Iravunk.com | Խարիզմատների առաջնորդը զզվելի վիրավորանքներ է հնչեցնում հայերի հասցեին, իսկ հայ խարիզմատները լռում են
Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ վարչապետ Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցեր Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհը Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. Զատուլին Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video) «Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելոռուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու

Խարիզմատների առաջնորդը զզվելի վիրավորանքներ է հնչեցնում հայերի հասցեին, իսկ հայ խարիզմատները լռում են

Հանդիպում

Ինչպես անդրադարձել էինք, ԽՍՀՄ նախկին երկրներում խարիզմատական շարժումների հիմնադիր եւ առաջնորդ Ալեքսեյ Լեդյաեւը հրավիրվել էր Ադրբեջան, մասնավոր այցով նաեւ Շուշի եւ մանիպուլյատիվ ելույթներ ունեցել հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ: Անդրադառնալով վերոնշյալին` «Դիալոգ» Կրոնի եւ հանրային կապերի ուսումնավերլուծական կենտրոնի ղեկավար, աղանդագետ ԱԼՄԱՍՏ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ դրան հաջորդել է այն, որ հայ խարիզմատական շարժումների առաջնորդները հադես էին եկել Ա. Լեդյաեւի հասցեին հանդիմանական ելույթներով, որն, իր կարծիքով, բավականին մակերեսային էր:

— Անգամ այդ մակերեսային հանդիմանանքը շատ «զայրացրել» է Ա. Լեդյաեւին, եւ նա երկու այլ խարիզմատական առաջնորդների հետ միասնական հաղորդման մեջ փորձել էր բացատրել իր քայլը, սակայն շատ ավելի վիրավորական դիրք էր զբաղեցրել հայերի նկատմամբ՝ հայերին բնութագրելով ո՛չ քրիստոնեական, ո՛չ խորիմաստ եւ ռուսահպատակ, ռուսաստրուկ պահվածքի մեջ: Ի դեպ, նրա հարցազրույցից հասկանալի էր նաեւ, որ խարիզմատական շարժումները իրենք իրենց մեջ լուրջ քաղաքական հանձնառություններ ունեն եւ այս պահին բաժանված են նաեւ պրոռուսական, պրոուկրաինական, պրոադրբեջանական գաղափարախոսությունների: Մի կողմից ուրախացնող է, որ այդ մարդը արդարանալու միտումով ցույց տվեց իր իրական դեմքը, դիմելով լուրջ մանիպուլյատիվ հնարքների, աղավաղելով թե՛ քրիստոնեական արժեքները, թե ազգային եւ հայրենասիրական հասկացությունները, թե՛ ավանդույթները: Ամբողջ հաղորդման ընթացքում նա ծաղրական տոնայնությամբ հեգնում էր հայերի կողմից առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելը, այն, որ հայերը իրենց իբր թե քրիստոնեական երկիր են համարում, Երուսաղեմում իբրեւ թե հայկական թաղամաս կա: Ու այնքան անգրագետ, որ Առաքելական եկեղեցու հետեւորդներին նույն շարքում էր դիտարկում, ինչպես իրենց կողմից հիմնադրված ինչ-որ կառույցներ` իրենք իրենց անվանելով քահանաներ եւ եպիսկոպոսներ:

— Մասնավորապես` Շուշի իր այցելության վերաբերյալ արձագանքներին մասին ի՞նչ է ասում Ալեքսեյ Լեդյաեւը:

— Իր այցելության վերաբերյալ արձագանքը ներկայացվում է, որպես հայերի կողմից ադրբեջանցիների հանդեպ կողմնակալ բացասական վերաբերմունքի արդյունք՝ «это аллергия армянского народа на Азербайджан», «Когда говорят Азербайджан, у армян начинается агрессия», «Пострадали оба народа»: Ա. Լեդյաեւը մանիպուլացնում եւ քաղաքականացնում է քրիստոնեական մոտեցումները՝ «Дьявол столкнул эти два народа», հետո շեշտելով, որ իբրեւ թե ինքը քաղաքականությունից հեռու մարդ է, հայերին ագրեսոր անվանելուց հետո հատուկ գովասանքներ է հղում Ալիեւի հասցեին, թե՝ (ուշադրություն, ուշադրություն), Ալիեւը քրիստոնեական երկիր է կառուցում եւ առաջնորդվում է քրիստոնեական արժեհամակարգով (ըստ իր տրամաբանության՝ Հայկական եկեղեցին տարիներով ճաղավանդակներով պատսպարելը եւ աղանդավորներին կանաչ ճանապարհ տալը նշանակում է քրիստոնեական երկիր կառուցել): Իր ամբողջ ելույթի տրամաբանությունը հանգում էր նրան, որ ադրբեջանցիները, ի դեմս Ալիեւի, շատ ավելի քրիստոնյա են, քան՝ հայերը: Նրա կարծիքով` հայերը շատ ավելի վայրագ են, քան ադրբեջանցիները, որովհետեւ հայ զինվորները խաչեր են դաջել ադրբեջանցիների մարմինների վրա (հատուկ են խաչի պահը շեշտում), ու ոչ մի խոսք, բացարձակ ոչ մի խոսք ադրբեջանցիների վայրագությունների մասին: Սա ուղղակի խայտառակ հարցազրույց էր, մտածում էի Շուշի գնալուց հետո ավելի վիրավորական ու զզվելի վերաբերմունք հայ խարիզմատների հանդեպ չէր լինի, բայց սխալվում էի, դրա բացատրությունն ու արդարությունը շատ ավելի զզվելի էր: Ինչ-որ աղանդավորներ նստած վերլուծում են արցախյան հակամարտությունը, որտեղ, ի դեպ, 44-օրյա պատերազմի ընթացքում ոչ մեկ չի տարանջատել` ո՞վ ինչին է հավատում, նաեւ խարիզմատ տղաներ են կռվել եւ զոհվել, իսկ ինչ-որ մի հավատքի հաշվին փող աշխատող մանիպուլյատոր Հայաստանին անվանում է ՝ Армения-служанка Кремля:

Այդուհանդերձ, այսօր պե՞տք է զարմանալ, որ խարիզմատական շարժումների հիմնադիր-առաջնորդը նման տեսակետ ունի:

— Ա. Լեդյաեւի վերաբերմունքն ինձ չի զարմացնում, քանի որ նրա փողասիրությունը, իշխանության ձգտումը եւ քաղաքական նկրտումները հայտնի են վաղուց ի վեր. իրեն ով հրավիրում է, նրա համար էլ երգում է, իրեն հարազատ լեզվով ասած. «кто платит, тот и заказывает музыку»: Ի դեպ, նա շեշտում էլ է, որ իրեն վերջերս Հայաստան չեն հրավիրում, եթե հրավիրեին՝ հայերի կողմից էլ կխոսեր: Այս ամենի ֆոնին ինձ ավելի զարմացնում է հայ խարիզմատների լռությունը այս հարցազրույցի վերաբերյալ: Մարդու համար միշտ ծանր է ընդունել սեփական սխալ որոշումները, եւ այդ սխալմունքին տարիներով հետեւելը, բայց եթե ոչ հիմա Հայաստանի խարիզմատները պետք է անդրադարձ կատարեն, թե որ «գայլն» է իրենց Մայր Եկեղեցուց, ազգից եւ անցյալից կտրել, ապա` ե՞րբ: Ե՞րբ պետք է սկսել տարբերել իրական քրիստոնեական ուսմունքը, հիմնված Աստվածաշնչի, Սուրբ Հայրերի մեկնությունների, ճշմարտությամբ ապրված կյանքի եւ այդ ապրածով ապացուցված ճշմարտությունը՝ կեղծ «քրիստոնեական» մանիպուլյացիաներից, ե՞րբ պետք է դադարեն կրոնական օտարամոլությունը, սեփական ինքնության քայքայումը հանուն դրսից եկած փողերի եւ տրանսհումանիստական երեւույթների: Այ սրանք են այն հարցերը, որոնց շուրջ պետք է խորհել հիմա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ վարչապետ Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելոռուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода