Iravunk.com | «ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՐ ՈՒ ԷԼԻ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»
ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես կարող են միանալ հոգևոր շարժմանը Ճշմարտությունը պիտի ստին հաղթի մեր երկրում, թե դա ինչ արժեք ու գին կունենա, կտեսնենք. Բագրատ Սրբազան Կեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (տեսանյութ) Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Դավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ) Եկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Պուտինը Բեռլուսկոնիին կերակրել է իր սպանած եղջերուի սրտով Պլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն Պետրոսյան Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների Ալեն Սիմոնյանի ելույթի ընթացքում ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը

«ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՐ ՈՒ ԷԼԻ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»

Արխիվ 12-16

«ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՐ ՈՒ ԷԼԻ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»


Ռուս-թուրքական հարաբերությունների գերլարված իրավիճակը շարունակվում է նոր թափով` որպես բախման կիզակետ դարձնելով Սիրիան: Եվ եթե մինչ այդ Թուրքիան փորձում էր այդ տարածքում հնարավորինս աննկատ գործել, ապա այժմ բացահայտ քայլերի է դիմում: Իսկ միջազգային կառույցներում շարունակվում են միմյանց սպառնալու, աջակցելու կամ դատապարտելու մասին գերտերությունների ելույթները, որոնք ամենեւին էլ ազդեցություն չեն ունենում ռազմադաշտում տիրող դրության վրա: Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ, պրոֆեսոր ԱՆԱՏՈԼԻ ՑԻԳԱՆՈԿԻ հետ` անդրադառնալով ինչպես Հայաստանին ու Արցախին առնչվող խնդիրներին, այնպես էլ օրերս Մյունխենում կայացած անվտանգության հարցերով 51-րդ համաժողովին հնչած հայտարարություններին:

 

«ԻՐ ՎԶԻՆ ՓԱԹԱԹԵԼՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ` ՈՒՂՂԱԿԻ, ԹՈՒՐՔԻԱՆ ԱՅԴՔԱՆ ՉԻ ՁԳԻ»


Պարոն Ցիգանոկ, Սիրիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության խորհրդին ուղարկված հայտարարության մեջ երեկ փաստացի նշել է, որ Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքի հրետանակոծումն անմիջական աջակցություն է զինված ահաբեկչական խմբերին: Ըստ Ձեզ` ինչի՞ կհանգեցնի այս ամենը:

– Սա շատ բարդ հարց է, որը պայմանավորված է ոչ այնքան նրանով, թե ինչպես իրեն կդրսեւորի Սիրիան, այլ նաեւ թե ինչպես իրենց կդրսեւորեն ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը: Եթե ավելի անկեղծ խոսենք, ապա այս պահին Թուրքիայի պահվածքը կասկածներ է առաջացնում ե՛ւ ՆԱՏՕ-ում, ե՛ւ ԱՄՆ-ում, որովհետեւ Թուրքիայի ամենագլխավոր նպատակն է ռազմական ճանապարհով ոչնչացնել ՆԱՏՕ-ին: Եվ հենց այս նույն ժամանակ ԱՄՆ-ն աջակցում է քրդերին, իսկ թուրքական զորքերը Հալեպում հարվածում են նրանց: Հենց այսպիսի մի ծանր իրավիճակ է ստեղծվել: Այո, իսկապես, իրավիճակը շատ լուրջ է, եւ պետք է ուղիղ ասել, որ Ռուսաստանը կատարում է իր առջեւ դրված ծրագիրը` պատերազմելով այն բոլոր կազմակերպությունների դեմ, որոնք անվտանգության տեսանկյունից համարվում են ահաբեկչական, ինչպես օրինակ` ԻԼԻՊ-ը: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, հնարավոր է` Թուրքիան փորձի սրել իրավիճակն այդ սահմանում, բայց դրանք ընդամենը փսփսոցներ են. ամեն դեպքում, Ռուսաստանը կսատարի այն զորքերին, որոնք գտնվում են Սիրիայում: Այնպես որ, Թուրքիային չի հաջողվի գործել այդտեղ:

Բայց Թուրքիան կարող է փորձել Ադրբեջանի միջոցով լարվածություն հրահրել Արցախում...

– Համենայնդեպս, չեմ կարծում, որովհետեւ Թուրքիան հիմա արդեն երկու ճակատով է պայքարում, մի կողմից` քրդերի, մյուս կողմից` Սիրիայի: Հետեւաբար, որպես եւս մի խնդիր` իր վզին փաթաթել Լեռնային Ղարաբաղը, ուղղակի, Թուրքիան այդքան չի ձգի:


«ԱՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԻՐԵՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՓԻԱՌՆ ԵՆ ԱՆՈՒՄ»


ՌԴ Պետդումայի Կոմունիստական կուսակցության պատգամավորները, որպես փաստարկ բերելով Թուրքիայի ագրեսիվ պահվածքը, նամակ են հղել ՌԴ նախագահին ու արտգործնախարարին` առաջարկելով չեղարկել Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը: Ըստ Ձեզ` որքանո՞վ է սա իրատեսական:

– Ինչպես իմ հայ գործընկերները, այնպես էլ ես` կարծում ենք, որ իրատեսական չէ: Որովհետեւ այդ պատգամավորները, որոնք նման առաջարկով են հանդես գալիս, ընդամենը իրենց անձնական փիառն են անում: Բայց սա չէ էականը, ավելի կարեւոր հարց կա. ասենք թե, պայմանագիրը չեղարկվի, բայց ամեն դեպքում, ներեցեք, բայց Արարատ լեռան վրա հայեր չկան, այնտեղ միայն քրդեր են: Եվ ինչ, եւս մեկ պատերա՞զմ պետք է լինի: Այնպես որ, խիստ կասկածում եմ, որ Պետդուման կհասնի վերոնշյալ պայմանագրի չեղարկմանը:

Իսկ ինչ կասեք օրերս Մյունխենում կայացած անվտանգության հարցերով համաժողովի շեշտադրումների մասին, որտեղ Արեւմուտքը կրկին փորձում էր սպառնալիքներ տեղալ Ռուսաստանի վրա:

– Անվտանգության հանձնաժողովը չհասավ իր գլխավոր նպատակին, որովհետեւ աշխարհում անվտանգություն չկար ու էլի չի լինելու: ՌԴ վարչապետ Մեդվեդեւն իր ելույթում շատ հստակ ասաց, որ մենք վերադառնում ենք 90-ական թվականների ճգնաժամին, եւ իրոք դա այդպես է: ՆԱՏՕ-ն անընդհատ ասում է, որ Ռուսաստանն անցկացնում է զորավարժություններ, բայց ամենահետաքրքիրն այն է, որ Ռուսաստանը զորավարժություններ անցկացնում է իր սեփական տարածքի վրա, իսկ ՆԱՏՕ-ն անցկացնում է զորավարժություններ ոչ իր տարածքում: Հետեւաբար, ՆԱՏՕ-ի այդ գործողություններով պայմանավորված` Ռուսաստանը սկսել է Արեւմուտքի ուղղությամբ հավելյալ եւս երկու հզոր դիվիզիա կանգնեցնել:

Ի վերջո, ինչի՞ կհանգեցնի ռուս-թուրքական լարվածությունը` պատերազմի՞, թե հաշտության եզրեր կգտնվեն:

– Չգիտեմ` այն կվերաճի պատերազմի, թե` ոչ, բայց այս կոնֆլիկտը հաստատ կտեւի բավական երկար:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես կարող են միանալ հոգևոր շարժմանըՃշմարտությունը պիտի ստին հաղթի մեր երկրում, թե դա ինչ արժեք ու գին կունենա, կտեսնենք. Բագրատ ՍրբազանԿեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (տեսանյութ)Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Դավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ)Եկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Պուտինը Բեռլուսկոնիին կերակրել է իր սպանած եղջերուի սրտովՊլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն ՊետրոսյանՊուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքներիԱլեն Սիմոնյանի ելույթի ընթացքում ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱԺ նախագահ է՝ «սրտիկ» է անում, պլինտուսի մակարդակ, ձեզնից վատ վարկանիշ ձեր սարքած ասֆալտն ունիՊատերազմի հրաձիգն իրենք են, ոչ թե ես, իշխանությունը պարտավոր է պաշտպանել երկրի անվտանգությունըՄայիսի 9-ին քայլերթը կհասնի ԵրևանՍտեղծել Ազգային Փրկության ժամանակավոր կառավարություն եւ կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ. «Կամք»ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային Ժողովի ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն ՍիմոնյանՍեւանից երթը շարժվում է դեպի Երեւան՝ նոր երգի ներքոՄայիսի 7-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսըԲագրատ Սրբազանի դեմ իշխանական քարոզչության հերթական ֆեյքըՔայլերթի մասնակիցները շարժվում են դեպի Երևան. Օր 3«ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՄԵՆԱՄԱՐՏԻ ԺԱՄԱՆԱԿ 4-1 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԻՏԱԼԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՍԻՄՈՆՅԱՆԿենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունիԴուք հե՞չ ասելքի չունեք, երբ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ. Մինասյանը՝ Գլխավոր դատախազինԵրեւանը շտապում է սահմանազատման գործընթացում իր արևմտյան խնամակալներին տեսանելի արդյունքներ ցույց տալու նպատակով. Անդրեւ ԱրեշեւՍի Ծինփինը կնոջ հետ ժամանել է Փարիզ՝ բանակցելուՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանըԺամային փոփոխություններ՝ մետրոպոլիտենի աշխատանքումԿոչ եմ անում սփյուռքահայ մեր հայրենակիցներին` սատար կանգնելու սրբազանի առաջնորդած շարժմանը. ՊողոսյանՈւր ես էթում, արա’, իիի. Աղազարյանը՝ իր ելույթի ժամանակ հեռացող գործընկերոջըԴիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան ՍարգսյանԲերետատավորները «գրաժդանսկի» հագնված ոստիկանին էլ էին տարել. Կիրանցի բնակիչներՏարադրամի փոխարժեքները մայիսի 6-ինՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում տեղի կունենա մայիսի 10-ին․ ԱԳՆՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխավոր դատախազի մոտ նստած ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով թղթախաղ է խաղումՄիշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ ԱղազարյանՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմ դը ՎաալըԱկանի պայթյունից զինծառայող է վիրավորվելՄենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնություններըՇարժմանը միացած 5 հայտնի փաստաբանները դիմում են գործընկերներին«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա ՓայտյանՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբՈՒՂԻՂ․ Կիրանցում լարված վիճակ է․ չափագրողներ են եկելԻշխանությունը հավանական սահմանային սադրանքը փորձում է ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրաԲարենպաստ օր է գործարքներ կնքելու համար. մայիսի 6-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ․ Կիրանցում լարված վիճակ է․ չափագրողներ են եկել«Շիրակը հանուն հայրենիքի» անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթինՆիկոլն ամեն ինչ անում է, որ աուդենցիա ստանա, կամ առնվազն «ոտի վրա» երկու բառ փոխանակի Պուտինի հետ. «Կանչ»Փրկարարները հայտնաբերել են Աստղաձոր գյուղի հանդամասում մոլորված 10-ամյա երեխայինԻնչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Կա՛մ հայությունը կպահպանի իր հավատքն ու պետականությունը, կա՛մ Հայաստանից կմնան բեկորներ՝ Նիկոլի գլխավորությամբ». Գաբրեիլյանով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода