Iravunk.com | ՄԱԿ-ի ամեն ընդունած որոշում չէ, որ պետք է «ուռա՜» գոռալով ընդունել. Բալասանյան
ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ժողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկները Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը ԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ) «Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներ Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ Նիկոլ Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցեր Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհը

ՄԱԿ-ի ամեն ընդունած որոշում չէ, որ պետք է «ուռա՜» գոռալով ընդունել. Բալասանյան

Ներքաղաքական

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ի լուր ամենքի՝ աչքալուսանք է տվել այն մասին, որ 2022թ. հունիսի 20–ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունել է «Կին դիվանագետների միջազգային օր» բանաձեւը, որով հունիսի 24–ը հռչակվել է՝ որպես դիվանագետ կանանց միջազգային օր: Ավելին, պարզվում է՝ Հայաստանն այս բանաձեւի հիմնական համահեղինակներից է: Մինչդեռ «Իրավունքի» հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ իր տարակուսանքը հայտնեց վերոնշյալի մասին:

– Որքանո՞վ այս բանաձեւի համահեղինակ դառնալը ու այն ընդունելը, կարելի է այսօր համարել՝ խիստ կարեւոր «դիվանագիտական ձեռքբերում» Հայաստանի համար:

– Նախ ասեմ, որ սովորաբար մասնագիտության օրն են նշում, այլ ոչ թե գենդերային ինչ–որ սկզբունքներ ընդգծում: Հայաստանն արդեն ուներ Դիվանագետի օր: Երբ 1992 թվականի մարտի 2–ին Հայաստանը դարձավ ՄԱԿ–ի անդամ, այդ օրն ամեն տարի նշվում է՝ որպես Դիվանագետի օր: Հետեւաբար, հարց է առաջանում՝ եթե հունիսի 24–ը նշելու ենք Կին դիվանագետի օր, այդ դեպքում՝ մարտի 2–ին, դիվանագետի օրը նշելիս, ի՞նչ ենք անելու, կանանց դո՞ւրս ենք հրավիրելու, տոնի անունն էլ փոխելու ենք, դնենք՝ տղամարդ դիվանագետի օ՞ր: Այդ նույն հաջողությամբ՝ կարող  է ՄԱԿ–ը որոշել մանկավարժի օրն էլ բաժանել եւ առանձին նշել կին եւ տղամարդ մանկավարժի օրերը, դատախազության աշխատակցի օրը եւս բաժանել, որպեսզի կին եւ տղամարդ աշխատակիցներն իրենց մասնագիտական տոնը նշեն տարբեր օրեր: Նման որոշումներով օրակարգ լցնելը չեմ կարծում, թե մեր դիվանագիտության առջեւ ծառացած խնդիրներից գոնե մեկը թեթեւանում է, կամ՝ մեր դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող կանանց գործունեության արդյունավետությունը դրանից բարձրանում: Ավելի լուրջ խնդիրներ կան այսօր մեր արտաքին քաղաքականության եւ համապատասխան գերատեսչության առջեւ ծառացած, եւ կարծում եմ՝ ավելի նպատակահարմար եւ ճիշտ կլիներ, այդ ջանքերն ու եռանդն ուղղել առավել կարեւոր խնդիրների կարգավորմանը: Ինչեւէ, շնորհավորում եմ մեր կին դիվանագետներին եւ մաղթում նրանց բեղմնավոր աշխատանք ՝ ի փառս Հայաստանի Հանրապետության:

– Փաստորեն, ոչ միայն մեր արտաքին գերատեսչությունը, այլեւ հենց ՄԱԿ–ն է զբաղված իմիտացիա ստեղծելով, թե լուրջ գործ են անում: Ինչպե՞ս հասկանալ, որ նման լրջագույն կառույցը ստեղծված աշխարհաքաղաքական ծանր իրավիճակում զբաղված է ինչ–որ անիմաստ բանաձեւեր ընդունելով:

– ՄԱԿ–ում կարծում են, թե խնդիրները թողած՝  հիմա արդեն նման հարցեր բարձրացնելով կարող են օրակարգ լցնել: Բայց այստեղ խնդիրն այլ է՝ չպետք է ՄԱԿ–ի ընդունած բոլոր որոշումներն «ուռա ՛» գոռալով ընդունել եւ որակել այն՝ որպես դիվանագիտական ձեռքբերում, մի բան էլ հպարտանալ դրանով: Ամեն օր ՄԱԿ–ը կարող է մի որոշում ընդունել, հիմա մենք չենք սկսելու իրար հետեւից ընդունել ու տեղայնացնել բոլոր այդ որոշումները: Իհարկե, ես մեր կին դիվանագետների դեմ ոչինչ չունեմ, փառք ու պատիվ նրանց, նրանց կատարած աշխատանքին, ինչը գովելի է: Բայց չեմ կարծում, որ կարելի էր ընդունել նման որոշում կամ համաձայնվել ՄԱԿ–ի ինչ–որ բանաձեւի հետ, երբ այն իմպերատիվ բնույթ չի կրում եւ որեւիցե երկիր պարտադրված չէ ընդունել: Սրանով կարծում եմ՝ ԱԳՆ համակարգում աշխատող տղամարդ դիվանագետներին են որոշակի անհարմար վիճակի մեջ դնում: Էլի եմ շեշտում՝ առաջին հերթին անհասկանալի է դառնում՝ մարտի 2–ին Դիվանագետի օրը նշելը: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելոռուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա Հակոբյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода