Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ) Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ) Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգեր Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Օրվա խորհուրդ Ֆրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո Նիկոլյանի

Դատողություններն առանց դոկտրինի՝ վտանգավոր են. ՀՀ նախկին վարչապետ

Արխիվ 16-20

«Օրերս լրահոսում տարածվեց մի տեղեկատվություն, որ Սահմանադրության փոփոխություններով զբաղվող հանձնաժողովը որոշում է կայացրել առաջարկել վերացնել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները և դրանք փոխարինել Գերագույն Դատարանով, վերջինիս փախանցելով նշված ինստիտուտներին Սահմանադրությամբ վերապահված գործառույթները:

Դեռևս հայտնի չեն այն իրավական հիմնավորումները, որոնցով պայմանավորված է իշխանության երրորդ թևում նման արմատական փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը, բայց մի բան, կարծես թե, ակնհայտ է. փորձ է արվում նմանակել Միացյալ նահանգների համակարգը:

Արդյո՞ք նշված առաջարկը հաշվի է առել իրավունքի անգլոսաքսոնական և կոնտինենտալ եվրոպական դպրոցների պատմականորեն ձևավորված հայեցակարգային առանձնահատկություններն ու տարբերությունները: Դժվար է պնդել, սակայն հուսանք, որ Պետության այս կարևորագույն ինստիտուտների վերաբերող խնդիրը կարժանանա իրավունքի ոլորտի ակադեմիական և փորձագիտական հանրության խորքային քննարկմանը՝ զերծ քաղաքականացման կամ կուսակցականացման փորձերից:

Սակայն աչք է զարնում մի հանգամանք ևս՝ սահմանադրական փոփոխություններով զբաղվողները, ամենայն հավանականությամբ, տեղյակ չեն հետպատերազմյան Եվրոպայում իրավունքի գերակայության ինստիտուցիոնալ երաշխիքների շուրջ ծավալված գիտական դիսկուրսին և վերջինիս արդյունքներին:

Պարագաների բերումով շուրջ մեկ տարի առաջ՝ 2019թ սեպտեմբերի 20-ին, ընդդիմանալով գործող իշխանությունների կողմից Սահմանադրական դատարանի հանդեպ նախաձեռնած քաղաքական արշավին, իմ ֆեյսբուքյան էջում ‹‹Բարի ցանկություններով սալապատված է դժոխքի ճանապարհը›› վերտառությամբ գրառումով անդրադարձել եմ Եվրոպայում Սահմանադրական դատարանների ստեղծման պատմական փորձին, հուսալով, որ արևմտյան արժեքներին ‹‹նվիրյալ›› մեր իշխանությունները կփորձեն խորամուխ լինել իշխանությունների տարանջատման և հակակշռման սահմանադրական և պետականաշինության առանցքային սկզբունքի ինստիտուցիոնալ լուծումների եվրոպական փորձում և, ըստ այդմ, ձևավորել սեփական իրավաքաղաքական մոտեցումները:

Նպատակահարմար եմ գտնում ստորև կրկին ներկայացնել վերը նշված գրառումը՝ որոշ կրճատումներով:

‹‹Բարի ցանկություններով սալապատված է դժոխքի ճանապարհը

Հետպատերազմյան Եվրոպայի քաղաքական միտքը գլխավորապես կենտրոնացած էր հանրային կյանքի կազմակերպման առանցքային մի խնդրի վրա՝ ինչպիսի՞ն պետք է լինեն ժողովրդավարական համակարգերը հետպատերազմյան Եվրոպայում: Որքանո՞վ կամ ի՞նչ աստիճանի իշխանությունների ձևավորման համակարգերն ու կառուցակարգերը պետք է համապատասխանեն ներկայացուցչական ժողովրդավարության պահանջներին: Արդյո՞ք անհրաժեշտ է որոշակի ինստիտուցիոնալ սահմանափակումների ենթարկել ներկայացուցչական ժողովրդավարությունը՝ վերջինիս դասական ընկալմամբ:

Ինչու՞ էր եվրապական քաղաքական միտքը կանգնել նշված քաղաքագիտական փնտրտուկի առջև:

Բանն այն է, որ թե՛ գերմանական նացիոնալ-սոցիալիզմը և թե՛ իտալական ֆաշիզմը իշխանության եկավ օգտվելով ներկայացուցչական ժողովրդավարության ինստիտուցիոնալ հնարավորություններից: Թե՛ մեկ և թե՛ մյուս քաղաքական ուժը իշխանության էր եկել միանգամայն լեգիտիմ և ներկայացուցչական ժողովրդավարությունը մարմնավորող խորհրդարանների անվերապահ աջակցությամբ: Դա էր այն իրավաքաղաքական հենքը, որով թե՛ Հիտլերը և թե՛ Մուսսոլինին իրենց հռաչակեցին որպես սեփական ժողովրդին ներկայացնող միակ և բացառապես միակ գործիչներ՝ ժողովրդի անունից և հանուն ժողովրդի իրագործելով իրենց մարդատյաց ծրագրերը:

Եվ քանի որ ժողովրդական զանգվածների անպատասխանատու և ցածր իրավագիտակցությամբ պայմանավորված այդ ‹‹վուլգար›› ներկայացուցչական ժողովրդավարությունը շատ թանկ նստեց եվրոպացիների վրա՝ պատճառ դառնալով ավերվածությունների և միլիոնավոր զոհերի, ուստի հետպատերազմյան Եվրոպան կանգնած էր ներկայացուցչական ժողովրդավարության ինստիոտւտները ռացիոնալ սահմանափակումների ենթարկելու քաղաքական հրամայականի առջև:

Այսինքն եվրոպացիները դասեր քաղեցին իրենց ցավալի պատմական ոչ վաղ անցյալից հստակ գիտակցելով, որ ‹‹վուլգար›› ներկայացուցչական ժողովրդավարությունը՝ զանգվածների ցածր իրավագիտակցության պայմաններում, չարիքի սկզբնաղբյուր է:

Այդ սահմանափակումները եվրոպական երկրներում իրենց արտահայտությունը գտան իշխանությունների տարանջատման և հակակշռման սկզբունքի սահմանադրական կարգավորումներում, ինչպես նաև, ինչն ավելի կարևոր է, չընտրված ինստիտուտների (շատ երկրներում օրինակ դատարանները) և ընտրողներին ոչ հաշվետու այնպիսի ինստիտուտների ուժեղացման իրավական կառուցակարգերում, ինչպիսիք Սահմանադրական դատարաններն են:

Ահա թե ինչու, ի տարբերություն գործադիր և օրենսդիր իշխանությունների, որոնց լեգիտիմությունը պայմանավորված է հանրության հիմնական հատվածի պահանջներն ու սպասելիքները բավարարելու կարողությամբ, դատական իշխանության և սահմանադրական արդարադատությունը երաշխավորող ինստիոտւտի՝ Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը չի կարող պայմանավորվել այդ ինստիտուտների կողմից հանրության պահանջների կատարմամբ: Ուստի դատական համակարգի, ներառյալ Սահմանադրական դատարանը, լեգիտիմության միակ պայմանը, ինչը և պետք է պահանջի նրանցից ժողովուրդը, դա բացառապես Սահմանադրությանը և օրենքի տառին ու ոգուն հավատարիմ մնալն է:

Հենց այս իրավաքաղաքական հիմքով է պատճառաբանվում դատական իշխանության իրավասությունների տիրույթ ցանկացած հիմնավորմամբ իշխանության որևէ թևի կամ մարմնի միջամտության անթույլատրելիությունը:

Տեղյա՞կ են արդյոք մեր օրենսդիրները իշխանությունների թևերի փոխհարաբերությունների ձևավորման ոլորտում եվրոպական ժողովրդավարության պատմական այս առանձնահատկություններին, համոզված չեմ:

Համոզված չեմ նաև, որ նրանք գիտակցում են թե ինչպիսի կործանարար և անվերականգնելի հետևանքներով հղի հարված են հասցնում իրավական պետության կայացման պատմական գործընթացին, նախաձեռնելով Սահմանադրական դատարանի հանդեպ քաղաքական արշավը:

Ե՞րբ պետք է մենք գիտակցենք, որ բարի ցանկություններով սալապատված է դժոխքի ճանապարհը››:

Կրկնում եմ այս տողերը գրվել են շուրջ մեկ տարի առաջ, սակայն համոզված եմ, որ իրավունքի գերակայության ինստիտուցիոնալ երաշխիքների ձևավորման եվրոպական փորձը և վերը շարադրված մոտեցումներն այսօր, առավել քան երբևէ, այժմեական են և առանձնահատուկ ուսումնասիրման կարիք են զգում:

Հ.Գ.
1.
Արդյո՞ք Սահմանադրության փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովում ներգրավված են մեր երկրի անվանի սահմանադրագետերը: Կասկածում եմ: Արդյունքում բոլորովին անհավանական չէ, որ իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքի փոխարեն մենք ‹‹պսևդոիրավաբանների›› գերակայության ականատեսը լինենք: Սա կործանարար կլինի հայոց պետականության համար:

2. Սահմանադրական ինստիտուտների հընթացս արվող փոփոխությունների առումով տեղին է հիշել պետության արդյունավետ կառավարմանը նվիրված Կոնֆիցիուսի հանճարեղ միտքը՝ ուսմունքը կամ դոկտրինն առանց դատողությունների օգտակար չէ, մինչդեռ դատողություններն առանց դոկտրինի՝ վտանգավոր են», - այս մասին գրում է ՀՀ նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:



Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորինՄենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ)Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода