Iravunk.com | Շրջափակումը մի քիչ մեղմ է ասած՝ պատանդ են վերցրել եվ զրկել են հացից, ջրից, կրթությունից. Կարեն Արղամանյան
Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքո Լավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողին Հրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչել Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայր Ամոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունը Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգում Պետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ Կիրանցում Ինչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա

Շրջափակումը մի քիչ մեղմ է ասած՝ պատանդ են վերցրել եվ զրկել են հացից, ջրից, կրթությունից. Կարեն Արղամանյան

Մշակութային

Տարվա վերջում չէինք ցանկանա տխուր նոտաներով հրաժեշտ տալ մեր ընթերցողին, բայց, ցավոք, չկա ուրախանալու առիթ, առավել եւս` ամանորյա տրամադրություն: Ինչպե՞ս կարող ես երգ ու պարով Ամանոր նշել, երբ Արցախը շրջափակման մեջ է, եւ ընտանիքներ կան, որոնք հացի խնդիր ունեն ու շարունակում են իրարից բաժան-բաժան մնալ: Այս մասին «Իրավունքը» զրուցել է «Այսօ՛ր, հանուն վաղվա» մշակութային նախագծի հիմնադիր ԿԱՐԵՆ ԱՐՂԱՄԱՆՅԱՆԻ հետ, ով իր նախաձեռնած մշակութային ծրագրով մեկնել էր Արցախ եւ առ այսօր մնացել է շրջափակման մեջ:

— «Այսօ՛ր, հանուն վաղվա» նախագծով մեկնել էիք Արցախ եւ մնացել եք շրջափակման մեջ: Կպատմե՞ք նախագծից:

— Նախագծի բոլոր մասնակիցներն աշխատում են միասնական, ու կարեւոր պայմանն այն է, որ շատ սիրեին մեր երեխաներին: Եվ հենց այդ սկզբունքով  էլ ընտրել եմ նրանց: Որեւէ մասնակից չկա, որ նախագծին մասնակցում է ու բացասական վերաբերմունք ունի Արցախի կամ արցախցի երեխաների հանդեպ, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում մեր աշխատանքները: Նախագիծը սկսել ենք 2022 թվականի փետրվարից: Քանի որ ավելի շատ մշակութային կյանքը կենտրոնացված էր Ստեփանակերտում, որոշեցինք մեծածավալ նախագիծ իրականացնել Մարտակերտում, որի շրջանակներում վարպետաց դասեր են կազմակերպվել այնտեղ եւ հարակից վեց գյուղերի 14-30 տարեկանների համար: Այս նախագծի շրջանակներում ուզում ենք մինչեւ օգոստոս վարպետաց դասեր իրականացնել: Երեխաների հետ Հայաստանի եւ Արցախի բնակիչների կապն ավելի ամրապնդել, որպեսզի իմանան՝ անկախ պատերազմական իրավիճակից, որ եղավ 2020 թվականին, դրանից հետո էլ կապը շարունակվում է, եւ սա նույն պետությունն է, նույն մարդիկ են: Ու 2023 թվականին մեր միջոցառման ընթացքում էլ ուզում ենք երեխաներ ընտրել Մարտակերտից ու հարակից գյուղերից, որոնք մասնակցած կլինեն վարպետաց դասերին ու իրենք քիչ թե շատ դերասան կամ երգիչ դարձած կլինեն այդ ընթացքում: Նրանց ցանկանում ենք ներկայացնել մեծ հարթակներում, որպես Արցախը ներկայացնող հայ մանուկներ՝ ի նշան նրա, որ Արցախում մարդիկ ապրում են, կյանք կա, որ Հայաստան-Արցախ տարանջատում գոյություն չունի, եւ մենք միասին ենք: Ու մենք երբեք իրարից չենք բաժանվելու, եւ մեր մշակույթը միշտ հասանելի է լինելու: Թուրքը իր նպատակին երբեք չի կարողանա հասնել:

— Արցախում այս օրերին մշակութային ծրագիրը շարունակվո՞ւմ է:

— Մենք եկանք 2022 թվականի դեկտեմբերի 10-ին ու ու մնացինք շրջափակման մեջ: Մեր նախագծի երկրորդ փուլն էր, որը նախատեսված էր իրականացնել Վանք գյուղում: Մեզ հետ էր «Նաիրի» պարի խումբն, ու ամեն ինչ շատ լավ անցավ: Եվ երբ արդեն պետք է հետ վերադառնայինք, իմացանք, որ ճանապարհները փակ են, բնականաբար, չհուսահատվեցինք: Մտածեցինք` ինչ նոր ձեւաչափով կարող ենք ներկայանալ այս իրավիճակում, որպեսզի օգնենք մեր հայրենակիցներին, մեր փոքր եղբայրներին, քույրերին, որ իրենք էլ շատ ծանր եւ սթրեսային չտանեն կատարվող իրադարձությունները: Եվ դեկտեմբերի 23-ին «Նաիրի» պարային խումբը ազգային-ավանդական պարային կատարումներով հանդես եկավ: Նաեւ կազմակերպել եմ բեմադրություն՝ «Հավերժական հայը», որը մեր հայերի անկոտրում կամքի մասին է: Եվ անկախ ամեն ինչից, այո, եթե շրջափակումը շարունակվի անգամ մեկ տարի, այդ ընթացքում կապ կհաստատենք հնարավոր ու անհնար բոլոր ընկերությունների հետ, որպեսզի նախագիծն իր անխափան ընթացքն ունենա: Դրանով ի ցույց կդնենք, որ թշնամու սադրանքներից չենք վախենում: Մենք ընդամենը հուսահատված ենք ու նեղված, որ միջազգային հանրությունն է մեր հարցի հանդեպ անտարբեր: Բայց մեր մեջ ուժ, հոգի ունենք եւ միասին իսկապես կարող ենք ավելին: Այո՛, նախագիծը շարունակելու ենք անկախ ամեն հանգամանքից:

— Երբ բացվի ճանապարհները, առաջնահերթ ի՞նչ ծրագրեր ունեք:

— Այս պահին ինչ-որ հստակ ծրագրեր չկան: Բայց կարծում եմ՝ արդեն կփորձենք ընտրել... Մեկ-երկու այց ենք ունեցել, եւ այս մեր երրորդ միջոցառումը, որ արել ենք դեկտեմբերի 23-ին, կընտրենք երեխաներ, որոնց կսովորեցնենք պարել, դերասանի մասնագիտություն եւ այլն ու իրենց հրավիրել Երեւան: Իրենց հետ կաշխատենք ու հնարավորինս սեղմ ժամկետներում կփորձենք ներկայացնել նրանց արդեն դրսում` մեծ հարթակներում: Այս պահի դրությամբ միայն սա ենք նախատեսել, որովհետեւ ամեն ինչ այնքան էլ գեղեցիկ չէ, ու պատերազմի դաշտում գնալ մշակութային նախագիծ անել, այդքան էլ ճիշտ չէ ու նպատակահարմար չէ: Անկախ այն բանից, որ մենք շատ կուզենք: Բայց գուցե ստացվի այնպես, որ մշակութային նախագծից դուրս թիմը այլ անելիքներ կազմակերպի Արցախի ե՛ւ Ստեփանակերտի, ե՛ւ Մարտակերտի, ե՛ւ Ասկերանի մարդկանց ու, մասնավորապես` զինվորներին այլ հարցերով աջակցելու համար: Եթե անգամ երեխաների հետ չստացվի կազմակերպել այն պատճառով, որ գուցե չցանկանան գալ, վախենալով այս իրավիճակից, բայց կլինեն մարդիկ, ովքեր կգան ու, բնականաբար, աշխատանքներ կիրականացնենք:

— Ի՞նչ ապրումներ ունեք՝ գիտակցելով, որ ադրբեջանցիների կողմից փաստացի շրջափակման մեջ եք հիմա:

— Չեմ ստի ու չեմ ասի, որ հարմարվել ենք, ամեն ինչ լավ է, եւ կստացվի ինչ-որ բաներ մեր հոգեվիճակում փոխել, տրամադրություններ ստեղծել, որովհետեւ այդպես չէ: Հայ հասարակությունը Երեւանում եւ Երեւանից դուրս ուղղակի մտահոգված չէ խնդրով, մտահոգված չէ միջազգային հանրությունը: Հայաստանն ու Արցախը, լինելով աշխարհի պատմության հնագույն երկրներից, գտնվելով քաղաքակիրթ եւ զարգացած աշխարհում՝ երկրները հավուր պատշաճի չեն արձագանքում կատարվող իրադարձությանը, որը հետեւյալն է՝ 120 հազար հայի շրջափակումը մի քիչ մեղմ է ասած՝ պատանդ են վերցրել եւ զրկել են հացից, ջրից, կրթություն ստանալու իրավունքից: Շատ վատ ենք տրամադրված: Հուսահատված ենք, տխուր ու մտածում ենք, որ սա անարդարության հետեւանք է: Մարդկության պատմության ամենածանր ցեղասպանության փորձերից մեկը, որը գործում է մեր պատմականորեն հին թշնամին` թուրքը, Ադրբեջանի միջոցով: Եվ ինչպես ցույց է տալիս պատմությունը, էլի որեւէ մեկը հայերի կողքին չէ, որովհետեւ ոչ ոք մեզնից մեծ ակնկալիքներ չունի, քանի որ փոքր ենք: Շատ տխուր ենք, որ այսպես է ստացվել: Մենք մեր հույսը միայն Աստծո վրա ենք դրել: Համաշխարհային հանրությունը, կներեք, թքած ունի մեզ վրա: Գյուղեր կան, որտեղ հաց, ուտելիք չկա, բայց այդ մասին չի մտածում ՄԱԿ-ը, ու ոչ մեկ չի մտածում: Բոլորը ձեւի համար են:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)Սպերցյանն ու Տիկնիզյանը` ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողինՀրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԱմոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունըԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգումՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ ԿիրանցումԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրաՈ՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ես ոգեշնչվել եմ մեր անվանի լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ ԱզարյանիցԻմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ»«Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan TimesԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինՀայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքըՊետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիՍահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիներըՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին․ դեսպանը՝ ՊապիկյանինՊարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումՌուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիԴպրոցականները, տեսնելով ակցիա իրականացնողներին, ինքնաբուխ սկսեցին «Նիկոլ դավաճան» վանկարկել (տեսանյութ)Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորականՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում ԳյումրիումՓաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ)Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք)«Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված էՄարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ ՍրբազանԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԷՍա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՀորդորում ենք չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ․ ոստիկանությունը հերքում է մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Եթե ինչ-որ մեկին թվում է իրեն չի հասնելու, չարաչար սխալվում էԿիրանցում տեղի ունեցածով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևին իր հավատարմությունըԱստղագուշակ` մայիսի 2-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈ՞վ ա էդ Փաշինյանը, մենք տենց մարդ չենք ճանաչում, սրանք ազգի թշնամի են, հող են տալիսԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода