Շուշաննա Թովմասյանը երկրորդ անգամ մայրացել է
ՄշակութայինՎերջին տարիներին Գլենդելում բնակվող դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եւ ռեժիսոր Վահե Սայանի ընտանիքը համալրվել է: Ամուսինները կրկին որդի են ունեցել։
Դերասանուհու գրառումից տեղեկանում ենք, որ նորածին տղային Ադամ են անվանել:
«Բարի գալուստ, իմ իրականացած երազանք»,- գրել է նա:
Շուշաննայի ու Վահեի ավագ որդին՝ Միկան, հունվարի 1-ին դարձել է երկու տարեկան։
Փոքրիկ Ադամին եւ բոլոր բալիկներին մաղթում ենք առողջ ու անհոգ մանկություն։