Վահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբան Եթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. Խաժակյան ՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ) «Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ Զգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ Դանիելյան Ուզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի Ծիծեռնակաբերդ Փաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ Մամիջանյան Ալիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ) Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. Վարդանյան ՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

«Փաստ». Հարկատուներից գանձվող հարկերի, տուրքերի քառորդ մասն անգամ բյուջե չի գնում. տնտեսագետ

Արխիվ 16-20

Ըստ էության, ունենք այն միտումը, որը դժվար չէր կանխատեսել, և հրապարակված ցուցանիշները հենց այդ մասին են վկայում: Այս տարվա տնտեսական զարգացումների վերաբերյալ մեր կողմից արված կանխատեսումները, մեծ հաշվով, համընկնում են հրապարակված տվյալների հետ: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, որի հետ վերլուծել ենք 2020 թ. հունիսի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները, անդրադարձել նաև տնտեսական իրավիճակով պայմանավորված մի շարք հարցերի ու խնդիրների:
«Մեզ մոտ զարմանք չի առաջացնում այն փաստը, որ թվերը բացասական միտում ունեն, թեև որոշ առումներով աճ կա: Օրինակ է արդյունաբերական արտադրանքի ծավալը, որը մեկ տոկոսից մի քիչ ավելի աճ ունի: Իսկ շինարարության ոլորտում բավականին լուրջ անկում կա: Այս ոլորտում 2020 թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա համեմատ ավելի քան 23 տոկոս անկում ունենք: Առևտրի շրջանառությունն էլ է կրկին նվազել՝ մոտ 11 տոկոսից ավելի անկում կա այս հատվածում: Ծառայությունների ծավալն էլ նվազել է գրեթե 7 տոկոսով: Այդուհանդերձ, սպառողական գների ինդեքսը մոտ կես տոկոսի չափով է բարձրացել, որը նույնիսկ կանխատեսվածից քիչ է: Եթե համեմատենք որոշ այլ երկրների հետ, ապա գնաճի առումով մի քիչ ավելի բարվոք ցուցանիշ ունենք»,- ասաց տնտեսագետը: 
Թաթուլ Մանասերյանը շեշտեց, որ հրապարակված թվերի մեջ կա նաև միջին ամսական աշխատավարձի բարձրացում: «Բայց պետք է հաշվի առնենք, որ այն հիմնականում պետական հատվածի հաշվին է: Մենք այդ համատեքստում չենք կարող խոսել, օրինակ՝ անհատ ձեռներեցների, միկրոբիզնեսի կամ այլ ոլորտներում աշխատողների աշխատավարձերի բարձրացման մասին, որովհետև գործատերերը դժվարությամբ են լուծում այդ հարցը: Անգամ օգտվում են որոշ պետական ծրագրերից, եթե, իհարկե, դա իրենց հաջողվում է: 
Մենք բավականին լուրջ անկում ունենք նաև արտաքին առևտրաշրջանառության մեջ: Այստեղ և՛ արտահանումն է կրճատված, և՛ ներմուծումը: Ես ուզում եմ շեշտել, որ, ընդհանուր առմամբ, ցուցանիշների առումով միջինացված պատկեր ունենք: Մասնավորապես՝ նկատենք, որ հունվար, փետրվար, մարտ ամիսներն առանձնապես կապ չունեն գործարար աշխուժության հետ: Այս շարքին կարելի է դասել նաև ապրիլը, որովհետև ապրիլի վերջից նոր գործարար աշխուժությունը սկսում է: Մեծ հաշվով, տարվա առաջին վեց ամիսները միջինացնելով՝ ստանում ենք որոշակի բարվոք թվեր, որոնք առաջին հայացքից շատ միտումների մասին չեն խոսում: Երբ հրապարակվեն հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսների ցուցանիշները, այդ ժամանակ արդեն գործարար դաշտի աշխուժության տեսանկյունից մի քիչ ավելի ռեալ պատկեր կունենանք»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս առումով չի շտապի հետևություններ անել:
Այս տեսանկյունից տնտեսագետը խոսեց նաև հնարավորությունների մասին: «Գործարար աշխուժությունը նույնիսկ համավարակի պայմաններում մի քիչ ավելի բարձրացնելու հնարավորություններ, այնուամենայնիվ, կան: Թող զարմանալի չթվա՝ եթե ճիշտ օգտագործենք եղած իրավիճակը, ապա ՀՀ-ն ոչ բոլոր, բայց առանձին ոլորտներում կարող է նաև տնտեսական աճ արձանագրել: Դրա համար ընդամենը բանիմացություն, արհեստավարժություն է անհրաժեշտ, որը ես կցանկանայի տեսնել կառավարման տնտեսական ոլորտի պատասխանատուների մոտ, ինչը, ցավոք, առանձին բացառություններով, գրեթե բացակայում է: 
Արդյունավետ քաղաքականությունն է բացակայում, արդյունք տվող քաղաքականություն չեմ տեսնում, եթե լիներ, նման ցուցանիշներ չէին լինի: Ես չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ, բայց կասեմ, որ, այնուամենայնիվ, այլ պատկեր ունենալու հնարավորություն կա: Մենք կառավարությանը պարբերաբար ներկայացնում ենք մեր դիտարկումները, գնահատականները, վերլուծությունները: Մեկ ամիս առաջ վարչապետին ենք ուղարկել շատ կոնկրետ միջոցառումների ծրագիր, բայց, ինչպես բնորոշ է, արձագանք ընդհանրապես չկա: Մենք չենք ակնկալում դրական արձագանք, գովեստի խոսքեր, ընդամենը ակնկալում ենք նորմալ, պետական ապարատին վայել ու բնորոշ վարքագիծ: Կարող են, ենթադրենք, անգամ ասել, որ այս կամ այն պատճառով անընդունելի է այդ ծրագիրը, հարյուր բառից մեկն է ընդունելի, բայց անգամ նման արձագանք չկա: Ներկայիս կառավարությունն այդ մշակույթը որևէ կերպ չունի: Անհնար է դառնում անգամ հասկանալ, թե որտեղ է մնացել այդ նամակը: Խոսքը կառավարության մասին է. ՀՀ կառավարության նամակների բաժնում և, ընդհանրապես, աշխատակազմում անհնար է գտնել այնպիսի ինֆորմացիա, թե ինչ է եղել մշակած ծրագիրը: Սա է պատկերը, և այս պայմաններում էլ ինչի՞ մասին կարող է խոսք լինել»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Ստեղծված պայմաններում, հաշվի առնելով նաև հարկային մուտքերի նվազման փաստը, տնտեսագետը մի քանի խնդիր առանձնացրեց.«Նախ՝ կարևոր է ընդգծել, թե ինչպես ենք մոտենում հարկման բազային, այն բոլոր ոլորտներին, ենթաոլորտներին, որոնք հարկման ենթակա են: Թե ինչպես ենք վերաբերվում դրանց, դա նույնպես շատ կարևոր մշակույթ է: Այսինքն, տվյալ արտադրությանը, ծառայության ոլորտին, ձեռնարկությանը կամ անհատ ձեռներեցին նայում ենք որպես հարկ ստանալու աղբյո՞ւր, թե՞ դիտարկում ենք համագործակցության տրամաբանության մեջ՝ հարկման բազան ավելացնելու, նրանց հետ համատեղ տնտեսությունը զարգացնելու իմաստով: 
Սա մի հարց է, որը, իհարկե, բարելավումների զգալի տեղ ունի՝ հատկապես այս փուլում, երբ մենք բավականին լուրջ մարտահրավերներ ենք դիմագրավում: Երկրորդ բաղադրիչն այն է, թե ինչպես ենք օգտագործում այդ գումարները: Չգիտեմ՝ ինչ հոմանիշ գտնել այն ոճին, որը կիրառվում է. ինձ հայտնի տեղեկություններով, հարկատուներից գանձվող հարկերի, տուրքերի քառորդ մասն անգամ բյուջե չի գնում՝ հատկապես նույն պարգևավճարների պատճառով: Այսինքն, իրականում ոչ միայն ճյուղն են կտրում, որի վրա նստած են, այլև արդեն սկսել են ուտել ծառի արմատները: Ցավոք, այստեղ ունենք բավականին լուրջ խնդիր. մարդիկ չեն հասկանում, որ այդ հաշված գումարները, որոնք, այնուամենայնիվ, հաջողվում է հավաքել հարկերի, տուրքերի և տարբեր վճարների տեսքով, չի կարելի տանել ու լցնել պետական ծառայողների գրպանները՝ ի լրումն իրենց աշխատավարձերի, որոնք իրենք պետք է վաստակեն: Բազմամիլիոն պարգևավճարների մասին բազմիցս է գրվել, խոսվել ու հիմա էլ է գրվում, խոսվում, բայց դա այդպես էլ որևէ կերպ որպես սթափության կոչ չի ընդունվում: 
Կարծում եմ՝ բարոյականության լուրջ դեֆիցիտ կա: Այս պայմաններում պարգևավճարներ ստանալու պրակտիկան շարունակելը հենց այդ մասին է վկայում: Ես կողմ եմ պարգևավճարին, եթե այն մոտիվացնում է աշխատանքը, եթե այն ավելի արդյունավետ է դարձնում առանձին աշխատողների աշխատանքը: 
Բայց կտրականապես դեմ եմ նույնիսկ աշխատանքի չգնացողներին, բացարձակ անգործության մատնվածներին պարբերաբար պարգևավճարներ տալու պրակտիկային: Ես դա անբարոյականություն եմ համարում»:



Վահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբանԵթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. ԽաժակյանՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ)«Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԶգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ ԴանիելյանՈւզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի ԾիծեռնակաբերդՓաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ ՄամիջանյանԱլիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծԴիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն ԱշոտյանՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ)Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափովԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքիցԲագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ ԱռաքելյանՀնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքովՏեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ ՍրբազանԲագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղԵրևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառըԱլեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԵրեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода