Iravunk.com | Հայտնի տրանսգենդերը ԼԳԲՏՔ նոր գրասենյակ է բացել՝ ՄԻՊ-ի ու եվրոդեսպանների աջակցությամբ
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ «Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Անհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան «Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Forbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք «Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա «Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում «Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը Ռուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան «Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը

Հայտնի տրանսգենդերը ԼԳԲՏՔ նոր գրասենյակ է բացել՝ ՄԻՊ-ի ու եվրոդեսպանների աջակցությամբ

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո՝ խորհրդանական ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդեր ԼԻԼԻԹ կամ ՎԱՂՈ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից Երեւանում բացվել է նոր գրասենյակ, որը ո՛չ ավել, ո՛չ պակաս ապահովելու է տարածք՝ ԼԳԲՏՔ  (Լեսբի, Գեյ, Բիսեքսուալ, Տրանսգենդեր, Տրանսսեքսուալ, Քվիր) տրանս համայնքի համար: Այս մասին «աչքալուսանք» է տվել ՀՀ-ում Շվեդիայի դեսպանությունը եւ մանրամասնել, թե այժմ ԼԳԲՏՔ համայնքը, նրանց ընտանիքի անդամները եւ համայնքի աջակիցները հնարավորություն ունեն ստանալու իրավաբանական եւ հոգեբանական խորհրդատվություն եւ աջակցություն:

Առավել ուշագրավն այն է, որ դեսպանությունը բացահայտել է տրանսգենդեր Լիլիթի կողմից գրասենյակ բացելու նախաձեռնության ողջ աջակիցների կազմը՝ հրապարակելով լուսանկար, որտեղ մեկտեղվել են ՀՀ-ում Շվեդիայի դեսպան ՊԱՏՐԻԿ ՍՎԵՆՍՈՆԸ, Նիդեռլանդների դեսպան ՆԻԿՈԼԱՍ ՍԽԵՐՄԵՐՍԸ, Միացյալ Թագավորության դեսպան ՋՈՆ ԳԱԼԱԳԵՐԸ, Մարդու իրավունքների պաշտպան ՔՐԻՍՏԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ եւ, իհարկե, տրանսգենդեր Լիլիթը: Շվեդիայի դեսպանության հրապարակած հաղորդագրության համաձայն, դեսպանները ներկա էին գրասենյակի բացման արարողությանն՝ ի նշան նախաձեռնության աջակցության:

Այս ամենն ավելի քան աղետալի է դառնում, երբ պարզվում է, որ ՀՀ Ազգային ժողովում դպրոցականների հետ անցկացրած «Ամառային դպրոց» ծրագիրը կայացել է Շվեդիայի կառավարության ֆինանսավորմամբ եւ փաստացի տրանսգենդեր Լիլիթին աջակցող դեսպան Պատրիկ Սվենսոնի «քավորությամբ»:  Ավելին՝ «Ամառային դպրոց» ծրագրի հանդիսավոր փակման միջոցառմանը, որին ներկա են եղել ԱԺ նախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ, ԱԺ փոխնախագահ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ, ՔՊ-ական պատգամավոր ՀՌԻՓՍԻՄԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը դիմելով երիտասարդներին՝ ընդգծել է վաղ տարիքից ժողովրդավարական գործընթացների մասին իրազեկված լինելու կարեւորությունը եւ ներկայացրել է Շվեդիայի կառավարության աշխատանքը՝ ի աջակցություն Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացին: Թե ինչպիսի՞ն է այդ աշխատանքը, արդեն ակնհայտ է՝ ԼԳԲՏ-ական նոր գրասենյակի բացումով: Իսկ թե խորհրդարանական «Ամառային դպրոց»-ում ի՞նչ են «սովորել» աշակերտները, այ այստեղ ծնողները լուրջ մտահոգվելու պատճառ ունեն: Թեպետ այդ մտահոգությունները խորհրդարանում չեն կիսում: «Իրավունք»-ի հետ զրույցում ԱԺ նախագահի մամլո քարտուղար ԾՈՎԻՆԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ասաց հետեւյալը. «Երեխայի լավագույն շահը խնդրում ենք որեւէ կերպ չխախտել: Ձեր մտահոգություններն «Ամառային դպրոցի» հետ կապված որեւէ աղերս չունեն իրականության հետ»:

Ինչեւէ, այն, որ արեւմտյան դեսպանները «ժողովրդավարական գործընթացներ» անվան տակ տարիներ շարունակ ֆինանսավորում եւ աջակցում են Հայաստանում այլասերվածությունների տարածմանը, ինչից պաշտպանված չեն նաեւ երեխաները, նորություն չէ: Բայց այն, թե ինչով է զբաղված Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, բազում հարցեր են առաջացնում: ՄԻՊ-ի փոխարեն՝ ԼԳԲՏԻՊ դարձած Քրիստինեի մասին բոլորովին վերջերս էր «Իրավունքը» գրել, որ նա երբեք հայրենատեր հայ մշակի ու ռամիկի պաշտպան չի լինելու, այլ արյան գնով միասեռականներին ու աղանդավորներին թեւ ու թիկունք է լինելու եւ հիշեցրել էինք, որ նա դեռ պաշտոնի կնիքը չչորացած՝ հայտարարել էր, որ միասեռականներին է պաշտպանելու: Մինչդեռ նույն ՄԻՊ-ը քար լռություն պահպանեց, երբ Աղավնոյի բնակչությունը կատարում էր հանգուցյալներին արտաշիրմելու աշխատանքներ, որ գոնե անգերեզման չմնան: Եվ տեսնելով այսքան ողբերգությունից հետո ՄԻՊ-ի լայն ժպիտը ԼԳԲՏՔ-ական խնջույքին՝ մեկ բառով մնում է կոչել՝ խայտառակությո՜ւն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Screenshot-10
Screenshot-11

Screenshot-13
Screenshot-4
Screenshot-5
Screenshot-6
Screenshot-7
Screenshot-8



Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода