Ի՞նչ սպասել սեպտեմբերի 23-ին. կոնսպիրոլոգները հուշում են
ՄշակութայինՀամաշխարհային կինոարտադրության մեջ կուլտիստները շրջանառության մեջ են դրել նոր թիվ` 239: Առաջին հայացքից ոչինչ չհուշող այս թիվը` մի շարք կոնսպերոլոգներ կարդում են վերջից դեպի առաջ ու ստանում սեպտեմբերի 23` 09.23: Թե ի՞նչ է սպասվում այդ օրը, գալիս է օգնության Google որոնողական համակարգը: Պարզվում է` սեպտեմբերի 23-ին Դիսնեյը վերաթողարկելու է ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի օրիգինալ տարբերակն ամբողջ աշխարհում՝ թարմացված ձայնով: Եվ այստեղ էականը ֆիլմի սյուժեն է, որը մեր օրերի համար բավական ակտուալ է:
Հիշեցնենք, որ ֆիլմի հերոս Ջեք Սալին՝ նախկին ծովային հետեւակային զինվորը, որը գամված է հաշմանդամի սայլակին, չնայած վհատ մարմնին` հոգեպես մարտունակ է: Նրան մարտական առաջադրանք է տրվում մի քանի լուսային տարի տեւողությամբ ճանապարհորդություն կատարել եւ հայտնվել Պանդորա մոլորակում տեղակայված երկրացիների բազայում, որտեղից ընկերությունը շատ հազվագյուտ հանդիպող միներալ է արտահանում, որը բավականին մեծ դեր ունի Երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար: Այնպես որ, չի բացառվում, որ այդ օրը գտնվի նաեւ մեր օրերի Ջեք Սալին կամ Երկիրը ճգնաժամից դուրս բերելու բանալին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ