Iravunk.com | Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ.
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը Ռուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան «Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Օչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված է Մակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասին Համահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա Հակոբյան Նախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր Գրիգորյան Ինչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչով

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ.

Աստղագուշակ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ. Խոյ

Խոյերի էմոցիոնալ ֆոնը մայիսին անկայուն կլինի։ Հոգնել եք նախորդ երկու ամիսներից։ Այնուամենայնիվ, այս վիճակը կարող է շտկվել, եթե սովորեք արագ հավաքել ձեր ուշադրությունը: Կօգնի սպորտը, զբոսանքը կամ, պարզապես, ինչ-որ հաճելի բանի, նպատակների մասին մտածելը:

Զգոն եղեք նրանց հետ, ովքեր իսկապես ցանկանում են ձեզ հետ ընկերանալ։ Նրանք կարող են եսասիրական նպատակներ հետապնդել։

Ցանկալի է, որ Խոյերը մայիսին նոր բարդ նախագծեր չնախաձեռնեն ու հապճեպ որոշումներ չընդունեն։ Ամսվա առաջին կեսին խավարման միջանցքը կարող է անկայուն էներգիա բերել, ինչը կարող է ազդել ձեր ֆինանսների վրա։

• Բարենպաստ օրերը՝ 3, 8, 12, 17, 21, 25, 30
• Անբարենպաստ օրերը՝ 5, 10, 14, 19, 23, 27:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ. Ցուլ

Դուք որոշ չափով կընկնեք «կարոտախտի» մեջ և մայիսի սկզբին միանգամայն հնարավոր է, որ հասկանաք՝ ցանկանում եք փոխել ձեր կյանքը, և տիեզերքն ի պատասխան կներկայացնի մարդկանց, ովքեր կօգնեն ձեզ այդ հարցում։ Անպայման մտածեք հանգստի մասին՝ դուք վերջանալի եզրին եք:

Մայիսը Ցուլերի ամիսն է։ Այդ պատճառով ուշադրություն դարձրեք նշաններին։ Դադարեք ցանկացած բացասական լուր ընդունել որպես աշխարհի վերջ: Թերեւս դժվարություններ կլինեն աշխատակիցների հետ։ Հազվադեպ դիմեք աշխատակիցների և գործընկերների օգնությոնը:

Չամուսնացած Ցուլերին այս ամիսը խոստանում սիրավեպ ու ժամադրություններ: Դուք պարզապես հնարավորություն չունեք առանց զուգընկերոջ մնալու, եթե երկար ժամանակ գտնվել եք որոնման ռեժիմում։ Երկրորդ կեսին ընտրելիս ապավինեք ձեր ինտուիցիային. Ցուլերի մոտ սա շատ լավ է զարգացած:

• Բարենպաստ օրերը՝ 1, 7, 11, 15, 20, 24, 28
• Անբարենպաստ օրերը՝ 3, 9, 13, 17, 22, 26, 30:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ. Երկվորյակ

Լավ ամիս է Երկվորյակների համար: Հնարավոր է կարիերայի սանդուղքով առաջխաղացում: Միանգամայն հնարավոր է, որ ձեզ երկարաժամկետ հետաքրքիր նախագիծ վստահվի։ Հիմնական բանը մանրուքներին քիչ ուշադրություն դարձնելն է. կոնֆլիկտների համար հենց դուք ստպված կլինեք ներողություն խնդրել: Իսկ ցանկացած պահի ուրիշներին աջակցելու ձեր պատրաստակամությունը հարյուրապատիկ կփոխհատուցվի:
Արժե ավելի ուշադիր լինել առողջության նկատմամբ։ Քրոնիկ հիվանդությունները կարող են ձեզ հիշեցնել ձեր մասին։

Ամսվա առաջին կեսը ֆինանսական առումով այնքան էլ կայուն չի լինի, այնպես որ փողերը հեռու պահեք՝ ծախսելու գայթակղությունից զերծ մնալու համար։ Երկրորդ կեսն ակնհայտորին ավելի հանգիստ կլինի: Գարունը կավարտեք բարենպաստ դիրքավորված, և արդեն հնարավոր կլինի թանկարժեք գնումներ կատարել։

Ազատ Երկվորյակներն ամբողջությամբ կսուզվեն Վեներայի իշխանության մեջ։ Շուրջն ամեն ինչ վարդագույն կդառնա, իսկ որովայնում թիթեռները կթռչեն։ Տրամադրությունը չի փչացնի նույնիսկ հետադիմական Մերկուրին։
Մայիսը բարենպաստ ամիս է անձնական կյանքում ամեն ինչ կարգի բերելու համար։ Դուք կկարողանաք գտնել մի մարդու, ում հետ պարզապես հարմար է։

• Բարենպաստ օրերը՝ 2, 8, 12, 18, 22, 26, 31
• Անբարենպաստ օրերը՝ 5, 10, 14, 20, 24, 28:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ. Խեցգետին

Մայիսը կարիերայի առումով շատ բարենպաստ ամիս է։ Ազատորեն քննարկեք և սկսեք նոր նախագծեր: Հատկապես հաջողակ կլինեն ստեղծագործ Խեցգետինները: Ձեզ կարող են գործուղման ուղարկել, որտեղ շատ դրական հույզեր կստանաք։

Մի մոռացեք ընտանիքի մասին։ Ամեն ինչ հավասարակշռության կարիք ունի։ Ավելի լավ է նոր գաղափարների իրականացումն ու առաջմղումը թողնել հաջորդ ամսովան։

Ֆինանսական առումով դրսից օգնություն մի ակնկալեք։ Արժե նաև ավելի պատասխանատու լինել, բայց միաժամանակ խուսափեք բազմաբնույթ առաջադրանքներից և կենտրոնացումից:

• Բարենպաստ օրերը՝ 1,6, 10,15, 19,23,27
• Անբարենպաստ օրերը՝ 3,8, 12, 17,21,25,30:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ. Առյուծ

Այս նշանին մայիսին սպասվում են բազմաթիվ փոփոխություններ և զարմանալի չէ՝ էներգիան եռում է: Մի վախեցեք նոր նախագծերից։ Դժվարություններն Առյուծներին միայն կմոտիվացնեն։ Միևնույն ժամանակ նախագծերի հանձնման ժամկետներ սահմանելիս իրադարձությունները մի շտապեցրեք։ Վտանգ կա, որ չեք հասցնի և դրանով իսկ կխախտեք ձեր իսկ սահմանած ժամկետները:

Հետադիմական Մերկուրին կարող է խնդիրներ առաջացնել նաև ֆինանսական և բիզնես ոլորտներում: Մայիսին ավելի լավ է հույս մի դրեք ձեր վեցերորդ զգայարանի կամ երջանիկ պատահականության վրա, կարող են լինել վրիպումներ և կոպիտ սխալներ: Եկամուտներ կլինեն այն աշխատանքից, որը կիրականացվի հստակության և կոնկրետության վրա:

Ազատ Առյուծներին կարող են հրավիրել ինչ-որ միջոցառման, որտեղ դուք, հնարավոր է, հանդիպեք ձեր զուգընկերոջը՝ երկարաժամկետ հարաբերությունների հեռանկարով:

• Բարենպաստ օրերը՝ 3,9, 13,18, 22,26,31
• Անբարենպաստ օրերը՝ 1,7,11, 15, 20, 24,29:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ. Կույս

Մայիսն առատաձեռն կլինի ծանոթությունների ու օգտակար շփումների հարցում։ Բայց բոլորին մի հավատացեք՝ խաբեության հնարավորություն կա։ Իսկ խորհուրդների համար հանգիստ կարող եք դիմել հարազատներին: Ցանկացած ստեղծագործ գաղափար, արկած և, իհարկե, վճռական գործողություն հաջողություն կբերեն։ Ամենակարևորը, ամեն ինչ մտածեք մինչև ամենափոքր մանրամասնությունը:

Մայիսին զգացմունքային գնումները կարող են անհաջող լինել։ Դրանից ձեզ կփրկի ծրագրեր կազմելը, որոնց պետք է հետևեք: Հակառակ դեպքում դժվար կլինի։

Միայնակ Կույսերի համար մայիսը կլինի նվերների ու ուշադրության ամիս, թեկուզ՝ առանց լուրջ հարաբերությունների։ Նվերների են սպասում նաեւ ընտանեկան Կույսերը։ Անկեղծորեն ուրախացեք դրանցով, մի որոշ ժամանակ մոռացեք «ընտանեկան բյուջե» բառը, պետք չէ խնայողությունը վերածել ժլատության։

• Բարենպաստ օրերը՝ 1, 6, 10,14,19,23,27
• Անբարենպաստ օրերը՝ 4,8,12,17,21, 25, 30:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ. Կշեռք

Դուք ունեք որակ, որը կօգնի ձեզ մայիսին հասնել ձեր նպատակներին։ Դա ամենի մեջ այն նկատելու ունակությունն է, ինչը ուրիշները չեն տեսնում։ Բայց ձեր նախաձեռնությունը կարող է հանդիպել գործընկերների դիմադրությանը: Այսպիսով, ձեր գործը ողջամիտ լինելն է:

Այս ամսվա առաջին շաբաթը բեղմնավոր է օգտակար գործարքներ և պայմանագրեր կնքելու համար։ Եղեք զգոն, զգույշ և ուշադիր բոլոր մանրուքների նկատմամբ։ Այս ամիս կարող են լինել ֆինանսական դժվարություններ, պատրաստ եղեք դրանց։

Ավելի լավ է ճանապարհորդության չգնալ։

• Բարենպաստ օրերը՝ 3, 9, 13, 18, 22, 26, 31
• Անբարենպաստ օրերը՝ 7,11, 16,20,24,29:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ. Կարիճ

Դուք կարող եք ունենալ զգացմունքային վերելքներ և վայրէջքներ, որոնք կարող են ազդել հարաբերությունների վրա: Աշխատանքում դուք հավասարը չունեք՝ գլխավորը սադրանքների չենթարկվելն է։

Հնարավոր է, նույնիսկ, կարողանաք հարստանալ, քանի որ բացասական մոլորակների ազդեցությունը մեծապես չի ազդի ձեր անձի վրա։ Դուք այն քիչ մարդկանցից եք, ովքեր մայիսին կկարողանան հեշտությամբ կառուցել իրենց ֆինանսական կյանքը, վաստակել ու ծախսել։ Ամսվա վերջում կհասկանաք, թե ինչպես բարձրանալ կարիերայի սանդուղքով։

Եթե դուք այս նշանի ներկայացուցիչ եք, և մենակ, ապա պետք է իմանաք, որ մայիսին ձեզ պարզապես ռոմանտիկա և դրական հույզեր են անկրաժեշտ։

• Բարենպաստ օրերը՝  1, 7, 11, 16, 20, 24, 28
• Անբարենպաստ օրերը՝ 4, 9, 13, 18, 22, 26, 30:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ. Աղեղնավոր

Աղեղնավորները մայիսյան շրջանի քիչ հաջողակներից են։ Ամսվա սկզբին եկամուտ կստանաք։ Իհարկե, ընթացքում կհանդիպեք ֆինանսական և աշխատանքային պլանի անախորժությունների, բայց չպետք է սեւեռվել այդ ձախողումների վրա։ Ժամանակին հանգիստը կօգնի ձեզ հաղթահարել ներքին աններդաշնակությունը, որն առաջանալու է ձախողումների շրջանում։ Հոգնածությունը կարող է նաև որևէ բանի հասնելու դժկամություն առաջացնել:

Քրոնիկ հիվանդությունները կարող են վատթարանալ, ուստի ավելի լավ է հետևել առողջությանը կամ գոնե սկսել խմել թեթև վիտամիններ:

Մայիսին ընկերների հետ ձեր հարաբերությունները փորձության կենթարկվեն։ Նույնիսկ ամենաամուր կապը կարող է կտրվել: Մի շտապեք միանգամից կտրել։ Հնարավոր է՝ դուք պարզապես չեք հասկացել միմյանց:

• Բարենպաստ օրերը՝ 2,8,13,18,22,26,30
• Անբարենպաստ օրերը՝ 6, 11,16,20,24,28:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ. Այծեղջյուր

Մայիսին մի՛ գնացեք թունավոր մարդկանց հետևից։ Նրանք անընդհատ կփորձեն ձեզ հունից հանել։ Մնացեք հնարավորինս հանգիստ։ Հակառակ դեպքում թունավոր միջավայրը կանի իր գործը, ձեր աշխատանքային ոգին կփչանա, և դա ձեզ կտանի ֆինանսական կործանման։

Կենտրոնացեք ամենահրատապ խնդիրների և առօրյայի վրա, հիմնովին նոր նախագծերի մշակումը պետք է թողնել ավելի ուշ: Աշխատանքային և անձնական կյանքի միջև մայիսին փորձեք ընտրել վերջինը։

Այծեղջյուրները որոնման ռեժիմում են՝ հանգստացեք և պարզապես ընդունեք սիրահետումը՝ առանց ավելորդ քննադատության: Սովորեք ձեր մեջ պահել «ձեր ճշմարտությունը», այլապես վստահելի գործընկեր չեք կարողանա գտնել։ Հասկացեք, որ ոչ բոլոր մարդիկ են ցանկանում լսել ճշմարտությունն իրենց մասին:

• Բարենպաստ օրերը՝ 5, 10, 16, 20, 24,29
• Անբարենպաստ օրերը՝ 2, 8, 13, 18, 22, 26, 31:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ. Ջրհոս

Կենդանակերպի այս նշանի համար լավագույնն է մայիսին խուսափել երկար ճանապարհորդություններից։ Իրենց հարազատ պատերում, մասնավորապես տանը, Ջրհոսներն ամենաարագ էներգիան կվերականգնեն և կհայտնվեն նոր ստեղծագործական գաղափարներ։ Ուստի հոգ տարեք տան հարմարավետության մասին, և այդ ժամանակ այն նաև կդառնա փողի և բարենպաստ էներգիայի մի տեսակ մագնիս։ Բոլոր նրանք, ովքեր աշխատում են տնից, կկարողանան զգալիորեն բարձրացնել իրենց աշխատունակությունն ու արդյունավետությունը:

Բացի այդ, տանը մնալը կօգնի հարթել բոլոր ներքին փորձառությունները: Այն Ջրհոսների համար, ովքեր գտնվում են «ազատ» կարգավիճակում, Մարսն ու Վեներան ամեն ինչ կանեն նրանց համար։ Նրանք ստիպված չեն լինի մեծ ջանքեր գործադրել հետաքրքիր մարդու ճանաչելու և նրա համակրանքն արթնացնելու համար։ Կենդանակերպի այս նշանի գլխավոր խնդիրն աստղերի տվածը չփչացնելն է։

• Բարենպաստ օրերը՝ 4, 9, 13, 17, 21, 25, 30
• Անբարենպաստ օրերը՝ 1, 6, 11, 15, 19, 23, 27:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ․ Ձկներ

Շատ հնարավոր է, որ մայիսին Ձկների բախտը բերի, սակայն թույլ Վեներայի պատճառով դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա միայն երրորդ տասնօրյակի կեսին։ Բայց նվնվալ պետք չէ և վանեք այն միտքը, որ ոչինչ չի ստացվի: Շարունակեք աշխատել այն ծրագրերի վրա, որոնք սկսել էիք ավելի վաղ: Զգուշացեք պարապությունից, այն իսկապես կարող է ձեզ դեպրեսիայի մեջ ներքաշել:

Ամենավտանգավոր զգացումը կարող է լինել նախանձը։ Չնայած դա կարող է ձեռնտու լինել։ Պարզապես նախանձը կարող է լինել նաև բարի և այն կարելի է պատկերացնել որպես փարոս, որը ցույց է տալիս ձեր ամենահզոր որակը:

Միայնակ Ձկները կամ նրանք, ովքեր նոր են սկսում հարաբերությունները, ինչ-որ պահի պետք է իմաստություն դրսևորեն: Հիշեք, որ ձեր զուգընկերը դեռ սովոր չէ ձեր թռիչքային հարաբերություններին:

• Բարենպաստ օրերը՝ 5, 10, 14, 20, 24, 29
• Անբարենպաստ օրերը՝ 2, 8, 12, 17, 22, 26, 31:



Forbes. Օչերետինի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода