Iravunk.com | Մենակ մեռնելո՞ւ համար ենք, հիվանդանալու իրավունք չունե՞նք. փոխգնդապետը ծեծել ու հայհոյել է ազատամարտիկին
Դուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. Վարդանյան Պարույր Սեւակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակին... Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը` դեմ գնալով ԱՄՆ-ին Ռուսական ուժերը գրավե՞լ են Արխանգելսկոյեն (Քարտեզ) Bild. Ռուսական բանակը հարձակվում է Օչերետինոյի հյուսիսում գտնվող Արխանգելսկոյեի վրա Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ «Վագների» զինվորներն ու վետերաններն այսօր ճակատում և թիկունքում նշում են կազմակերպության 10-ամյակը (Տեսանյութ, Ֆոտո) Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Գրել է` երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, երևի մեկն էլ ինքն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) MDPI. Ելակը նպաստում է առողջ միտք և ամուր հիշողություն ունենալուն

Մենակ մեռնելո՞ւ համար ենք, հիվանդանալու իրավունք չունե՞նք. փոխգնդապետը ծեծել ու հայհոյել է ազատամարտիկին

Հանդիպում

Եռամսյա կամավորական հավաքին՝ ՄՈԲ-ի հետ Սիսիանի զորամասերից մեկն է բարձրացել ազատամարտիկ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ: Սակայն, իր ռազմական ուղին փառք ու պատվով անցած մարտիկը հայտնվել է, մեղմ ասած, անելանելի վիճակում: «Իրավունքի» հետ զրույցում նա մանրամասներ ներկայացրեց, թե ինչ անմարդկային վերաբերմունք են դրսեւորել իր հանդեպ՝ հենց զորամասում:

- Գտնվում էինք 3500 մ բարձրության վրա, իսկ ես ճնշման խնդիր ունեմ, վատացա, բոլորը վախեցել էին: Շտաբի պետը՝ մայոր Գոռը, հարցրեց՝ «գուցե դիրքեր չբարձրանա՞ս, մնաս այստեղ», բայց ես ասացի՝ «ինչպե՞ս թողնեմ ընկերներիս մենակ, մանավանդ, որ վիճակը խառն է»: Այդպես մայիսի 23-ին բարձրացանք դիրքեր, սակայն երեք օր հետո՝ միանգամից գլուխս պտտվեց, կարծես, կարուսել նստած լինեի, ուշքս գնաց ու ընկա գետին: Միայն հիշում եմ, որ տղերքը ջուր լցրեցին վրաս, գիտակցությունս հետ եկավ ու տարան ներս: Մի երկու ժամ հետո՝ էլի նույն  պատմությունը, նորից ընկա… Հրամանատարս, որի անունը Սմբատ է ու կարգին տղա է, զանգ տվեց զորամաս ու ասաց, որ այս մարդու վիճակը վատ է,  կարող է մեռնի, միգուցե ինֆակտ է խփել, եկեք, հասեք: Բայց ոչ մի մեքենա իմ հետեւից չուղարկեցին: Իսկ թիկունքի պետը հեռախոսով գոռում էր, թե բա՝ «իրեն ասել էինք չբարձրանա, ինչի՞ բարձրացավ, թող մնա, սատկի»: Փաստորեն, ստացվում է, որ եթե զինվոր ենք, մենակ մեռնելո՞ւ համար ենք, հիվանդանալու իրավունք չունե՞նք: Բայց չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ոչ միայն եռամսյա հավաքի մասնակիցների, այլ նաեւ նրանց ընտանիքների բուժումն անվճար է: Բայց ի՞նչ բուժում, տեսեք, թե ինչ է կատարվում իրականում:

- Պարոն Ավետիսյան, ու այդ վիճակում մինչեւ ե՞րբ եք մնացել դիրքերում, ի՞նչ տեղի ունեցավ հետո:

- Մայիսի 31-ին նոր բարձրացան դիրքեր, հաց ու ջուր բերեցին, իմ համար չէին եկել: Էլի չէին ուզում իջեցնել, մտածում էին, թե ինչ անեն, բայց հրամանատարս ասաց. «Եթե էս  մարդը մեռավ, ես պատասխանատու չեմ: Դուք գրեք, որ պատասխան եք տալու դրա համար, նոր թող մնա այստեղ»: Միայն այդ ժամանակ վախեցան ու իջացրեցին: Բայց փոխանակ ինձ միանգամից տանեին հոսպիտալ, ասացին՝  գնա Երեւան, բժշկի թուղթ բեր, որ խնդիրներն ունես: Պատասխանեցի, որ ոտքի վրա անգամ չեմ կարողանում կանգնել, ամբողջ զորամասը գիտի իմ վիճակի մասին, ոտքով ինչպե՞ս գնամ: Սակայն, անդրդրվելի էին, ինձ ոտքով ճանապարհեցին, թե գնա ու թուղթը բեր: Պատկերացրեք, որ գլխապտույտով, երկու շիշ ջուրը գլխիս լցնելով` մի կերպ հասել եմ Երեւան: Գնացել եմ պոլիկլինիկա, ուղեգիր են տվել նեւրոպոտոլոգի մոտ: Բժիշկը գրել էր, որ այս մարդը խնդիրներ ունի, առանց ՄՌՏ-ի՝ չենք կարող բուժում նշանակել:

- Բայց էլի ունեցե՞լ եք նման առողջական խնդիրներ, թե՞ նոր է ի հայտ եկել:

- Վերջին պատերազմից հետո՝ առողջական խնդիրներ ունեի, երբ եկա Երեւան, ուղեգիր վերցրեցի ու գնացի Մուրացանի հոսպիտալ, որ գոնե անվճար բուժեն, բայց ոչ մի բուժում չարեցին: Եթե այն ժամանակ ինձ բուժեին, որպես կռված տղու, էս օրը չէի ընկնի: Գումար էլ չունեի բուժման համար, ինչքան հնարավոր էր, մեջքս բուժեցի, որովհետեւ ողնաշարի խնդիր ունեի: Ինչեւէ, վերադառնալով նախորդ հարցին՝ ասեմ, որ 10 օր է անցել՝ մինչեւ նորից վերադարձել եմ զորամաս, իրենց ուզած թուղթն էլ տարել, որ ուղարկեին Սիսիանի հոսպիտալ, այնտեղից էլ՝ Մուրացանի հոսպիտալ: Նույնիսկ այդ վիճակում սափրվել եմ, ինձ կարգի բերել, որ չասեն, թե մեզ չի հարգում, ու նոր մտել եմ զորամաս՝ փոխգնդապետ Պապոյանի մոտ: Ու չեք պատկերացնի, թե ինչ կատարվեց այդտեղ: Երեւի, արդեն իսկ ջղայնացած էր ու որոշեց, որ հերսերը իմ վրա պետք է թափի: Հենց ասացի՝ «պարոն փոխգնդապետ, ես թղթերը բերել եմ Երեւանից, ամեն ինչ ինձ մոտ շատ լուրջ է», վեր կացավ տեղից ու գոռաց. «Արա՛, ռադ եղեք, կապիկներ եք սաղդ, դուք կռվող չեք, դուք ծառայող չեք»: Միայն հասցրեցի ասեմ, որ ինձ չեք ճանաչում, ինչո՞ւ եք վիրավորում, ի՞նչ իրավունքով, հասավ վրաս, խփեց դոշիս ու շպրտեց մի կողմ, երեւի, մի 150 կգ-անոց ջան ուներ: Ու էլի գոռում է, թե՝ «էս կապիկին հանեք, ռադ արեք զորամասից»: Իսկ իր մանկլավիկները ինձ հանեցին դուրս, հետեւիցս էլ հայհոյեցին:

- Նախարարություն, ռազմական ոստիկանություն չե՞ք դիմել, ի՞նչ են ասել:

- Զանգել եմ ռազմական ոստիկանություն, բայց չեմ կարծում, թե նրա դեմ ինչ-որ բան կանեն, որովհետեւ արդեն 2-3 անգամ հետ են զանգել, թե մի բողոքեք, մենք ձեզ կտանենք կբուժենք: Բայց ասել եմ, որ թքած ունեմ ձեր բուժելու վրա, պարտք կանեմ, կբուժվեմ, բայց դուք պատժվելու եք, որ մասայի դեմն ինձ նման կռված տղուն նսեմացրել ու խայտառակ եք արել, ծեծելով հանել եք դուրս, դու լրիվ գժվել եք: Իրենց առաջարկները մերժել եմ,  ասել եմ, որ ինձ ոչ մի բան պետք չէ, կմեռնեմ վրանի մեջ, բայց դուք դատվելու եք: Ամեն դեպքում, ոստիկանությունը եկավ, բայց ասացին, թե ուժգին կապտուկներ հարվածներից չեմ ստացել: Այսինքն՝ մի հատ էլ պիտի տային, սպանեին, որ գործ հարուցվեր: Ամենավիրավորականն այն է, որ չեն ուզում բուժեն, թող չբուժեն, բայց ինչո՞ւ են այսպես վերաբերում Հայրենիքի պաշտպանին: Պաշտպանության նախարարություն էլ եմ զանգահարել, մի աղջիկ պատասխանեց ու ինձ առանց ճանաչելու ասում է. «Պոստեր գնալը միայն հիվանդանոցում պառկելու համար չէ»: Սա է նիկոլական թայֆաների դեմքը: Ես Ռուսաստանից եկել եմ ու մասնակցել պատերազմին, բայց երբ մեռնում էի, 10 օրում մի բուժօգնություն չցուցաբերեցին:

- Կարծում եք՝ ուղորդված միտո՞ւմ է եղել հենց Ձեր դեմ, ինչո՞վ, ի վերջո, կբացատրեք, բարձրաստիճան սպաների նման պահվածքը:

- Նախ ասեմ, որ զորամասում բոլորն ապարանցիներ են: Այստեղ մի լուրջ պահ կա: Գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի եղբայրը Արագածոտնի մարզպետի տեղեկալն է: Ես հիմա իրենց հետ շատ մեծ խնդիրներ ունեմ, դատական գործընթաց կա, կարելի է ասել հարաբերությունները թշնամական են: Մի անգամ դիրքերում մեկն ինձ ասաց, թե ճանաչում է ինձ ու Փարվանյանների բարեկամն է, հետո էլ հարցրեց, որ եթե ես մեռնեմ էդ գործը կփակվի՞: Ասացի՝ այո, որ խփեք, գործը կփակվի, խնդիր չեք ունենա: Բոլորը գիտեն այդ մասին, ու հիմա ամեն ինչը կասկածում եմ, որ ոչ միայն ինձ չեն բուժի, այլ ամեն ինչ կանեն, որ վարի գնամ: Այնպես որ, շատ հնարավոր է, որ այս ամենը կապված է Էդգար Փարվանյանի հետ: Ինչ իմանամ, ամեն ինչ սպասելի է, Արագածոտնի մարզպետի տեղակալ Էդգար Փարվանյանն ամեն ինչ կանի, որ այդ պաշտոնին մնա, բայց ես քանի ողջ եմ, նա այդ պաշտոնին չի մնալու, շուտով դատվելու է: Իմ հանդեպ սխալ են վարվել: Ախր ես չգիտեի, որ Ապարանի վաշտն է այդտեղ, եթե իմանայի, որ Փարվանյանների բարեկամներն են, կյանքում չէի գա, կգնայի Կապանի դիրքերը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Դուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. ՎարդանյանՊարույր Սեւակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակին...Հռչակագիր «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿ – ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱԿԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ»Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը` դեմ գնալով ԱՄՆ-ինՌուսական ուժերը գրավե՞լ են Արխանգելսկոյեն (Քարտեզ)Bild. Ռուսական բանակը հարձակվում է Օչերետինոյի հյուսիսում գտնվող Արխանգելսկոյեի վրա Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ«Վագների» զինվորներն ու վետերաններն այսօր ճակատում և թիկունքում նշում են կազմակերպության 10-ամյակը (Տեսանյութ, Ֆոտո)Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերըԳրել է` երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, երևի մեկն էլ ինքն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)MDPI. Ելակը նպաստում է առողջ միտք և ամուր հիշողություն ունենալունՍա պարզ կապիտուլիացիա է, Փաշինյանը սահմանազատում չի անում, մենք ուղղակի Տավուշից դուրս ենք գալիս (տեսանյութ)Վերագտնել մեզ. Լիլիթ ԳալստյանԳուրգեն Մարգարյանի արյան վաճառականներին Օրբանն իրականություն է վերադարձրել.Yerevan TimesԱլիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմՀՀ ԶՈւ բժշկական ստորաբաժանումը մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանըՍիրո նումերոլոգիա. ինչպես պարզել ծննդյան ամսաթվով, թե որքան կտևի ամուսնությունըՀիմա մենք գնում ենք դեպի խաղաղություն․ ԱլիևՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունըՕգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը. ՏոկաևՄեկնարկած սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ միջնորդներ պետք չեն. ԱլիևՆիկոլ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ ՄարությանՄենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ Սրբազան«Խելքներդ գլուխներդ հավաքեք». կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններինՄայիսը չեկած՝ Ամանորի՞ն ենք «նախապատրաստվում». ֆոտոմեղադրանք«Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասինԴիվերսիֆիկացիա ոչ միայն տնտեսության մեջ, այլ նաեւ արվեստում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրՑուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհըՓաշինյանը եւ իր աշխատակազմում վեր ընկածները տխրում են, քանի որ... Բաբկեն Հարությունյան«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ ԱլիևԶորամասերում ուսումնական ծրագրերով նախատեսված պարապմունքներ են.ՀՀ ՊՆՔաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր, Սպիտակ-Գյումրի ճանապարհըՋերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներԳործող իշխանության քայլերը խաղաղության չեն կարող բերել. Արման ՂուկասյանՄայիսի 1-ի աստղագուշակԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրԿառավարության շենքից ՀՀ եռագույնն անհետացել է (տեսանյութ)Երևանի Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Մոսկվայում ադրբեջանցի պանթուրքիստները փակել են ճանապարհը» (Տեսանյութ, ֆոտո)Չինաստանում` Գուանդուն նահանգում փլուզվել է արագընթաց մայրուղին. կան տասնյակ զոհեր եւ վիրավորներԱյսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. ՓաշինյանՄայիսի 1. Օրվա խորհուրդՀայտնի ջազմեն Գարի Քյոսայանը միանում է տավուշյան շարժմանը ու հավատում է եկեղեցու հաղթանակին. սպասում է՝ շարժումը տեղափոխվի Երեւան, եւ ընտանիքի հետ կմիանա (տեսանյութ)Զորադաշտում հրետանավորներն են.ՀՀ ՊՆՌուսական հրթիռները ոչնչացրել են ուկրաինական «Հարավ» խմբավորման հրամանատարական շտաբը (Տեսանյութ, ֆոտո)Ռուսական ուժերը ճեղել են Չասով Յարի ուկրաինական պաշտպանության հիմնական գիծը (Քարտեզ)«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել Ալիեւի ընկեր ուզբեկ բիզնես մագնատին«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода