, որի շուրջ կարող են ընդդիմադիրները համախմբվել. Վազգեն Սաֆարյան Դուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. Վարդանյան Միշտ մեր ժողովուրդը ոչ թե գնացել է ընտրելու, այլ՝ մերժելու. Վազգեն Սաֆարյան (ԱՆՈՆՍ) Պարույր Սեւակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակին... Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը` դեմ գնալով ԱՄՆ-ին Ռուսական ուժերը գրավե՞լ են Արխանգելսկոյեն (Քարտեզ) Bild. Ռուսական բանակը հարձակվում է Օչերետինոյի հյուսիսում գտնվող Արխանգելսկոյեի վրա

Սանատորիաների տերերը դեռ տաք են՝ «Ամուլսարի» շահագործումով Ջերմուկը քանդելու են. Ադամյան

Հանդիպում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ կառավարությունը «Լիդիան» ընկերության հետ 250 միլիոն դոլար արժեքով փաթեթ է ստորագրելու, ըստ որի՝ «Ամուլսարը», որի շահագործման դեմ բնապահպանները տարիներ շարունակ պայքար են մղել՝ կշահագործվի: «Իրավունքի» հետ զրույցում բնապահպան ՍԻԼՎԱ ԱԴԱՄՅԱՆԸ նշել է, որ ջերմուկցիները դեռ չեն պատկերացնում, թե ինչ աղետի առաջ են կանգնած՝ վտանգված է բնությունը եւ բիզնեսը Ջերմուկում:

Ինչու՞ է իշխանությունը հակված շահագործելու Ամուլսարի հանքը:

— Տարիներ շարունակ հանքարդյունաբերության ոլորտը եղել է առաջնային բոլոր վարչապետների ու նախագահների ժամանակ: Նույնիսկ միջազգային կազմակերպությունները համոզում են, որ ձեր գաղափարը սա է, դուք պետք է զարգանաք այս ճանապարհով: Ես ներկա եմ եղել Եվրամիության ներկայացուցիչների հետ հանդիպմանը տարիներ առաջ, ներկայացուցիչներից մեկը հայտարարեց, թե ՀՀ տնտեսական զարգացումն ուղիղ կապված է ոչ թե հանքարդյունաբերության հետ, այլ հանքհանման գործունեության հետ, այսինքն՝ ի նկատի ունի, որ հումք տվող է: Ես պատրաստված էի գնացել ու պատասխանը տվեցի, այդ օրվանից ինձ չեն հրավիրում Եվրամիության որեւէ հանդիպման, ստացվում է այնպես, որ այս դիրքորոշումը ոչ միայն մեր ներքին դիրքորոշումն է, այլեւ՝ արտաքին, որը նաեւ հնարավոր է, որ քաղաքական ինչ-որ լծակներում ստիպում են, որ Հայաստանն ապրի հետընթաց ու դառնա հումք արտահանող: Եվ եթե որեւէ մեկը կասկածում էր, որ «մեգավարչապետը» կարող է փոխեր այդ քաղաքականությունը, ապա ես կասկած չունեի, որ նա շարունակելու է այն:

Կայի՞ն հնարավորություններ հանքը փակելու ու չշահագործելու:

— Մենք նույնիսկ Կարեն Կարապետյանին ենք հանդիպել, մարդը մեզ պարզ ասաց, որ իր անձնական կարծիքը ոչ ոք հաշվի չի առնում: Մարդիկ, ովքեր պայքարում էին Ամուլսարի հանքի շահագործման դեմ, շատ ճիշտ էին անում, քանի որ այդ տարածաշրջանը առողջարանային է ու անթույլատրելի, ու՞մ ուղեղի ծայրով է անցել, որ այդտեղ կարող է հանք լինել: Մենք այստեղ նաեւ սոցիալական խնդիրներ ունենք, բնապահպանական խնդիրները շատ-շատ են լինելու, խորքային ջրերի ուսումնասիրությունը բավարար չի արվել:

Ի՞նչ վտանգներով է հղի Ամուլսարի շահագործումը:

— Ամուլսարի շահագործումը շրջակա միջավայրի մահվան դատավճիռն է: Մենք զրկվելու ենք Ջերմուկից, որպես առողջարան, ինչքան էլ իրենք ասեն, որ ամեն ինչ վերջին տեխնոլոգիաներով են անելու, միեւնույնն է, անհնար է, որ շրջակա միջավայրին ու հանքային ջրերին վտանգ չսպառնա: Մենք մինչեւ հիմա չունենք լուրջ հետազոտություն, որը կապացուցի հակառակը, որ այս խորքային ջրերը, որոնք կապված են հանքային ջրերի հետ, բացասական ազդեցություն չեն թողնի: Ոչ մի հստակ պատասխան դրան չկա:

Ռիսկերի գնահատում կարվի՞, թե՞ կթաքցվի հանրությունից:

— Թաքցնելու են այդ ամենը: Այս «պատերազմը» ու պայքարը, տեղի բնակչության պատերազմն էր հանքարդյունաբերողի հետ: Հասարակական կազմակերպությունները արել են մեծ փորձագիտական աշխատանք, եւ, իհարկե, ակտիվիստներն են հենց տեղում մեծ աշխատանք կատարել, ու եկեք փաստենք, որ նախկին իշխանությունն այդ պայքարին գոնե ականջալուր էր, գոնե ժամանակ առ ժամանակ արգելակում էր: Եկավ նոր կառավարությունը, որը որոշեց, թե հերիք է սրանց հետ գլուխ դնեք, այսօրվա կառավարությունը թքած ունի բոլորիս վրա, եւ իր փողի համար հանքը կշահագործեն: Բոլոր տեսակի փորձագիտական եզրակացությունները, որտեղ խոսվել են վտանգների մասին, բոլորը դրվել է մի կողմ, ու կառավարությունը որոշում է կայացրել, որ հանքը կշահագործվի: Ռիսկերը շատ մեծ են. խորքային ջրերը, հանքային ջրերը, Սեւանի խնդիրը, շրջապատը, մարդկանց առողջությունը: Այս ամենի ֆոնին ուզում եմ անդրադառնալ ներկայիս առողջապահության նախարարի այն հայտարարությանը, թե բոլոր փորձաքննություններն արել են: Տիկին նախարարը ստու՛մ է, ես պահանջելու եմ, որպեսզի  ներկայացնի բոլոր փորձագիտական փաստաթղթերը, թող հանրությանը ցույց տա: Մենք բազմաթիվ նամակներ ենք ուղարկել Առողջապահության նախարարություն ու ստացել ենք տափակ պատասխաններ: Թող կոնֆերանս կազմակերպեին ու հանրությանը ներկայացնեին ուսումնասիրության արդյունքները, չկա՛ նման հետազոտություն, ստում են: Հետաքրքիր է իմանալ՝ այդ ի՞նչ փորձագիտական տվյալներ ունի նախարարությունը, որը թույլ է տալիս տարածաշրջանում հանք շահագործելու:

Պայքարը կշարունակե՞ք:

— Ես ունեմ գործընկերներ, ովքեր ասում են, որ պայքարը շարունակելու են: Այսքան տանջանքից ու փորձագիտական տվյալներից հետո, գիշեր-ցերեկ ակտիվիստները այդտեղ քնում էին: Անամոթ ու այս աստիճանի անպատկա՞ռ... Ես կարծում եմ, որ պայքարը շարունակվելու է, մենք արել ենք մեզնից կախված ամեն բան, որը պետք է ապացուցեր, որ հանքը շահագործելը վնաս է: Ռիսկերը շատ են, մենք փորձագիտական տվյալներ ունենք, կարծում եմ՝ տեղի հանրությունն ու ակտիվիստները կպայքարեն, չմտածեք, թե նրանք քնած են, պայքարելու են հենց տեղում: Իրենք թույլ չեն տալու շահագործումը: Մենք անակնկալի եկանք, որ այդպես արագ թուղթը ստորագրեցին, գիտեինք, որ ուզում են շահագործել, բայց այսպես հրատապ կերպով՝ չէինք պատկերացնում:

Շրջակա միջավայրի նախարարության անելիքն այս հարցում ո՞րն է:

— Այստեղ անելիք ուներ Շրջակա միջավայրի նախարարությունը, իմ կարծիքով՝ իրենց ասել են՝ ձեններդ կտրեք, նստեք տեղներդ, ձեզ լսող չկա, կամ եկել են լուռ համաձայնության: Սոցիալական ցանցերում էլ դեգեներատների տեքստեր են հայտնվել, ասում են՝ իբր եթե Ամուլսարի հանքը շուտ շահագործեինք, Ադրբեջանը չէր հարձակվի Ջերմուկի վրա, այ տխմարնե՛ր, դե որ այդպես է, Ադրբեջանը չէր հարձակվի Սոթքի հանքավայրի վրա: Բա դուք չե՞ք տեսնում Սոթքում ինչ կատարվեց: Թեկուզ անցնի տարիներ, բայց այս մարդիկ կանգնելու են դատ ու դատաստանի առաջ, պատասխան են տալու: Իրենց ականջից բռնելու են ու պատասխանատվության բերեն: Ամբողջ Ջերմուկը քանդելու եւ ավերելու են, սանատորիաների տերերը տաք են, իրենց գլուխը դեռ չի մտել՝ ինչ է լինելու, իրենց բիզնեսները  քանդվելու են, ժողովրդի 20 տոկոսը աշխատելու է հանքում, մնացածը, որը  ապրում էր տուրիստական բիզնեսով, անգործ է մնալու, ամբողջ տուրիստական բիզնեսը քանդվելու է: Ի դեպ, խոսակցություն կա, որ հանքը 40 թուրք բաժնետեր ունի:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Գերմանիայում ահազանգում են Ռուսաստանի հաջող հարձակման պատճառովՌուսական բանակը արագ ներխուժեց Արխանգելսկոյե (MAP)Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժողովրդավարության բաստիոնում» «կապներդ դա խազ» կտրել եք …Հարտնի լրագրողը մեր օրերի մասինՈ՞րն է այն գաղափարը, որի շուրջ կարող են ընդդիմադիրները համախմբվել. Վազգեն ՍաֆարյանԴուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. ՎարդանյանՄիշտ մեր ժողովուրդը ոչ թե գնացել է ընտրելու, այլ՝ մերժելու. Վազգեն Սաֆարյան (ԱՆՈՆՍ)Պարույր Սեւակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակին...Հռչակագիր «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿ – ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱԿԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ»Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը` դեմ գնալով ԱՄՆ-ինՌուսական ուժերը գրավե՞լ են Արխանգելսկոյեն (Քարտեզ)Bild. Ռուսական բանակը հարձակվում է Օչերետինոյի հյուսիսում գտնվող Արխանգելսկոյեի վրա Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ«Վագների» զինվորներն ու վետերաններն այսօր ճակատում և թիկունքում նշում են կազմակերպության 10-ամյակը (Տեսանյութ, Ֆոտո)Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերըԳրել է` երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, երևի մեկն էլ ինքն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)MDPI. Ելակը նպաստում է առողջ միտք և ամուր հիշողություն ունենալունՍա պարզ կապիտուլիացիա է, Փաշինյանը սահմանազատում չի անում, մենք ուղղակի Տավուշից դուրս ենք գալիս (տեսանյութ)Վերագտնել մեզ. Լիլիթ ԳալստյանԳուրգեն Մարգարյանի արյան վաճառականներին Օրբանն իրականություն է վերադարձրել.Yerevan TimesԱլիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմՀՀ ԶՈւ բժշկական ստորաբաժանումը մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանըՍիրո նումերոլոգիա. ինչպես պարզել ծննդյան ամսաթվով, թե որքան կտևի ամուսնությունըՀիմա մենք գնում ենք դեպի խաղաղություն․ ԱլիևՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունըՕգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը. ՏոկաևՄեկնարկած սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ միջնորդներ պետք չեն. ԱլիևՆիկոլ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ ՄարությանՄենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ Սրբազան«Խելքներդ գլուխներդ հավաքեք». կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններինՄայիսը չեկած՝ Ամանորի՞ն ենք «նախապատրաստվում». ֆոտոմեղադրանք«Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասինԴիվերսիֆիկացիա ոչ միայն տնտեսության մեջ, այլ նաեւ արվեստում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրՑուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհըՓաշինյանը եւ իր աշխատակազմում վեր ընկածները տխրում են, քանի որ... Բաբկեն Հարությունյան«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ ԱլիևԶորամասերում ուսումնական ծրագրերով նախատեսված պարապմունքներ են.ՀՀ ՊՆՔաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր, Սպիտակ-Գյումրի ճանապարհըՋերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներԳործող իշխանության քայլերը խաղաղության չեն կարող բերել. Արման ՂուկասյանՄայիսի 1-ի աստղագուշակԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրԿառավարության շենքից ՀՀ եռագույնն անհետացել է (տեսանյութ)Երևանի Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Մոսկվայում ադրբեջանցի պանթուրքիստները փակել են ճանապարհը» (Տեսանյութ, ֆոտո)Չինաստանում` Գուանդուն նահանգում փլուզվել է արագընթաց մայրուղին. կան տասնյակ զոհեր եւ վիրավորներԱյսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. ՓաշինյանՄայիսի 1. Օրվա խորհուրդՀայտնի ջազմեն Գարի Քյոսայանը միանում է տավուշյան շարժմանը ու հավատում է եկեղեցու հաղթանակին. սպասում է՝ շարժումը տեղափոխվի Երեւան, եւ ընտանիքի հետ կմիանա (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода