Iravunk.com | «Վարորդները տուգանքի մատերիալ». Երեւանի կենտրոնն իր գինն ունի
Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման Հովհաննիսյան Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում Որ դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկում Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը Ֆարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիների Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել ՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ) 2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում է

«Վարորդները տուգանքի մատերիալ». Երեւանի կենտրոնն իր գինն ունի

Հանդիպում

Երեւանի քաղաքապետարանն առաջարկում է քաղաքի Փոքր կենտրոնում «կարմիր գծերի» համար տարեկան 160 հազար դրամ վճար սահմանել, որպեսզի վարորդները ոչ թե իրենց մեքենայով, այլ մեկ ուրիշ տրանսպորտային միջոցով կամ քայլելով հասնեն իրենց ուզած վայր: Այս մասին դեկտեմբերի 1-ին, «կարմիր գծերի» վճարն ավելացնելու հետ կապված հանրային լսումների ժամանակ պնդել է Երեւանի քաղաքապետի տեղակալ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։

Պարզաբանելով` վերջինս նշել է. «Իրականում գումարի չափն ուղղված չէ բյուջեի եկամուտներն ավելացնելուն։ Բարձր գումար սահմանելով` մենք ավելի շատ ուզում ենք, որ ոչ թե քաղաքացին այդ գումարը վճարի ու օգտվի կայանատեղիից, այլ չվճարի ու չօգտվի կամ էլ օգտվի, օրինակ, հանրային տրանսպորտից։ Կան մարդիկ, որ հասարակական տրանսպորտից կարող են օգտվել եւ ցերեկվա ոչ պիկ ժամերին հասնել Փոքր կենտրոն, բայց նախընտրում են ավելի հարմարավետ տարբերակ` իրենց մեքենայով գալ եւ ուրիշ քաղաքացիների համար խցանման պատճառ դառնալ»:

Այս որոշումը հարուցել է մի շարք քաղաքացիների զայրույթը: «Իրավունք»-ի հետ զրույցում Երեւանի բնակիչ Ա. Ս.-ն նշեց, որ քաղաքի սրտում է գտնվում իր բիզնես-գրասենյակը, արդեն մշտական հաճախորդներ ունի, իսկ մեքենան կայանում է աշխատավայրից ոչ շատ հեռու:

«Ես ունեմ մեքենա, ու ստացվում է, որ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն ինձ փորձում են համոզել, հրաժարվել իմ մեքենայից ու օգտվել քաղաքային անորակ տրանսպորտից: Ասե՛ք` հասկանամ` ինչո՞ւ պետք է աշխատող մարդը, ով 15 տարուց ավել ունի սեփական մեքենա, օգտվի ավտոբուսից ու երթեւեկի ջեբկիրների հետ միասին, ինչո՞ւ պիտի քաղաքային իշխանությունը իմ փոխարեն որոշի` ավտոբուս նստե՞մ, թե՞ իմ սեփական մեքենան: Կայանատեղիի համար վճարել 160 հազար դրամ, դիտարկում եմ միտումնավոր հարված իմ գրպանին»,-նշեց մեր զրուցակիցը` հավելելով, թե չի պատրաստվում փոխել իր գրասենյակի վայրը, ինչ է թե քաղաքապետարանը ցանկանում է «թեթեւացնել» Երեւանի կենտրոնը:

Մեզ հետ զրույցում «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ ՏԻԳՐԱՆ ՔԵՅԱՆԸ անդրադառնալով կարմիր գծերի թանկացմանը` ասաց, որ քաղաքապետարանը մտադիր է այդ որոշումը վերանայել եւ փոփոխությունների ենթարկել:

«Երբ վերջնական տարբերակ կլինի, նոր կարելի է վերջնական կարծիք արտահայտել, թե ինքանո՞վ է նպատակահարմար նմանատիպ փոփոխությունը: Ինչ վերաբերում է բուն նախագծի նպատակին, որ դրանով փորձ է արվելու թեթեւացնել քաղաքի երթեւեկությունը, կարծում եմ` չի աշխատելու: Աշխարհում շատ երկրներում այդ փոփոխությունն արվել է, բայց քաղաքի ծանրաբեռնվածությունը դրանով չի թեթեւացել: Քաղաքի ծանրաբեռնվածությունը կթեթեւանա այն դեպքում, երբ ունենանք նորմալ քաղաքային տրանսպորտ, երթեւեկության կազմակերպման սխեմա: Քանի դեռ չկա, քաղաքը չի թեթեւանա ու առհասարակ պետք է հասկանալ մեր քաղաքը իրոք ծանրաբեռնվա՞ծ է, թե` ոչ», - հարց է բարձրացնում «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը:

Դիտարկմանը, որ եթե կա քննարկում, հնարավոր է 160 հազար դրամի չափով թանկացում, այդուհանդերձ չլինի, բայց գները բարձրանան ու կրկին զգալի չափով հարված հասցնեն քաղաքացու գրպանին, թանկացումը ի՞նչ կերպ կարող է նպաստել քաղաքի կենտրոնի թեթեւացմանը, որովհետեւ այսպես թե այնպես դրանից մեքենաների թիվը չի պակասելու` Քեյանն այսպես պատասխանեց. «Իրենց միակ նպատակն այն է, որ զուտ քաղաքի այդ մասերում չեն կայանելու, թանկացումով կարծում են, որ այդ մեքենաները չեն գա կենտրոն, բայց այդ մեքենաները կգան եւ ուրիշ տեղ կկանգնեն»:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավոր եղած ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը բուռն պայքար էր մղում արագաչափերի եւ տեսախցիկների, ինչպես նաեւ կարմիր գծերի դեմ: Նրա մշտական «ֆրազներից» մեկն էր դարձել՝ «քաղաքացին տուգանքի մատերիալ չի»-ն, բայց ստացվում է ճիշտ հակառակ պատկերը, «քաղաքացին տուգանքի մատերիալ  չի»-ին ակտիվորեն վերածվել է « քաղաքացին տուգանքի մատերիալ է» կարգախոսով ու քաղաքացուն ֆինանսական «քացի» հասցնելով` փորձում են կարգուկանոն հաստատել` այն փաթեթավորելով «քաղաքի կենտրոնը պետք է թեթեւացնել» պատճառաբանությամբ:

Եզրափակելով թեման` Տիգրան Քեյանը շեշտեց, որ կարմիր գծերի առկայությունն իրականում ոչ մի բանով էլ չի արդարացվում. «Ես ասացի այլընտրանքային տարբերակը որը պետք է լինի, ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու համար նորմալ քաղաքային տրանսպորտ է հարկավոր ու երթեւեկության կազմակերպման նորմալ սխեմա: Երթեւեկությունը հենց ծանրաբեռնվում է, մեզ մոտ աժիոտաժ է սկսվում, թե` վերջ, կաթվածահար վիճակ է, բայց դա այդպես չէ, դրանք սովորական թեթեւ խցանումներ են, որոնք նորմալ են»:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըՍահմանադրական դատարանը բավարարեց Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի Քաղաքացիական և վարչական հարցերով տնօրեն, փաստաբան, ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Լարիսա Բաղդասարյանի դիմումըՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ)Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ)Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes«Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղելՊատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ ՆահապետյանEWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՀավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ ՆահապետյանԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԻնչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода