ՀՅԴ-ն դեռ պայքարում է դաշինքում մեծամասնություն դառնալու համար
ՆերքաղաքականԱյն, ինչ կատարվում է ԱԺ «Հայաստան» խմբակցությունում` պատգամավորական մանդատները վայր դնելու գործընթացի առումով` «Իրավունքի» տեղեկություններով բավականին ուրախացնում է ՀՅԴ-ականներին: Նրանք բավականին բարենպաստ իրավիճակում են հայտնվել: Բանն այն է, որ ՀՅԴ-ն 1-ին գումարման ԱԺ-ում ունեցել է 1 պատգամավոր, 2-րդ գումարման խորհրդարանում` 8, 3-րդ գումարման ԱԺ-ում՝ 11, 5-րդ գումարման ԱԺ-ում՝ 5, 6-րդ գումարման ԱԺ-ում՝ 7 պատգամավոր, իսկ նախորդ՝ 7-րդ ԱԺ-ում ընդհանրապես պատգամավորներ չի ունեցել: Ըստ էության, հիմա ՀՅԴ-ն հասնում է իր երբեւէ ունեցած լավագույն արդյունքին, երբ 4-րդ գումարման ԱԺ-ում (2007-2012 թթ.-երին) ուներ 16 պատգամավոր:
Այսպիսով` ԱԺ «Հայաստան» խմբակցությունում այսօր կա 12 ՀՅԴ-ական պատգամավոր եւ մանդատները վայր դրածների արդյունքում` խորհրդարանը կհամալարվի եւս երկուսով: Այսինքն` սա նշանակում է, որ «Հայաստան» խմբակցության ընդհանուր պատգամավորների թվի (29 պատգամավոր) ուղիղ կեսը` 14 պատգամավոր ՀՅԴ-ական է: Այնպես որ, խմբակցությունում ՀՅԴաֆիկացման գործընթացը նշանակալի, բայց դեռ ոչ զգալի արդյունքներ է տվել: Խմբակցության ներսում մեծամասնություն դառնալու համար ՀՅԴ-ին անհրաժեշտ է եւս մեկ-երկու մանդատ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ