Ըստ ՔՊ-ական պատգամավորի` հրաժարականի հիմք չկա
ՏեսանյութերՊատերազմում զոհվածների հարազատները ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻՆ խորհրդարանի շենքի դիմաց դիմավորեցին «դավաճան» ու «թուրք» վանկարկումներով: Նա էլ հետ չմնաց, եւ եթե ժամանակին ՔՊ-ականները «հպարտ քաղաքացի»-ով էին դիմում ժողովրդին, ապա այժմ Աղազարյանը «լակոտ» եւ «թուրքը դու ես» բառապաշարով աչքի ընկավ: Նրան չսթափեցրեց անգամ իր վրա ջուր շփել ցանկացող աղջկա բղավոցները: Ու այսքանից հետո այսպես մեկնաբանեց Նիկոլի Փաշինյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավորների հրաժարականը պահանջող քաղաքացիներին կոչերին. «100-200 հոգով կամ 3 հազար հոգով երբ հրաժարական են պահանջում, դա չունի այն հիմքը, որ դրան մենք արձագանքենք»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ