Պարետ ջան, դու ուղղակի պարտավոր ես ձերբակալել և մեկուսացնել քաղաքացի Նիկոլ Փաշինյանին. Գ. Գրիգորյան
Արխիվ 16-20«COVID-19 Հայաստան, փաստահավաք խմբի» ներկայացուցիչ, բժիշկ, առողջապահության կազմակերպիչ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ գրում է. «Երկրում կորոնավիրուսի համաճարակ է, բայց իշխանությունը «մոռացել է» այդ մասին եւ զբաղված է ընդդիմախոսների (խորհրդարանական եւ արտախորհրդարանական) նկատմամբ քաղաքական հետապնդումներ իրականացնելով: Ոստիկանության աշխատակիցները, կատարելով վերադասի հրամանները, խախտում են սոցիալական հեռավորությունը մարդկանց միջեւ եւ նպաստում են համավարակի տարածմանը: Երկրում ստեղծվում է արհեստածին քաոս, որը կարող է հանգեցնել շատ անկանխատեսելի հետեւանքների: Պարետ ջան, դու ուղղակի պարտավոր ես ձերբակալել եւ մեկուսացնել քաղաքացի Նիկոլ Փաշինյանին` երկրում համաճարակի տարածմումը հրահրող եւ համաճարակի տարածմանը նպաստող հրամաններ արձակելու համար: Սա քո շանսերից մեկն է, օգտագործի քանի կարող ես...»: