Iravunk.com | Մեր բանակը որբ երեխու պես մոլորված՝ իր ծնողին է ման գալիս. Մխիթար Աղասյան
Մի հատ մարդ կա, պետք ա գործից հանել. Բագրատյանը միացավ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ) Մեր հեռախոսները ԱԱԾ-ն լսում է, լավ է՝ կկրթվեն, սաղմոսներ ու Կտակարան կկարդան ու կփոխանցեն վերևներին Կայացել է Ծինփին-Մակրոն-Ֆոն դեր Լյայեն հանդիպումը Աջակցում ենք Սրբազանին. Արթիկի թեմի առաջնորդ Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբ Արդեն բոլոլա եղել ա, թող իրա կամքով ռադ լինի. հայտնի երգիծական պատմության հերոսը միացել է երթին (տեսանյութ) ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես կարող են միանալ հոգևոր շարժմանը Ճշմարտությունը պիտի ստին հաղթի մեր երկրում, թե դա ինչ արժեք ու գին կունենա, կտեսնենք. Բագրատ Սրբազան Կեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (տեսանյութ) Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Մեր բանակը որբ երեխու պես մոլորված՝ իր ծնողին է ման գալիս. Մխիթար Աղասյան

Տեսանյութեր

Երաժշտական եւ պարային կատարումներ, շախմատի ու ձյուդոյի չեմպիոնների մրցանակների հանձնման արարողություն, սպորտային մրցումներ եւ ռազմահայրենասիրական բեմադրություններ… Հենց այսպիսի հագեցած ծրագրով «Հայոց ազգային գվարդիայի» նախաձեռնությամբ՝ Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում հունվարի 28-ին տեղի ունեցավ լայնամասշտաբ միջոցառումներ՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 31 ամյակին: Այս մասին «Իրավունքը» զրուցել է «Հայոց ազգային գվարդիայի» հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ ՄԽԻԹԱՐ ԱՂԱՍՅԱՆԻ հետ, ով անցել է արցախյան բոլոր պատերազմների թոհուբոհով:

- «Հայոց ազգային գվարդիայի» եւ անձամբ Ձեր ջանքերով՝ այս տարի Հայոց բանակի օրը մի շարք միջոցառումներով նշանավորվեց Չարենցավանում, որի առանցքում նաեւ Հադրութի երկրորդ գումարտակի զոհված զինվորների ծնողների ու ողջ մնացած տղաների օրը հիշարժան դարձնելն էր: Ի՞նչ կասեք այս մասին:

- Չենք առանձնացնում Հադրութի երկրորդ գումարտակին, բայց բոլոր ռազմական գործիչները, սպայական անձնակազմը, պաշտպանության նախարությունը տեղյակ են, թե Հադրութի զորամասը, մանավանդ երկրորդ գումարտակն, ինչ կարեւոր նշանակության գործողություն է կատարել Վարանդայի շրջանում Կարախանբելիի ուղղությամբ: Շատերը գիտեն, թե ինչքան լուրջ տեխնիկա է կիրառվել մեր դեմ, ինչ տղերքն ինչ մեծ դիմադրություն են ցույց տվել թշնամուն, ինչքան  զոհեր են տվել թշնամիները, ինչ առաջխաղացումներ են եղել եւ ինչպես է շատ բարձր մակարդկով շրջանաձեւ պաշտպանություն է իրականացվել 34 օր: Եթե Հադրութի 2-րդ գումարտակի նման պաշտպանություն կազմակերպվեր թեկուզ մի քանի պաշտպանական դիրքերում, վերջնարդյունքը կարող էր բոլորովին այլ կերպ լինել: Ես շնորհակալ եմ 2-րդ գումարտակի հրամանտարությանը, ժամկետային զինծառայողներին, սպայական անձնակազմին, որոնք, իրոք, փայլուն գործողություն են արել: Ի դեպ, գումարտակն ունեցել է 57 զոհ եւ վիրավորներ:

- Չարենցավանում Հայոց բանակի օրվան նվիրված արարողությունները մեկնարկեց տեղի պանթեոնից, որտեղ «Հայոց ազգային գվարդիայի» կողմից հետմահու պարգեւատրվեցին եւս երկու զինվոր: Կմանրամասնե՞ք:

- Ավանեսյան Մանվելին  եւ Խաչատրյան էրիկին պարգեւատրեցինք «Հավերժ մարտիկ» հուշամեդալով: Պարգեւի այս տեսակը հաստատվել է «Հայոց ազգային գվարդիայի» խորհրդի կողմից, որին արժանանում են այն զոհված զինվորները, որոնք սպայական անձնակազմի կողմից եւ զինվորների մեջ աչքի են իրենց անձնվիրաբար ծառայությամբ: Արդեն ավանդույթ է դարձել, որ այս պարգեւը հանձնում ենք հենց տղաների շիրիմների մոտ՝ իրենց ծնողներին:

- Փաստորեն, ինչպես նախորդ տարի, այս տարի եւս պետական մակարդակով որեւէ  միջոցառում տեղի չունեցավ Հայոց բանակի կազմավորման տոնի առթիվ: Եվ ամենամեծ միջոցառումը իրականացվեց Չարենցավանում:

- Ինչ-որ տեղ չի էլ կարելի նեղանալ, որ պետական մակարդակով չի նշվում: Իրենք ինչի՞ համար նշեն: Օրինակ, ես 30 տարի բանակում տեսել եմ զինվորի ոգեւորությունը, պարը, ծիծաղը, հաղթելը, նաեւ վիրավորվելը, զոհվելը, ինքս անձամբ այս տոնը նշելու իրավունքն ունեմ: Իսկ այն մարդը, որը չի հաղթել, չի տեսել հաղթանակի բերկրանքը, չի պատկերացնում, թե ինչպես են խոշորացույցով թուրքերի ման գալիս, չունի նաեւ իրավունք բանակի տոն նշելու: Իրենք միայն ասում են՝ «վա՜յ չկրակեք», «հանձնվեք», «պետք չի կռվել», բայց նույն 44 օրյա պատերազմի ժամանակ Դավիթ Խաչատրյանի, Մխիթար Գալեյանի պես տղաներ ենք ունեցել, որոնք 20-30-ի դեմ են կռվել ու իրենք չեն պարտվել: Այնպես որ, մենք իրավունք ունենք նշելու մեր բանակի օրը, իսկ իրենցը միայն «հպարտ քաղաքացու օրն» է, որի հետեւանքները տեսնում ենք այսօր:

- Արդեն երկրորդ տարին է, որ Չարենցավանում այսպիսի մեծ մասշտաբով նշում եք Հայոց բանակի օրը: Սա դառնալո՞ւ է ամենամյա միջոցառում:

- Տրամաչափը չեմ կարող ասել, բայց որ նշվելու է Հայոց բանակի օրը յուրաքանչյուր տարի մեր մարտական ընկերների, հարազատների, ազատամարտիկների կողմից,  միանշանակ է:  Չգիտեմ՝ ինչ մասշտաբով կանենք հաջորդ տարի, որովհետեւ եթե չկա պետական մակարդակով աջակցություն եւ մոտեցում, չի կարող նման մասշտաբի միջոցառումներ լինեն ամեն տարի: Երկու անգամ կարող ես նշել, բայց չի կարող այն լինել միշտ: Սա հակարգային աշխատանք է, որի ուղղությամբ պետք է պետական հոգածություն լինի, պետությունը պետք է կանգնի ամեն մի հայրենասեր անհատի ու կազմակերպչի կողքին:

- Պարոն Աղասյան, ի՞նչ մտորումներ ունեք այսօրվա բանակի մասին եւ առաջնահերթ ի՞նչ է անհրաժեշտ հիմա մեր զինված ուժերին:

- Մեր բանակը որբ երեխու պես մոլորված իր ծնողին է ման գալիս: Մինչեւ բանակն իր ծնողին չգտնի, հազարումի փորձանքների միջով է անցնելու: Բայց, երբ իր ծնողին գտնի, համոզված եմ՝ բոլոր մեր ազատամարտիկները, վետերանները, ռազմական գործիչները մասնակիցը կդառնան, որ բանակը շուտ ոտքի կանգնի: Բանակը պետք է հանձնել իր ծնողնին՝ այն անձնավորությանը, այն նժդեհներին, մոնթեներին, վազգենսարգսյաններին, որոնք մինչեւ օրս պահել են բանակը եւ կարող են այսօր էլ ճիշտ գնահատել ու վերլուծել իրավիճակը:

- Այդուհանդերձ, կարծում եք՝ բանակը հնարավո՞ր է լինելու շատ արագ ոտքի կանգնեցնել:

- Իհարկե, ինչի՞ մասին է խոսքը: Մի՞թե մեր գենը պետք է վերանա: Մենք ուժ կգտնենք մեր մեջ, մի քանի ժամում կարելի է վերականգնել ամենակարեւորը՝ մտածելակերպը, որ արջից կարելի է վախենալ, բայց ոչ արջի կղանքից: Ադրբեջանն այդ արջի կղանքն է, ոչ ավելին:

Նյութը եւ լուսանկարները՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ



Մի հատ մարդ կա, պետք ա գործից հանել. Բագրատյանը միացավ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)Մեր հեռախոսները ԱԱԾ-ն լսում է, լավ է՝ կկրթվեն, սաղմոսներ ու Կտակարան կկարդան ու կփոխանցեն վերևներինԿայացել է Ծինփին-Մակրոն-Ֆոն դեր Լյայեն հանդիպումըԱջակցում ենք Սրբազանին. Արթիկի թեմի առաջնորդՌուսաստանում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբԱրդեն բոլոլա եղել ա, թող իրա կամքով ռադ լինի. հայտնի երգիծական պատմության հերոսը միացել է երթին (տեսանյութ)ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես կարող են միանալ հոգևոր շարժմանըՃշմարտությունը պիտի ստին հաղթի մեր երկրում, թե դա ինչ արժեք ու գին կունենա, կտեսնենք. Բագրատ ՍրբազանԿեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (տեսանյութ)Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Դավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ)Եկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Պուտինը Բեռլուսկոնիին կերակրել է իր սպանած եղջերուի սրտովՊլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն ՊետրոսյանՊուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքներիԱլեն Սիմոնյանի ելույթի ընթացքում ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱԺ նախագահ է՝ «սրտիկ» է անում, պլինտուսի մակարդակ, ձեզնից վատ վարկանիշ ձեր սարքած ասֆալտն ունիՊատերազմի հրաձիգն իրենք են, ոչ թե ես, իշխանությունը պարտավոր է պաշտպանել երկրի անվտանգությունըՄայիսի 9-ին քայլերթը կհասնի ԵրևանՍտեղծել Ազգային Փրկության ժամանակավոր կառավարություն եւ կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ. «Կամք»ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային Ժողովի ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն ՍիմոնյանՍեւանից երթը շարժվում է դեպի Երեւան՝ նոր երգի ներքոՄայիսի 7-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսըԲագրատ Սրբազանի դեմ իշխանական քարոզչության հերթական ֆեյքըՔայլերթի մասնակիցները շարժվում են դեպի Երևան. Օր 3«ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՄԵՆԱՄԱՐՏԻ ԺԱՄԱՆԱԿ 4-1 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԻՏԱԼԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՍԻՄՈՆՅԱՆԿենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունիԴուք հե՞չ ասելքի չունեք, երբ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ. Մինասյանը՝ Գլխավոր դատախազինԵրեւանը շտապում է սահմանազատման գործընթացում իր արևմտյան խնամակալներին տեսանելի արդյունքներ ցույց տալու նպատակով. Անդրեւ ԱրեշեւՍի Ծինփինը կնոջ հետ ժամանել է Փարիզ՝ բանակցելուՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանըԺամային փոփոխություններ՝ մետրոպոլիտենի աշխատանքումԿոչ եմ անում սփյուռքահայ մեր հայրենակիցներին` սատար կանգնելու սրբազանի առաջնորդած շարժմանը. ՊողոսյանՈւր ես էթում, արա’, իիի. Աղազարյանը՝ իր ելույթի ժամանակ հեռացող գործընկերոջըԴիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան ՍարգսյանԲերետատավորները «գրաժդանսկի» հագնված ոստիկանին էլ էին տարել. Կիրանցի բնակիչներՏարադրամի փոխարժեքները մայիսի 6-ինՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում տեղի կունենա մայիսի 10-ին․ ԱԳՆՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխավոր դատախազի մոտ նստած ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով թղթախաղ է խաղումՄիշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ ԱղազարյանՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմ դը ՎաալըԱկանի պայթյունից զինծառայող է վիրավորվելՄենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնություններըՇարժմանը միացած 5 հայտնի փաստաբանները դիմում են գործընկերներին«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա ՓայտյանՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբՈՒՂԻՂ․ Կիրանցում լարված վիճակ է․ չափագրողներ են եկելԻշխանությունը հավանական սահմանային սադրանքը փորձում է ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրաԲարենպաստ օր է գործարքներ կնքելու համար. մայիսի 6-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода