Մարսելի Խաչատուր Աբովյան վարժարանի 200 աշակերտները ՀԻՇՈՒՄ են եւ ՊԱՀԱՆՋՈՒՄ (տեսանյութ)
Արխիվ 16-20Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռնն Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանությունը, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։
Չնայած կարանտինային պայմաններին և կիրառված սանիտարական միջոցառումներին, Մարսելի Խաչատուր Աբովյան վարժարանի 200 աշակերտները ՀԻՇՈՒՄ են եւ ՊԱՀԱՆՋՈՒՄ՝ 1915 թվականին Օսմանյան թուրքիայի կողմից կատարված ոճրագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը:
Աբովյան վարժարանի նախագահի և տնօրենների խորհրդի նախաձեռնությամբ վարժարանի սաները՝ հայկական հիշողության դեսպանները, տեսաուղերձով իրենց ուղերձն են հղում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի:
Արամ Սինեմա ընկերության արտադրությամբ ` այս հրաշալի տեսահոլովակը պատրաստված է արխիվային լուսանկարներից... լուսանկարների համար շնորհակալ եմ Աշոտ Թորսյանին և Լուիզա Գրագատի Հակոբյանին
Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.