Մայիսի 20-ի հոսանքազրկումների մասին Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն Թորոսյան Էդուարդ Շարմազանովը չի միանում Բագրատ Սրբազանի քաղաքական համախմբման կոչին Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Ուկրաինական բանակը մեծ շրջապատման վտանգի առաջ է (Քարտեզ) Թբիլիսիում դարձյալ բողոքի ակցիա է անցկացվել. այրել են ՌԴ-ի դրոշը Առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին Հատուկ ջոկատայինները Կիրանցում Սիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհ

Երկիրը չի կարող նորմալ իրավիճակում գտնվել, երբ գործազրկությունը գերազանցում է 10 տոկոսը. Թավադյան

Տնտեսություն

«Իրավունքի» զրուցակիցն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԸ:

— 2022թ. դեկտեմբերի վերջի դրությամբ` Հայաստանի պետական պարտքը կազմել է 10 մլրդ 638 մլն դրամ: Մեկ տարում այն աճել է 15.3 տոկոսով կամ 1 մլրդ 412 մլն դոլարով: Այս ցուցանիշը նորմայի սահմաններո՞ւմ է:

— Հիմնական ցուցանիշը արտաքին պարտքի հարաբերությունն է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ), չնայած դա ֆորմալ ցուցանիշ  է, որովհետեւ կառուցվածքի առումով գնահատական չի տալիս: Բայց խնդիրը ո՞րն  է. դա պետք է, ըստ մեր օրենսդրության, 60 տոկոսը չգերազանցի, չնայած «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի» համաձայն՝ դա չպետք է գերազանցի 50 տոկոսը: Եվ դա ճիշտ է, քանի որ արտաքին պարտքն ընդհանուր կառուցվածի մեջ մեծ դեր ունի, հատկապես Հայաստանի համար: Այստեղ կարող է խաղ տեղի ունենալ, որը վտանգավոր է եւ կարող է վնաս հասցնել մեր տնտեսությանը, եթե  դրամը ամրացվում է,  ապա համախառն ներքին արդյունքը հաշվարկվում է դրամով եւ վերածվում դոլարի, իսկ պետական պարտքը արտարժույթով է հաշվարկվում եւ դոլարով է դա վերածվում, ներկայացվում: ՀՆԱ-ն բաժանվում է ոչ թե 480-ի, այլ՝ 380-ի, ՀՆԱ-ն դոլարով անմիջապես աճեց, մոտ 20 տոկոս, եւ դրանով դու կարող ես այս հարաբերակցությունը պակասեցնես, բայց այս թվերի խաղը շատ վտանգավոր է մեր տնտեսության զարգացման համար, քանի որ արժեւորված դրամը մեծ վտանգ է ներկայացնում մեր տնտեսության զարգացման համար: Դուք պատկերացրեք, եթե դուք արտահանում եք մի ապրանք, որը ձեզ վրա նստել է 1000 դրամ, դուք կարող եք այն արտասահմանում վաճառել, մինչեւ 1000 դրամի արժեւորումը՝ երկու դոլար եւ ձեր գումարը ստանալ, ապա հիմա դուք պետք է 2.5 դոլարից ավել վաճառեք, որպեսզի ձեր 1000 դրամը ստանաք, պարզ է, որ դա մրցակցության տեսակետից մեծ վնաս է հասցնում տնտեսության զարգացմանը: Իսկ արտաքին պարտքի մասով, եթե դուք արժեւորել եք դրամը, կարող եք այդ հարաբերակցությունը, ֆորմալ առումով զուտ նվազեցնել: Թվում է, թե արտաքին վարկերը արտոնյալ են, ցածր տոկոսադրույք ունեն, բայց եթե կառուցվածքի առումով ես նայում, օրինակ, ինչ-որ գումար եք ստանում, 100 մլն դոլարի հաշվարկով եթե վերցնենք, թվում է, թե 1 կամ 2 տոկոս տոկոսադրույքի դեպքում դա շատ ձեռնտու է, բայց երբ կառուցվածքի առումով ես նայում եւ տեսնում ենք, որ գրասենյակներին է գումար գնում կամ ձեզնից պահանջում են տեխնիկան գնել պարտադիր Եվրամիությունից, այլ ոչ թե, ասենք, Չինաստանից, ապա ստացվում է, որ կվճարեք անուղղակի տոկոսադրույք, նույնիսկ ավելի շատ, իրականում այն կգերազանցի 10 տոկոսը, դուք կարող եք ավելի արդյունավետ այդ վարկը օգտագործել, բայց չի ստացվում: Պատկերացրեք, Հյուսիս-Հարավ ճանապարհը եթե իսպանացիներ են սարքում եվրոպական տեխնիկայով, ապա եթե դա չինականով սարքվեն եւ մեր աշխատողներով, մենք մեր գործազրկության հարցի  լուծմանն էապես կնպաստեինք: Գործազրկության բավականին բարձր մակարդակ ունենք, պաշտոնական տվյալներով՝ 14 տոկոս է, իսկ փորձագետների գնահատականներով գործազրկության 20 տոկոսի շրջանակներում է, իսկ երկիրը չի կարող նորմալ իրավիճակում գտնվել, երբ գործազրկությունը գերազանցում է տասը տոկոսը: Կառուցվածքում, եթե կան բաղադրիչներ, որոնք լիարժեք արդյունավետ չեն, ապա արտոնյալ վարկը կարող է ձեզ վրա ավելի ծանր նստել, քան կոմերցիոն վարկը, իհարկե,  պետությունը այդ տեսակետից վատ կառավարող է, բայց ամեն դեպքում, եթե խնդիրները հստակ են դրված, ապա վարկային միջոցների արդյունավետությունն աճում է:

— Այն, որ ՀՀ կառավարության պետական պարտքը 2020թ.-ից հատել է կարմիր գծի շեմը ու խախտել հարկաբյուջետային ոսկե կանոնը՝ գերազանցելով ՀՆԱ-ի նկատմամբ 60%-ի շեմը: Սա ի՞նչ հետեւանք կարող է ունենալ ՀՀ տնտեսության վրա: Այստեղ հակասություն չկա՞, երբ կառավարության ներկայացուցիչները նշում են, թե ունենք տնտեսական աճ:

— Կառավարությունն այս առումով պետք է զգույշ լինի, որովհետեւ կարող է այնպես լինել, որ դրամի արժեւորումը կարող է ձեռնտու լինել կառավարության այժմյան խնդիրների լուծման համար, բայց պետության համար դա, իհարկե, ակնհայտ ձեռնտու չէ: Տնտեսական աճն առանձին խնդիր է, 12 տոկոս տնտեսական աճ կա, բայց խնդիրն այն է, թե ինչպես է դա ստացվել: Ամենակարեւոր հարցերից մեկը, թե դա ինչպե՞ս է անդրադարձել մեր գործազրկության մակարդակի նվազման վրա: Եթե դուք մեկ ցուցանիշ եք ներկայացնում, որպես տնտեսության զարգացում, այդ կարգի ցուցանիշները իրական վիճակը չեն արտացոլում, եթե դուք ուզում եք իմանալ ձեր երկիրը զարգանո՞ւմ է, ապա ՀՆԱ-ի աճի հետ մեկտեղ պետք է ցույց տաս կառուցվածքային տեսագիր, ո՞ր ոլորտներն են աճել ու քանի՞ տոկոսով: Պետք է դու անպայման տեսնես արտահանման մեջ քո պատրաստի արտադրանքը, որը Հայաստանում է արտադրվել, ինչ մաս է կազմում, եւ գործազրկությունը ինչ մակարդակի է հասել:

— Կառավարությունը նշում է, որ նվազագույն կենսաթոշակը կրկնապատկվել է, միջին կենսաթոշակը աճել է 22 տոկոսով, բայց եթե զուգահեռ անցկացնենք, շատ ու շատ մարդկանց զրկեցին հաշմանդամության կարգից, այստեղ պարադոքս չկա՞, մեկից վերցնելով, մյուսին տալով՝ իրավիճակը բարելավվո՞ւմ է, սրանք ձեռքբերումներ կարելի՞ է համարել:

— Եթե դուք միայն մի հատվածի աճն եք ցույց տալիս, ընդ որում՝ չեք գնահատում վերջին տարիներին գնաճը, ապա դա հստակ ցուցանիշ չէ: Իսկ եթե պետական ապարատի աշխատավարձն է աճում, եթե դա իրականացվում է առանց հստակ կապելու աշխատանքի արդյունքների, պատասխանատվության հետ, ապա դա կարող է բերել կոռուպցիոն երեւույթների:

— Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տնտեսական վիճակը:

— Քաղաքական ու տարածաշրջանային գործոնների ազդեցությունը էական է մեր  տնտեսության վրա, հաճախ` ոչ դրական: Մեր տնտեսությունը նման է փոքր նավակի, որի վրա քամիների ազդեցությունը հսկայական է: Պետք է հստակ ձեւակերպել առաջնահերթ հիմնախնդիրները ու դրանց լուծելու հաջորդական քայլերը, պետք այնպես համակարգել հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականությունը, որ դրանք անմիջապես նպաստեն այդ խնդիրների լուծմանը: Մեթոդներն առկա են: Ուղղակի անհրաժեշտ է էապես արդիականացնել «շարժիչը», նաեւ հստակ կապելով կառավարության անդամների աշխատանքի գնահատումը՝ հստակ կատարված աշխատանքի քանակի ու որակի հետ, այս դեպքում նաեւ պետք է լուծվեն պատասխանատվության, հաշվետվողականության, հրապարակայնության հիմնահարցերը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Մայիսի 20-ի հոսանքազրկումների մասինՏիգրան Բարսեղյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել(տեսանյութ)Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն ԹորոսյանԷդուարդ Շարմազանովը չի միանում Բագրատ Սրբազանի քաղաքական համախմբման կոչինՀայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնըՈւկրաինական բանակը մեծ շրջապատման վտանգի առաջ է (Քարտեզ)Թբիլիսիում դարձյալ բողոքի ակցիա է անցկացվել. այրել են ՌԴ-ի դրոշըԱռանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԹուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասինՀատուկ ջոկատայինները ԿիրանցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհՈւկրաինացի գերված զինվորականը պատմել է, թե ինչպես է հայտնվել մարտադաշտում (Տեսանյութ)Ամենասարսափելի գեոմագնիսական փոթորիկները սպասվում են 2025թ.-ինԹրամփը էապես գերազանցում է Բայդենին բոլոր առանցքային նահանգներում. New York Times«Սա պատերազմ է, որը կարող է միջուկային դառնալ». ԱՄՆ նախագահի թեկնածուՎահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբանԵթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. ԽաժակյանՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ)«Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԶգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ ԴանիելյանՈւզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի ԾիծեռնակաբերդՓաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ ՄամիջանյանԱլիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծԴիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն ԱշոտյանՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ)Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափովԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода