Iravunk.com | ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ՈՎՔԵՐ ԵՆ «ԱՐԽԻՎ» ՀԱՆՁՆՎԵԼՈՒ
Ռուսական բանակը արագ ներխուժեց Արխանգելսկոյե (MAP) Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժողովրդավարության բաստիոնում» «կապներդ դա խազ» կտրել եք …Հարտնի լրագրողը մեր օրերի մասին Ո՞րն է այն գաղափարը, որի շուրջ կարող են ընդդիմադիրները համախմբվել. Վազգեն Սաֆարյան Դուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. Վարդանյան Միշտ մեր ժողովուրդը ոչ թե գնացել է ընտրելու, այլ՝ մերժելու. Վազգեն Սաֆարյան (ԱՆՈՆՍ) Պարույր Սեւակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակին... Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը` դեմ գնալով ԱՄՆ-ին Ռուսական ուժերը գրավե՞լ են Արխանգելսկոյեն (Քարտեզ) Bild. Ռուսական բանակը հարձակվում է Օչերետինոյի հյուսիսում գտնվող Արխանգելսկոյեի վրա Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ՈՎՔԵՐ ԵՆ «ԱՐԽԻՎ» ՀԱՆՁՆՎԵԼՈՒ

Արխիվ 12-16

 

ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ՈՎՔԵՐ ԵՆ «ԱՐԽԻՎ» ՀԱՆՁՆՎԵԼՈՒ

Իզուր չէ, որ Սերժ Սարգսյանը գլխավորում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան: Քաղաքական շախմատի տեսակետից նա հաճախ անում է քայլեր, որոնք մյուս խաղացողները չեն հասցնում նախօրոք հաշվարկել: Այդպիսի քայլեր են ե՛ւ ԱԱԾ տնօրենի նշանակումը, ե՛ւ փետրվարի 12-ի ելույթը: Այն, որ իշխանության ճյուղերի ներկայացուցիչների համար էլ ՀՀ նախագահի ելույթը անակնկալներ էր պարունակում, անուղղակիորեն երեւում է նրանից, որ այդ մարդիկ Բաղրամյան 26-ից դուրս գալու պահին խուսափում էին լրագրողների հետ շփումից: Այսինքն` դեռ պետք է մարսեին այն, ինչ լսել էին մի քիչ առաջ:

 

 

ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԸ
ԵՎ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ
Իշխանական թիմում, բնականաբար, շատերը մտածելու տեղիք ունեին եւ ունեն, թե ՀՀ նախագահի հնչեցրած թեզերը անձամբ իրենց համար ինչ կարող են նշանակել: Այն, որ Սերժ Սարգսյանն ասել էր, որ ոչ ոք չպետք է տրվի հիմիկվանից ընտրարշավ սկսելուն եւ չպետք է համարի, որ պատգամավորական մանդատն իր գրպանում է, բնականաբար, մտածելու տեղիք է տալիս պատգամավորական կորպուսի մի մասին: Առաջին հերթին` իշխանական թեւի այն պատգամավորներին, ովքեր ԱԺ-ում աչքի չեն ընկնում օրենսդիր ակտիվությամբ եւ հիմնականում զբաղված են ճիշտ կոճակը սեղմելով: Բնականաբար, մտածելիք ունեն` արդյո՞ք 2017-ին լինելու են համամասնական ցուցակում: Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով ընտրվածներից ոչ քչերին, ապա նրանք դեռ մինչեւ Սահմանադրության հանրաքվեն հասկացել էին, որ համամասնական ցուցակում ընդգրկվելու բավականին քիչ շանսեր ունեն, ու մասամբ նաեւ դրանով կարելի է բացատրել հաճախ սաբոտաժից գրեթե չտարբերվող նրանց պասիվությունը հանրաքվեի քարոզարշավում:
Մտածելու տեղիք ունեն եւ պետական բյուրոկրատիայի ներկայացուցիչները` նախարարով սկսած, ավելի ցածր օղակներով վերջացրած: Դե, չինովնիկի մտածմունքը բավականին ստանդարտ է` ինչ վարքագիծ որդեգրել, որպեսզի պահպանվի նոմենկլատուրայում եւ չուղարկվի «արխիվ»: Մտածելու տեղիք ունեն եւ դատաիրավական կորպուսի ներկայացուցիչները, քանզի ՀՀ նախագահի ելույթում «դատական համակարգ» եւ «կոռուպցիա» բառերը բավականին հստակ հնչել են կողք կողքի: Այսինքն` հասկանալի է, որ տվյալ համակարգում բավականին ընդարձակ փոփոխություններ, բավականին արմատական սերնդափոխություն է սպասվում:
Իսկ ընդհանրապես, սերնդափոխությունը` որպես այդպիսին, վերաբերում է ամբողջ վերնախավին, ու դա պայմանավորված է ինչպես տարիքային գործոնով, այնպես էլ նրանով, որ նոր խնդիրներին ոչ բոլոր հին կադրերն են համապատասխանում: Իսկ թե ինչպիսի արմատական սերնդափոխություն կարող է նախաձեռնել ՀՀ նախագահը` երեւաց թեկուզ ԱԱԾ նոր տնօրենի նշանակումից:
ԳԵՈՐԳԻ ԿՈՒՏՈՅԱՆԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ
34-ամյա Գեորգի Կուտոյանի պաշտոնական կենսագրությունում չկան տողեր, որոնք առնչվում են պետանվտանգության մարմիններում աշխատանքին: Փոխարենը երեւում է, որ նա շատ լավ բարձրագույն կրթություն է ստացել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ ԱՄՆ-ում: Կրթությունն իրավագիտական է, իրավական գիտելիքներն էլ ընդգրկում են իրավունքի ամենատարբեր ճյուղերը, ու նա աշխատել է ինչպես դատախազության համակարգում, այնպես էլ ՄԻՊ գրասենյակում եւ բուհերում:
Պարզ է, որ այդ նշանակումով ՀՀ նախագահը կամենում է արմատական փոփոխություն կատարել հենց ԱԱԾ-ի համակարգում, եղածում ինչ-որ կտրուկ փոփոխություն անել, ինչն անհնար էր համակարգի ներսի կադրերի միջոցով: Պարզ է նաեւ, որ ԱԱԾ նորանշանակ տնօրենը Սերժ Սարգսյանի համար շատ վստահելի մարդ է, իսկ նրա կենսագրությունում ռուսական կամ ամերիկյան աշխարհաքաղաքական կողմնորոշում փնտրելը ավելորդ զբաղմունք է: Նա ոչ մի գերտերության մարդն էլ չէ, բայց փոխարենը դրսեւորել է իրեն որպես պետության ղեկավարի կողմից դրված խնդիրները լավ կատարող:
Ու բնական է, որ շատ շատերին հետաքրքրում է` այդ ի՞նչ որակապես նոր խնդիրներ են դրվել ԱԱԾ-ի առջեւ, որ կատարվել է այդ նշանակումը: Պաշտոնապես հայտարարվել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջնայնությունը, սակայն առաջին հերթին ո՞ւմ գլխի վրա է կախվում այդ պայքարի դամոկլյան սուրը: Չէ՞ որ նույն չինովնիկության մեջ շատերը չէ, որ կարող են գլուխ գովել, որ կոռուպցիոն գործառույթների հետ երբեք առնչություն չեն ունեցել: Նույնը վերաբերում է եւ նախկին իշխանավորներին, ովքեր այսօր ընդդիմությունում են...
Ու բնական է, որ այդ նշանակումը բավականին շատերի մոտ ենթագիտակցական վախ է առաջացրել: Նաեւ ընդդիմադիր ուղղվածության վերլուծաբանների նյութերում համոզվածություն է հայտնվում, որ միգուցե այդ պատժիչ սուրը դիպչի ցանկացածին, ով համաձայն չէ երկրի ղեկավարի կուրսի հետ:
Բայց մի կողմ թողնենք ծայրահեղացված կարծիքներն ու մտավախությունները, ու ընդամենը հայացք նետենք Գեորգի Կուտոյանի կենսագրության որոշ դրվագներին: Բաղրամյան 26-ում նա զբաղվում էր իրավական ոլորտով, իսկ 2011-2014թթ. եղել է ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը: Այսինքն` տրամաբանական է մտածել, որ առաջին թիրախը լինելու են դատարանները եւ իրավապահ մարմինները:
ԿՈԱԼԻՑԻՈՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Առաջին հայացքից ընտրություններից մեկ տարի առաջ կոալիցիա կազմելը որոշակի տարակուսանք է առաջացնում` թե ՀՀԿ-ի ինչին է պետք դա, եթե ՀՅԴ-ն նույն ընտրություններին քվեներ բերելու տեսակետից առանձնապես օգուտ տվող չէ: Իսկ եթե դիտարկենք տեղեկատվության արտահոսքերը, այդ թվում այն տեղեկությունները, որոնք կարելի է բավականին ստույգ համարել, ապա ստացվում է պարադոքս` ՀՅԴ-ն ստանում է նույնքան կարեւոր պորտֆելներ, որքան պատգամավոր ունի խորհրդարանական խմբակցությունում:
Թե ինչպիսի ներքին վեճեր կան ՀՅԴ-ում պորտֆելների շուրջ` դա առանձին խնդիր է: Բայց ինչով հանկարծ ՀՅԴ-ն այդքան արժեքավոր դարձավ ՀՀԿ-ի աչքերում: Կարելի է ենթադրել, որ նկատառումը հետեւյալն է` կանխել ՀՅԴ-ի մասնակցությունը որեւէ քաղաքական նախագծի, որը հաճելի չէ իշխող կուսակցության համար:
Այդպիսի քաղաքական նախագծերը կարող են լինել մի քանիսը, քանզի ՀՅԴ-ն միայնակ անգամ, եթե ծայրահեղ ընդդիմադիր կեցվածք որդեգրելու լիներ, չէր կարող անհանգստացնել իշխող կուսակցությանը: Խոսքը տարբեր դաշինքային նախագծերի մասին կարող է լինել: Դա կարող է լինել Ռոբերտ Քոչարյանի, Արա Աբրահամյանի, այլ նախագծերի մասին, ինչու չէ` նաեւ ռեբրենդինգ անցնող եւ անունը փոխող ՕԵԿ-ի ընդգրկումով: Այդ տեսակի նախագծերում ՀՅԴ-ի անունը կարող էր որոշակի ռեզոնանսային ազդեցություն ունենալ, ուստի թերեւս քաղաքական տեսակետից ՀՅԴ-ի այժմյան կոալիցիոն «գինը» միգուցե այնքան էլ թանկ չէ:
Իսկ ընդհանուր առմամբ, ե՛ւ ամբողջ ընդդիմադիր դաշտը, ե՛ւ քոչարյանական, արեւմտյան, ՀՀՇ-ական քարոզչամեքենաները հույժ բացասական արձագանք են տվել Սերժ Սարգսյանի ե՛ւ ելույթին, ե՛ւ դաշնակների հետ կոալիցիային, ե՛ւ ԱԱԾ-ում կտրուկ փոփոխությանը: Օրինակ` Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ նախագահի ելույթը «ծայրահեղ ցինիզմ» է որակել, մյուսների գնահատականները տատանվում են «Չեմ հավատում» բանաձեւից մինչեւ քարոզչական հայհոյաբանություն: Այդ արձագանքները ցույց են տալիս, որ քաղաքական շախմատի տեսակետից ՀՀ նախագահի քայլերը միանգամայն ճշգրիտ են: Հակառակ դեպքում արձագանքներում այդքան թույն չէր լինի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ


Ռուսական բանակը արագ ներխուժեց Արխանգելսկոյե (MAP)Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժողովրդավարության բաստիոնում» «կապներդ դա խազ» կտրել եք …Հարտնի լրագրողը մեր օրերի մասինՈ՞րն է այն գաղափարը, որի շուրջ կարող են ընդդիմադիրները համախմբվել. Վազգեն ՍաֆարյանԴուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. ՎարդանյանՄիշտ մեր ժողովուրդը ոչ թե գնացել է ընտրելու, այլ՝ մերժելու. Վազգեն Սաֆարյան (ԱՆՈՆՍ)Պարույր Սեւակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակին...Հռչակագիր «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿ – ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱԿԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ»Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը` դեմ գնալով ԱՄՆ-ինՌուսական ուժերը գրավե՞լ են Արխանգելսկոյեն (Քարտեզ)Bild. Ռուսական բանակը հարձակվում է Օչերետինոյի հյուսիսում գտնվող Արխանգելսկոյեի վրա Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ«Վագների» զինվորներն ու վետերաններն այսօր ճակատում և թիկունքում նշում են կազմակերպության 10-ամյակը (Տեսանյութ, Ֆոտո)Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերըԳրել է` երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, երևի մեկն էլ ինքն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)MDPI. Ելակը նպաստում է առողջ միտք և ամուր հիշողություն ունենալունՍա պարզ կապիտուլիացիա է, Փաշինյանը սահմանազատում չի անում, մենք ուղղակի Տավուշից դուրս ենք գալիս (տեսանյութ)Վերագտնել մեզ. Լիլիթ ԳալստյանԳուրգեն Մարգարյանի արյան վաճառականներին Օրբանն իրականություն է վերադարձրել.Yerevan TimesԱլիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմՀՀ ԶՈւ բժշկական ստորաբաժանումը մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանըՍիրո նումերոլոգիա. ինչպես պարզել ծննդյան ամսաթվով, թե որքան կտևի ամուսնությունըՀիմա մենք գնում ենք դեպի խաղաղություն․ ԱլիևՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունըՕգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը. ՏոկաևՄեկնարկած սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ միջնորդներ պետք չեն. ԱլիևՆիկոլ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ ՄարությանՄենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ Սրբազան«Խելքներդ գլուխներդ հավաքեք». կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններինՄայիսը չեկած՝ Ամանորի՞ն ենք «նախապատրաստվում». ֆոտոմեղադրանք«Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասինԴիվերսիֆիկացիա ոչ միայն տնտեսության մեջ, այլ նաեւ արվեստում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրՑուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհըՓաշինյանը եւ իր աշխատակազմում վեր ընկածները տխրում են, քանի որ... Բաբկեն Հարությունյան«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ ԱլիևԶորամասերում ուսումնական ծրագրերով նախատեսված պարապմունքներ են.ՀՀ ՊՆՔաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր, Սպիտակ-Գյումրի ճանապարհըՋերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներԳործող իշխանության քայլերը խաղաղության չեն կարող բերել. Արման ՂուկասյանՄայիսի 1-ի աստղագուշակԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրԿառավարության շենքից ՀՀ եռագույնն անհետացել է (տեսանյութ)Երևանի Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Մոսկվայում ադրբեջանցի պանթուրքիստները փակել են ճանապարհը» (Տեսանյութ, ֆոտո)Չինաստանում` Գուանդուն նահանգում փլուզվել է արագընթաց մայրուղին. կան տասնյակ զոհեր եւ վիրավորներԱյսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. ՓաշինյանՄայիսի 1. Օրվա խորհուրդՀայտնի ջազմեն Գարի Քյոսայանը միանում է տավուշյան շարժմանը ու հավատում է եկեղեցու հաղթանակին. սպասում է՝ շարժումը տեղափոխվի Երեւան, եւ ընտանիքի հետ կմիանա (տեսանյութ)Զորադաշտում հրետանավորներն են.ՀՀ ՊՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода