Iravunk.com | Այո՛, Նիկոլը պատերազմից հետո մնացել է իշխանության բացառապես ՌԴ-ի բարի կամքի արդյունքում. Շարմազանով
Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներով Ինչո՞ւ են մեզ պատերազմներով վախեցնում. Բագրատ Սրբազան Խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու «Տեր ողորմեա'». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգում Կիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրում Հնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի» Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններ Վե՜րջ Նիկոլին. Տիգրան Ուրիխանյան Մոսկվան սպառնացել է պատասխան հարված հասցնել Բրիտանիային՝ ՌԴ տարածքի վրա բրիտանական հրթիռներով ուկրաինական հարձակումների դեպքում ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ. ՇԱՐԺՄԱՆ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԳԸ

Այո՛, Նիկոլը պատերազմից հետո մնացել է իշխանության բացառապես ՌԴ-ի բարի կամքի արդյունքում. Շարմազանով

Ներքաղաքական

«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն ասել է, որ երբ Նիկոլ Փաշինյանը որոշեց 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել, ընդդիմությունը դիմեց Ռուսաստանի Դաշնությանը եւ խնդրեց ինչ-որ կերպ տեսանելիորեն աջակցել իրենց: Սակայն ռուսական կողմը հրաժարվեց` պատճառաբանելով, որ եթե հայկական ընդդիմությունը գա իշխանության, ապա կարող է հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, որը վերջ էր դրել Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին: Մոսկվայում ենթադրում էին, որ փաստաթղթից հրաժարվելը կարող էր նոր պատերազմ հրահրել, եւ չէին ցանկանում խառնվել դրա մեջ։ Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունք»-ը զրուցել է ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ: Նա ասաց, որ ընդդիմության կողմից Ռուսաստանից օգնության կամ օժանդակության համար դիմելու մասով առնվազն տեղեկություններ եւ փաստեր չունի.

— Միգուցե, պարոն Զատուլինը նկատի է ունեցել, որ ընդդիմությունը մշտապես իր ելույթներում խոսել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման մասին: Համենայնդեպս, գոնե մեր մասով կարող եմ ասել, որ որեւէ արտաքին կենտրոններից ներքաղաքական խնդիրներ լուծելու համար օժանդակություն չենք փնտրել: Չնայած` պարզ է, որ մենք եղել ենք ու կանք Ռուսաստանի հետ ոչ միայն դաշնակցային հարաբերությունների զարգացման եւ պահպանման, այլ նաեւ խորացման կողմնակից: Հիշեցնեմ, որ Հանրապետական կուսակցությունը Հայաստանի եզակի քաղաքական ուժերից է, եթե ոչ եզակին, որը գործնականում ունի ե՛ւ հուշագիր, ե՛ւ համագործակցություն Ռուսաստանում իշխող կուսակցության` «Եդինայա Ռոսիայի» հետ: Միայն այս տարվա ընթացքում երեք անգամ ես եմ ներկայացրել Հանրապետական կուսակցությունը տարբեր միջազգային ֆորումներում` «Եդինայա Ռոսիայի հրավերով»: Այսինքն` մեր դաշնակցային հարաբերությունները նաեւ միջկուսակցական զարգացում են ապրում:

— Պարոն Շարմազանով, Կ. Զատուլինն անուղղակի փաստում է, որ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության` մանիպուլացնելով եւ, ըստ էության, Ռուսաստանից տեսական աջակցություն ստանալով: Ի՞նչ կասեք այս մասին, հատկապես, որ Դուք պարբերաբար մատնանշում էիք հենց սա:

— Այո՛, ես եմ եղել ու կամ այն մարդը, որը մշտապես հրապարակային նշել է, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո մնացել է իշխանության բացառապես Ռուսաստանի բարի կամքի եւ աջակցության արդյունքում: Սա շատ պարզ ու հրապարակային է եղել: Հիշեցնեմ, որ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը թաքնվել էր բունկերում, նա իշխանություն չուներ ո՛չ կառավարական ամառանոցում, ո՛չ կառավարության մասնաշենքում, ո՛չ Ազգային ժողովում: Նրա թիմը վախեցած էր: Ըստ լուրերի` թիմի մեծ մասն արդեն պատրաստ էր Նիկոլին անարգանքի սյունին գամել, փախչելու տրամադրությունները շատ մեծ էին: Նիկոլ Փաշինյանն իշխանությանն այլեւս չէր տիրապետում, նրան իր արեւմտյան հովանավորները լքել էին, եւ միակ բանը, որ մնացել էր, նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էր: Իմ տպավորությամբ` Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին ասել էր` ինչ կասեք, կանեմ: Եվ երբ Հայաստանում բոլորն ասում էին` «Նիկո՛լ, դավաճան», «Նիկո՛լ, կապիտուլյանտ», ու որեւէ մեկը նաեւ Նիկոլի շրջապատից չէր համարձակվում հակառակը շեշտել, նոյեմբերի 17-ին «Մոսկվա-Կրեմլ-Պուտին» հաղորդման ժամանակ, որը հեռարձակվում է ռուսական Առաջին հեռուստատեսությամբ, Պավել Զարուբինի հարցին ի պատասխան` Վլադիմիր Պուտինն ասում է` «Նիկոլը դավաճան չէ»: Դրանից հետո` ՔՊ-ն իր ողջ գործիքակազմով «գետնի տակից» դուրս է գալիս եւ նույնիսկ այսօրվա Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը միակ փաստարկը, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ, լրագրողների հետ հարցազրույցներում նշում է, թե` ժողովուրդ ջան, Պուտինն է ասում, որ Նիկոլը դավաճան չէ: Եվ այդ նույն ժամանակահատվածում Հայաստանի գոնե ամբողջ գլխավոր մայրուղիները հեղեղվում են Վ. Պուտինի պաստառներով (այդ ժամանակ ինքնիշխանության մասին, կարծես թե, մոռացել էին): Այնուհետեւ եկավ 2021 թվականը, Հայրենիքի փրկության շարժումը բավականին հուժկու էր, մի քանի տասնյակ հազար մարդիկ հրապարակում էին, եւ բոլորին թվում էր, որ հինգ է պակաս Նիկոլի գնալուն: Ու մեկ էլ այդ ընթացքում Հայաստան է ժամանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հանդիպում է Նիկոլի հետ, գալիս է նաեւ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, եւ Ալեն Սիմոնյանն ու ամբողջ ՔՊ-ն, որն այսօր առավոտից իրիկուն ՀԱՊԿ-ի դեմ է խոսում, Մարզահամերգային համալիրում մեծ ցնծություն են կազմակերպում. անցկացվում է ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի արտագնա նիստ` «պաչոտնի կառաուլով»: Տեսեք, 2019 թվականին Վ. Պուտինին ո՛չ օդանավակայանում են դիմավորում, ո՛չ նախագահականի դիմաց, բայց այդ ժամանակ, երբ տեղները նեղվել էր, « պաչոտնի կառաուլով» Վ. Վոլոդինին են դիմավորում, եւ նիստի ժամանակ ոչ թե պրոռուսական, այլ ուղղակի շոպլիկական հայտարարություններ են հնչում: Այսքանից հետո` Նիկոլ Փաշինյանը, երբ իբր հաղթում է ընտրություններում եւ վարչապետ է դառնում, ի պաշտոնե առաջինը մեկնում է Ռուսաստան: Հանդիպման ժամանակ Վ. Պուտինն իրեն ասում է, թե համոզված է, որ վերընտրությունը հնարավորություն կտա Նիկոլին` բոլոր խոստումները կատարելու: Ըստ տրամաբանության` Ռուսաստանը պահում էր Նիկոլին, որովհետեւ վերջինս ասել էր` Վլադիմիր Վլադիմիրիչ, էն «բոբո» ընդդիմադիրները, որ եկան իշխանության, նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեղյալ են հայտարարելու, իսկ ես միակ մարդն եմ, որ ինչպես ասես, կանեմ, մինչդեռ հերթական անգամ գցեց:

— Կոնստանտին Զատուլինն այս մասին ուղիղ ակնարկում է, որ ընդդիմության մասով նման մտավախություն, իսկապես, ռուսական կողմն ունեցել է, իսկ Նիկոլ Փաշինյանը «շատ խելացի մանիպուլյատոր է»…

— Ես մի բան կարող եմ ասել` Ռուսաստանին եւ առհասարակ մեծ տերություններին ով գցում է, պետությունը Վրաստանի ու Ուկրաինայի օրն է ընկնում, իրենք էլ` Սահակաշվիլու: Բայց ինձ Նիկոլ Փաշինյանի ճակատագիրը շատ քիչ է հետաքրքրում, ինձ հետաքրքրում է հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ճակատագիրը: Եվ քանի դեռ Նիկոլ Փաշինյանի նման քաղաքական պոպուլիստները եւ շառլատաններն իշխանության ղեկին են եւ նրանց հետ միասին բոլոր նրանք են, ովքեր իզմեր չունեն, մենք որեւէ լավ բան չենք կարող ակնկալել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներովԻնչո՞ւ են մեզ պատերազմներով վախեցնում. Բագրատ Սրբազան«Ռեալ Սոսյեդադը»` Արսեն Զախարյանին վարձավճարով այլ ակումբ ուղարկելու մասինԽարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու«Տեր ողորմեա'». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգումԿիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրումՀնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի»Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններՎե՜րջ Նիկոլին. Տիգրան ՈւրիխանյանՄոսկվան սպառնացել է պատասխան հարված հասցնել Բրիտանիային՝ ՌԴ տարածքի վրա բրիտանական հրթիռներով ուկրաինական հարձակումների դեպքումՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ. ՇԱՐԺՄԱՆ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԳԸ«Իրավունք» թերթը միանում է Փաշինյանի ասուլիսի բոյկոտինՄեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ ՍրբազանՀայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ «Արևմտյան Ադրբեջան» TV են բացելՄխիթարյանը բարձր մակարդակի խելացի ֆուտբոլիստ է.ՊառոլոՓաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովըԻշխանությունը քարտեզներում չի ներկայացնում հանձնվող տարածքների իրական չափը․ հայտարարությունԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՏարածքի տիրոջը ճնշել են, որ մեզ տեղ չտրամադրի ժողովրդավար Հայաստանում. Բագրատ ՍրբազանԻլհամ Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթինԽլված է պատիվը, գողացված՝ ուրախությունը. Բագրատ ՍրբազանԶԱՐՄԱՆՔԴժվար է հաջողության հասնել առանց Արցախի կարգավիճակը որոշելու. Արցախյան շարժման ակտիվիստը` Արցախ վերադարձի մասինՑուցարարներին անիծող կինը ՔՊ-ական Մարիա Կարապետյանի հորաքու՞յրն է․ Politik.am (տեսանյութ)Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, «քցեն». Գագիկ Մելքոնյան.NEWS.amԲԱՄԲԱՍԱՆՔՄայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 40 սահմանային սյունԱռաջիկայում Բաքվի հետ վերջնականապես կկարգավորենք կապերը Ալմա - Աթայի հռչակագրի հիման վրա․ ՄիրզոյանՄայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ  ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻԱռջևում ոստիկանական զորքեր են, չտրվեք սադրանքների. Բագրատ ՍրբազանՄիանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է ՇուշիՍտեղծել ազգային փրկության ժամանակավոր կառավարություն․ հայտարարությունՄի հատ մարդ կա, պետք ա գործից հանել. Բագրատյանը միացավ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)Մեր հեռախոսները ԱԱԾ-ն լսում է, լավ է՝ կկրթվեն, սաղմոսներ ու Կտակարան կկարդան ու կփոխանցեն վերևներինԿայացել է Ծինփին-Մակրոն-Ֆոն դեր Լյայեն հանդիպումըՄազակալման պատճառները եւ անդառնալի հետեւանքներըԱջակցում ենք Սրբազանին. Արթիկի թեմի առաջնորդՌուսաստանում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբԱրդեն բոլոլա եղել ա, թող իրա կամքով ռադ լինի. հայտնի երգիծական պատմության հերոսը միացել է երթին (տեսանյութ)ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես կարող են միանալ հոգևոր շարժմանըՃշմարտությունը պիտի ստին հաղթի մեր երկրում, թե դա ինչ արժեք ու գին կունենա, կտեսնենք. Բագրատ ՍրբազանԿեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (տեսանյութ)Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Դավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ)Եկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Պուտինը Բեռլուսկոնիին կերակրել է իր սպանած եղջերուի սրտովՊլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն ՊետրոսյանՊուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода