Քաղաքագետը փակագծեր է բացում Նիկոլի արդարադատության նախարարության նոր նախագծի ու Ալիեւի «միջանցքային» պահանջների մասին
Ներքաղաքական«ՀՀ արդարադատության նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որի համաձայն «Ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը՝ պատժվում է ազատազրկմամբ` 12–ից 15 տարի ժամկետով»։ Շատերին դա կարող է ուղղված լինել Ռուսաստանի հետ միութենական պետության կազմի մեջ մտնելուն, սակայն ըստ իս դա ունի շատ ավելի այժմեական պատճառ՝ նիկոլից պահանջվող «միջանցքը»: Նիկոլը գիտի թե ինչ սարսափելի պայմանավորվածության մեջ է մտել ալիևի հետ, իսկ այդ վիճակից խույս տալու համար հնարավոր միջոցներից մեկը կարող է լինել «ինքնիշխանությունից հրաժարվելու» (միջանցքի տրամադրման) քրեականացումը, որն էլ նրա համար հիմք է ծառայելու հրաժարվելու նախկին պայմանավորվածություններից», - գրել է քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ: