Օրբելյանի ղեկավարությամբ Կաունասի սիմֆոնիկ նվագախումբն արժանացել է «Ոսկե սկավառակ» մրցանակին
ՄշակութայինԱշխարհահռչակ հայազգի դիրիժոր, Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն եւ գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ Կաունասի քաղաքային սիմֆոնիկ նվագախումբը եւ տնօրեն Ալգիմանտաս Տրեյկաուսկասը արժանացել են «Ոսկե սկավառակ» մրցանակին՝ արտիստական բարձր մակարդակի եւ 2022 թվականին ցուցաբերած ակտիվ երաժշտական գործունեության համար։
«Ոսկե սկավառակը» Լիտվայի Երաժիշտների միության կողմից սահմանված գլխավոր մրցանակն է, որն ավելի քան 20 տարի է տրվում է տարվա լավագույն երաժիշտներին չորս տարբեր անվանակարգերում։
Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանը 2016-2021 թվականներին Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիկան թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն էր։ Մաեստրո Կ․ Օրբելյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնը զարգացման նոր շունչ ստացավ՝ տեղի ունեցան մի շարք արտասահմանյան նախադեպը չունեցող հյուրախաղեր, տասնյակ մեծածավալ համերգային նախագծեր ու օպերային փառատոներ իրականացվեցին, մեկը մյուսին հաջորդեցին նոր օպերաների եւ բալետային ներկայացումների պրեմիերաները։ Այսօր էլ մաեստրո Օրբելյանն ակտիվորեն համագործակցում է հայազգի արտիստների հետ՝ աջակցելով նրանց մասնագիտական գործունեությանը։