Նիկոլը բանտարկել է այն մարդկանց, ովքեր մերկացնում էին իր ստերը, իսկ այսօր հանգիստ հանձնում է հողերը. Դանիելյան
Ներքաղաքական«Արմեն Աշոտյանը, Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, Նարեկ Մալյանը, Մամիկոն Ասլանյանը այսօր կալանավորված են դավադիր իշխանությունների ծրագրերի իրականացմանը խանգարելու եւ ճշմարտությունը բացահայտելու համար։ Արմեն Աշոտյանը խոսում էր Հայաստանի շուրջ սեղմվող օղակի մասին, ի նկատի ունենալով այս օրը, որ Նիկոլը հանձնելու է Տավուշը, Ոսկեպարը, հետագայում նաեւ հանձնելու է Սյունիքը, Գեղարքունիքը եւ այդպես շարունակ։ Նիկոլը բանտարկել է այն մարդկանց, ովքեր մերկացնում էին իր ստերը, իսկ այսօր հանգիստ հանձնում է հողերը», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։