«Վերին Շորժայի բլրակում հայ զինվորների մարմիններ կան, հակառակորդը թույլ չի տալիս հանել». ԳՇ պետի տեղակալ
Հասարակություն
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այսօր օտարերկրյա դիվանագետների հետ Վարդենիսում կայացած հանդիպման ժամանակ նշեց, որ սեպտեմբերի 13-ի գիշերն Ադրբեջանը սկսել է երեք ուղղություններով բավականին ագրեսիվ, լայնամասշտաբ մարտական գործողություններ:
Նա հայտարարեց, որ Վերին Շորժայի բլրակում հայ զինվորների մարմիններ կան:
«Վերին Շորժայի ուղղությամբ դեռևս զոհված զինվորների մարմիններ են մնացել, և Հայաստանի զինված ուժերը գիտեն, թե որտեղ են դրանք գտնվում: Սակայն Ադրբեջանի ԶՈՒ–ն ինտենսիվ կրակով է պատասխանել հայկական կողմի` մարմինները դուրս բերելու բոլոր փորձերին»,- հավելել է Մարտիկյանը:
http://www.asekose.am/am/post/verin-sorjayi-blrakoum-hay-zinvorneri-marminner-kan--hakarakorde-touyl-ci-talis-hanel-gs-peti-texakal