Iravunk.com | «Բոլորն ընդդեմ մեկի ձեւաչափն իրողություն է». որ դեպքում մարդիկ կրկին դուրս կգան փողոց
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը Ռուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան «Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Օչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված է Մակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասին Համահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա Հակոբյան Նախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր Գրիգորյան Ինչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչով

«Բոլորն ընդդեմ մեկի ձեւաչափն իրողություն է». որ դեպքում մարդիկ կրկին դուրս կգան փողոց

Նորություններ

Այսօրվանից արտախորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից մեկնարկում է աշնանային հանրահավաքների շարքը, ընդ որում` ոչ թե միասնական ճակատով, այլ` առանձին-առանձին: Ստեղծված ներքաղաքական իրավիճակի, իշխանության հնարավոր ելքերի եւ ընդդիմության հնարավորությունների շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ:

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱԶԱՆ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՆԵՂ Է»

– Պարոն Քեռյան, կոնկրետ պաշտոնյաներ կան, որոնց դեմ դժգոհության ալիքը բավական մեծ է, ինչպես օրինակ` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի նկատմամբ: Այս անձանցից ձերբազատվելով` իշխանությունը կկարողանա՞ պահել իր դեմքը, բողոքները մեղմել եւ նոր իշխանափոխությունն էլ առնվազն հետաձգել:

– Այսօրվա վիճակով իշխանությունների կադրային բազան բավականին նեղ է, քանի որ 
ընդամենը երկու տարվա իշխանություն են: Նույնիսկ երկու տարվա էլ չեն, եթե նկատի 
ունենանք, որ 2018-ի հոկտեմբերին կոալիցիոն կառավարություն էր, հետո դեկտեմբերին նոր 
ընտրություններ տեղի ունեցան, եւ 2019-ի հունվարից նոր փաստացի ունենք իմքայլական 
կամ ՔՊ-ի միակուսակցական կառավարություն: Առանց այդ էլ, «Քաղաքացիական 
պայմանագիր» կուսակցությունը նախկինում բազմամարդ չէր, սակայն այս կարճ 
ժամանակում էլ նա չի կարողացել հավաքել իր կադրային ռեսուրսը: Մինչդեռ յուրաքանչյուր 
քաղաքական ուժի հզորությունն առաջին հերթին իր կադրային ռեսուրսն է` այն մարդիկ, 
որոնք կարող են «ռեզերվ» հանդիսանալ տարբեր պաշտոնների համար եւ արագ-արագ 
մեկին մյուսով փոխարինելով` թարմություն մտցնել: Ենթադրում եմ, որ վարչապետ 
Փաշինյանը, եթե անգամ ուզենա էլ, միայն մեկ-երկու պաշտոնյայի տեղաշարժ կարող է անել, 
որովհետեւ իր թիմում, օրինակ, չեմ տեսնում նրան առավել մոտ կանգնած մեկ այլ մարդու, որ 
նա վստահի, ասենք, ԿԳՄՍ կամ առողջապահության նախարարի պորտֆելը: Այլ հարց է` այդ 
մարդիկ շատ լա՞վ են աշխատում, թե` շատ վատ, նպաստո՞ւմ են քաղաքական ուժի 
վարկանիշի բարձրացմանը կամ անկմանը: Միայն կարող ենք փաստել, որ թեպետ 
պաշտոնապես չի արտահայտվել, այդ պաշտոնյաներից չի բողոքել, բայց մամուլում ոչ 
հիմնավորված տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանն էլ է դժգոհ: Ընդհանրապես` 
նույնիսկ հասարակության մեջ միանշանակ վերաբերմունք չկա: Եթե ընդդիմությունը գտնում 
է, որ այդ պաշտոնյաները վատ են աշխատել եւ տապալել են գործը, նպաստել են 
իշխանության իմիջի անկմանը, ապա այդ նույն տեսակետը չեմ լսել Նիկոլ Փաշինյանի, 
նրանց պատգամավորական խմբակցության եւ այլ պաշտոնյաների կողմից: Ընդհակառակը` 
նրանցից շատերը գտնում են, որ Արայիկ Հարությունյանը լավ կառավարում է, իսկ Արսեն 
Թորոսյանն արել է առավելագույնը:

«10 ՏԱՐԻՆ ՄԵԿ Է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԸՆԴՎԶՈՒՄԸ ՀԱՍՆՈՒՄ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ»

– Արդեն հայտնի է, որ առաջիկայում երեք քաղաքական ուժ պատրաստվում են 
հանրահավաքներ իրականացնել, այդ թվում` «Բարգավաճ Հայաստանը»: Ըստ Ձեզ, կրկին կհաջողվի՞ հանրությանը փողոց դուրս բերել:

– Ընդհանրապես` հեղափոխություններից եւ մեծ հասարակական ընդվզումներից հետո 
որոշակի ժամանակ է պետք, որ հասարակության մեջ նորից զանգվածային, 
համաժողովրդական շարժումների համար որոշակի էներգիա կուտակվի: Այդ էներգիան 
փաստորեն սպառվեց 2018-ին, եւ հիմա, կարծես, հասարակական, քաղաքական 
ակտիվության, զանգվածային գործունեության անկման ժամանակաշրջան է: Եթե դուք 
Հայաստանի նորանկախ հանրապետության 30-ամյա պատմության ընթացքի  
պարբերականությունը նայեք, ապա կտեսնեք, որ գրեթե 10 տարին մեկ է հասարակական 
ընդվզումը հասնում խոշոր չափերի, ինչպես օրինակ, եղավ 2008-ին, ապա` 2018-ին: Հիմա 
եթե այս պարբերականությունը վերցնենք եւ համարենք Հայաստանի համար 
օրինաչափություն, նշանակում է շատ դժվար կլինի այսօր մեծ հանրահավաքներ անել եւ 
մարդկանց փողոց դուրս բերել: Չնայած` շատերը վիճարկում են ու ասում, թե այդտեղ 
օրինաչափություն չկա, բայց իմ կարծիքով` կա: Բացի այդ, կարծում են, թե մինչեւ 5-10 կամ 
20 հազար մարդ դուրս բերելով` կարող ես բողոքի ալիք առաջացնել, բայց 
իշխանափոխության համար փորձը ցույց է տալիս, որ ե՛ւ 2008 թվականին, ե՛ւ 2018-ին իրավիճակն այնպիսին էր, որ մինիմում պետք էր փողոց եկածները լինեն 80-100 հազար մարդ, որ դետոնացիա առաջացնի եւ իշխանության հիմքերը սասանվեն: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, այն բավականին մեծ մարդկային ռեսուրս ունի, որովհետեւ երկար ժամանակ է քաղաքական ասպարեզում, խորհրդարանում ունի խմբակցություն, նրա լիդերն ունի մեծաքանակ մարդկային ռեսուրսներ նաեւ իր բարեգործական ծրագրերի շնորհիվ, եւ այս առումով դժվարանում եմ ասել, բայց գուցե կարողանան մինչեւ 15-20 հազար մարդ փողոց հանել: Իսկ, օրինակ, ԲՀԿ-ի հետ համագործակցող ՀՅԴ-ի կոնտիգենտը շատ փոքր է, «Հայրենիք» կուսակցությունն էլ երկու ամսական է, եւ խոսել, թե նա ինչքան մարդ կկարողանա փողոց հանել, կդժվարանամ: Չեմ ասում` որն է ճիշտ, որը` սխալ, բայց քաղաքական  վերլուծությունը ցույց է տալիս, որ փողոցային պայքարով զանգվածային ընդվզումների հասնել եւ իշխանության հիմքերը փողոցից ցնցելն այդքան հեշտ գործ չէ:

– Այսինքն` այն, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պահանջում էր, որ գործող 
կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխվի, դրա համար առնվազն եւս 8 տարի պետք է սպասե՞լ, թե՞ ինչ-որ փուլում բոլոր ընդդիմադիր ուժերն իրենց «ամբիցիաները» մի կողմ կդնեն, կմիավորվեն եւ կգործի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկած «կոնսեսուս մինուս մեկ» բանաձեւը:

– Այդ «կոնսեսուս մինուս մեկը» արդեն գրեթե գործում է, ավելի ճիշտ` ես կասեի, ոչ թե «կենսուս մինուս մեկ» ձեւաչափն է գործում, այլ` «բոլորն ընդդեմ մեկի» ձեւաչափը: Ըստ էության, ունենք մեկ կուսակցություն` «Քաղաքացիական պայմանագիրը», որը «Իմ քայլը» անունով մեծամասնություն է կազմում խորհրդարանում եւ ունենք ընդդիմություն: Միջանկյալ կիսաիշխանամետ, ցենտրիստական գրեթե ոչինչ չկա: Իհարկե, խորհրդարանական մյուս երկու կուսակցությունները` «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը» մեկ թուլացնում են իրենց ընդդիմադիր պայքարը, մեկ` ուժեղացնում, որովհետեւ շատ կապող թելեր ունեն «Քաղաքացիական պայմանագրի» հետ: Օրինակ` ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը 2017 թվականին նույն այդ քաղաքական ուժի հետ դաշինքի մեջ էր «Ելք»-ում եւ, ըստ էության, անցյալում շատ կապող բաներ ունեն: ԲՀԿ-ն էլ դաշինքի մեջ էր այս իշխանության հետ` 2018 թվականի մայիսից մինչեւ հոկտեմբեր, ու ՀՅԴ-ի հետ միասին կոալիցիոն կառավարության մաս էին կազմում: Մնացած բոլորը, որոնք մտել են քաղաքական դաշտ, ունեն ընդդիմադիր կեցվածք, այսինքն` ստացվում է, որ «կոնսեսուս մինուս մեկ» չկա, բայց բոլորն ընդդեմ մեկի ձեւաչափն իրողություն է: Թե այս ձեւաչափով գործելու ժամանակ ինչքանով կկարողանան ընդդիմադիրներն այնպիսի ծրագրեր, լիդերներ առաջ քաշել կամ օգտագործել իրավիճակը մարդկանց փողոց հանելու համար, դեռ կտեսնենք: Բայց իմ կարծիքով` մարդիկ դուրս կգան փողոց երկու պատճառով` եթե տնտեսական անկումը հասնի այն աստիճանի, որ կառավարությունն այլեւս չկարողանա ապահովել տնտեսական եւ սոցիալական գործառույթները, օրինակ, չկարողանա վճարել աշխատավարձերը, թոշակները եւ այլն: Եվ երկրորդ պատճառը, որ մարդիկ կարող են լցվել փողոցներն ու իշխանությանը ստիպել հեռանալ, կլինի այն դեպքում, եթե արցախյան ճակատում ունենանք ձախողումներ: Մնացած բոլոր դեպքերում, եթե իշխանությունը խելոք լինի, մանեւրելով կարող է, այսպես ասած, ճողոպրել նման իրավիճակներից:

«ԸՆԿՃԱԽՏԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՆՊԻՍԻՆ ԵՆ, ՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՉՔԻՆ Ո՛Չ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ Է ԵՐԵՎՈՒՄ, Ո՛Չ` ԼԱՆԶԱՐՈՏԵԻ»

– Իսկ այնպիսի առանցքային հարցեր, ինչպիսիք են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, կրթական նոր չափորոշիչները, որոնց շուրջ լայն հանրային դժգոհություն կա, չե՞ք կարծում, որ կարող են փողոց դուրս բերել մեծ թվով մարդկանց:

– Ստամբուլյան կոնվենցիան փոթորիկ է միայն Երեւանում, շատ քիչ չափով նաեւ մեկ-երկու 
խոշոր քաղաքում, իսկ գյուղական բնակչությունը, որն ամեն օր ճգնում է իր սոցիալ-տնտեսական խնդիրների մեջ, որի երեխաները նորմալ դպրոց էլ չեն տեսնում, դպրոցներն էլ կիսավեր վիճակում են, ուսուցիչներն էլ սոցիալական ծանր պայմաններից չորացած ու բարակած մի կերպ երերալով գնում ու գալիս են, հանրության այդ զանգվածը ո՛չ լսում է, ո՛չ կարդացել է, ո՛չ էլ շատ հետաքրքրում է, թե Ստամբուլյան կոնվենցիան ինչ է: Ամեն դեպքում, իշխանության թերությունն այն է, որ մի բան բերում ու ընդունում են, բայց չեն կարողանում հասարակությանը մատուցել, եւ այդ հանգամանքն էլ ընդդիմությունը շատ աշխույժ օգտագործում է: Այնպես որ, չեմ կարծում, թե մարդիկ դուրս կգան, կպառկեն փողոցում,  ճանապարհ կփակեն, իրենց կզոհեն ու չեն գնա աշխատանքի, գլուխ կկոտրեն, թե Ստամբուլյան կոնվենցիան կընդունվի կամ` ոչ: Հիմա հասարակության մեջ ապաակտիվացում է, հիասթափություն, պեսիմիզմ, ու ապսենտիզմ կա (ապսենտիզմն այն է, երբ մարդն իրեն օտարում է քաղաքական գործընթացներից): Այս երեւույթները ծնվում են հեղափոխությունից հետո, երբ մարդիկ, չստանալով իրենց ակնկալինքները, լրիվ ընկնում են ընկճախտի մեջ: Այժմ այդ ընկճախտային տրամադրություններն այնպիսին են, որ մարդկանց աչքին ո՛չ Ստամբուլյան կոնվենցիա է երեւում, ո՛չ Լանզարոտեի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода