Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի հերթական մրցափուլը. առաջատարը ՌԴ թիմն է
Արխիվ 16-20«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ծրագրի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում անցկացվել է ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձեւի առաջին` «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» մրցափուլը: Չորս պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի եւ Հունաստանի զինծառայողների հավաքական թիմերը հաղթահարել են տարբեր նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին:
Տվյալ մրցափուլում առաջատարը Ռուսաստանի Դաշնության թիմն է: «Բուժօգնության կազմակերպում» եւ «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլերի արդյունքների համադրումից հետո հայտնի կդառնա «Պրոֆեսիոնալ» մրցաձեւի հաղթողը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունից: