«Կցուցադրվի ֆիլմ` նվիրված Յուրի Կոստանյանի 75-ամյակին».ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆ
ՄշակութայինԴեկտեմբերի 1-ին ինչպե՞ս է պատրաստվում Մնջախաղի պետական թատրոնը նշել դերասան, ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Յուրի Կոստանյանի ծննդյան 75-ամյակը, «Իրավունքը» հետաքրքրվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻՑ:
— Մնջախաղի թատրոնում հոբելյանական երեկո կլինի ե՛ւ համերգային, ե՛ւ զրույցի ձեւով, որտեղ մենք կցուցադրենք ֆիլմ՝ նվիրված Յուրի Կոստանյանի 75-ամյակին: Ողջ երեկոյի ընթացքում իրենց ողջույնի խոսքով հանդես կգան մի քանի թատրոնների արտիստներ, ռեժիսորներ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը, անվանի արվեստագետներ, ուսանողներ, եւ նաեւ այն մարդիկ, որոնց հետ նա այս տարիների ընթացքում աշխատել է: Ներկա է լինելու նաեւ Մանկավարժական համալսարանի պարային ամբիոնը (որտեղ նա դասավանդում է), որոնք պարային ողջույնով կշնորհավորեն Յուրի Կոստանյանին:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ