Iravunk.com | ՈՒ ՆՈՐԻՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՐԿԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ «ՉԱՐԴԱՐԱՑՐԵՑ ԲԱՐՁՐ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ»
Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. Զատուլին Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video) «Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելոռուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ

ՈՒ ՆՈՐԻՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՐԿԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ «ՉԱՐԴԱՐԱՑՐԵՑ ԲԱՐՁՐ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ 16-20

Եվ այսպես, վարչապետ Փաշինյանը հերթական անգամ բախեց Եվրոպայի դռները: Բրյուսել այցելելով` Փաշինյանն ուզում էր փարատել մինչ այդ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցի առաջ բերած մտավախություննե՞րը, թե՞ այլ շարժառիթներ կային: Հարցից, իհարկե, պետք է գլուխ հանել: Առավել եւս, որ կա նաեւ այն հարակից հարցը, թե ի՞նչ ակնկալիքներ նա կարող է ունենալ Եվրոպայից:

 

ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՆԱՀԱՆՋԸ

Սակայն մինչ Փաշինյանի բրյուսելյան այցին հասնելը, նախ փորձենք տեսնել, թե այս վերջին օրերին ինչ իրավիճակ է ձեւավորվել մեզ շրջապատող աշխարհում: Հաշվի առնելով, որ անցած շաբաթ կայացած Պուտին-Էրդողան հանդիպումից նման սպասելիքներ կային: Հանդիպման արդյունքում հայտարարվեց Սիրիայի հետ կապված հերթական ռուս-թուրքական պայմանավորվածությունների մասին, ինչը չհապաղեցին միանգամայն դրականորեն գնահատել ինչպես Եվրոպան, այնպես էլ՝ ԱՄՆ-ն: Ի դեպ, հենց միայն այս փաստն արդեն իսկ վկայում է մեր մեծ տարածաշրջանում (չնայած` իրականում խոսքը համաշխարհային նշանակության գործոնի մասին է) արձանագրված գլոբալ փոփոխությունների մասին: Այսինքն, եթե ասենք մի տարի առաջ ռուսներն ու թուրքերն ինչ-որ բան էին պայմանավորվում, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ռեակցիան մոտավորապես այս ոճի մեջ էր. «Դուք այդ ո՞վ եք, որ Սիրիայի հարցով բան պայմանավորվեք: Մենք ենք ասելու, թե ինչ կլինի»: Եվ այն, որ այդ նույն ուժերը հիմա արդեն միայն ողջունում են ամեն մի պայմանավորվածություն, անգամ չխորանալով դրա դետալների մեջ, թե ով ինչ է շահում, մեկ բան է նշանակում՝ ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Եվրոպան սիրիական աշխարհաքաղաքական խնդրում ճանաչում են, դեռ այսպես ասենք, ռուս-թուրքական գործոնի բացահայտ առաջնայնությունը, դրանով էլ՝ իրենց երկրորդային դերը: Էլ չասած, որ Իդլիբի հարցը Եվրոպային շատ տխուր իրողությունների առաջ կանգնեցրեց: Հիշեցնենք՝ Թուրքիան մի քանի հարյուր հազարանոց միգրանտների ուղղորդեց դեպի ԵՄ սահմանները, որն այն աստիճան սարսափեցրեց եվրոպացիներին, որ ընդամենը հաշված տարիներ առաջ սեփական դռներն իսլամական միգրանտների առաջ լայն բացած կանցլեր Մերկելը հերթական անգամ Պուտինի առաջ հանդես եկավ խնդրողի դերով՝ «Մի բան արեք, մեզ փրկեք Էրդողանից ու նրա միգրանտներից»: Ու սեփական գերխոցելիության այս դրսեւորումն արդեն բնական էր, որ եվրոպական լիդեր Մերկելը մոռանար սիրիական ուղղությամբ ամեն մի հավակնության մասին, դեռ մի բան էլ՝ հայտնվելով Պուտինի առնվազն բարոյական պարտապանի վիճակում:

 

ԹԻՎ 1 ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ

Սա գլոբալ պատկերն էր: Սակայն այս իրավիճակին զուգահեռ կա նաեւ այս հարցը՝ Արեւմուտքը սիրիական աշխարհաքաղաքական ուղղությամբ դիրքերը ռուս-թուրքական տանդեմի՞ն զիջեց, թե՞ միայն Մոսկվային: Իհարկե, այս բոլոր սրացումների ֆոնին կար նաեւ այն փորձագիտական վարկածը, որ իդլիբյան խաղն իրականում ռուս-թուրքական ծրագիր էր: Բացատրությունը սա է. ցուցադրեցին արհեստական ռազմական լարում՝ այդ խաղով Արեւմուտքին պարտադրելով նահանջել: Բայց իհարկե, հիմնական վարկածը եղել եւ մնում է այն, որ սիրիական աշխարհաքաղաքական ճգնաժամի ներկայիս ավարտական փուլում Էրդողանը փորձեց մի փոքր ավելի մեծ պատառ պոկել: Բայց ի՞նչ ստացավ: Պուտին-Էրդողան վերջին համաձայնագիրը, ինչքան էլ որ Անկարան փորձեց ցույց տալ, թե իր սրտով է, իրականում պատկերն այլ է: Փաստը սա է. մինչ այդ Էրդողանը վերջնագրային տոնով պահանջում էր՝ սիրիական զորքերը պետք է հետ քաշվեն Իդլիբից՝ զբաղեցնելով այն գոտին, որտեղ գտնվում էին մինչ հարձակումը: Բայց ահա Պուտին-Էրդողան պայմանավորվածություններում այդ մասին ծպտուն անգամ չկա. սիրիական ուժերը մնում են այն դիրքերում, որտեղ գտնվում էին այդ պահին: Ավելին, Իդլիբում գտնվող գրոհայինները պետք է ապահովեն ոչ միայն ազատագրված Դամասկոս-Հալեպ, այլ նաեւ Լաթակիա-Հալեպ ռազմավարական մայրուղու` իրենց տարածքներով անցնող հատվածի անվտանգությունը: Ավելին, այնտեղ պետք է ռուս-թուրքական պարեկություն անցկացվի: Իսկ սա նշանակում է մեկ բան՝ Պուտին-Էրդողան այդ պայմանավորվածություններն Էրդողանի համար գործնականում դարձան քաղաքական դեմքը պահելու միջոց, եւ եթե ավելի խորը նայենք, դա էլ նրա համար ձեռքբերում էր: Տպավորությունը սա էր. այս համաձայնությունների ձեռքբերման, այսինքն՝ սիրիական աշխարհաքաղաքական խնդիր հետ կապված ԱՄՆ-ն առնվազն պասիվ դիտորդի դերում էր: Իսկ ահա Եվրոպան եւ նրանից հետո Թուրքիան՝ խնդրողի: Ավելին, գործնականում պասիվ դիտորդի դերում մնաց ոչ միայն Դամասկոսը, այլ նաեւ՝ Թեհրանը: Վերջինս թեեւ մի պահ փորձում էր «ատամ ցույց տալ», սակայն Ռոհանիի հետ Պուտինի հեռախոսազրույցից հետո ամեն ինչ տեղն ընկավ, նույնիսկ հայտարարվեց, որ Մոսկվան Թեհրանին կօգնի կորոնավիրուսի դեմ պայքարում: Եվ փոխարենը, հիմնական «հարց լուծողի» դերում հանդես եկավ Մոսկվան: Այսինքն, ունենք ոչ թե Արեւմուտքի կողմից ռուս-թուրքական տանդեմին, այլ Մոսկվային աշխարհաքաղաքական նկատելի զիջումներ անելու փաստ: Կարճ ասած, մեզ շրջապատող աշխարհում այս պահին հենց Մոսկվան է թիվ 1 ջութակահարը, եւ այդ փաստին, բնականաբար, ամենալուրջ ուշադրությունը չե դարձրել նաեւ հարավկովկասյան երկրները:

 

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՄՈՒՐՃԻ ԵՎ ԶՆԴԱՆԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Վերադառնանք Փաշինյանի բրյուսելյան այցին: Անկախ նրանից, թե որն է այդ այցի բուն իմաստը, առաջին հերթին պետք է հաշվի առնել այս հանգամանքը: Ինչ լուծումներ էլ որ լինեն կամ չլինեն Բրյուսելում, ինչքան էլ որ բրյուսելյան եւ գլոբալ ուլտրալիբերալները փորձում են տարաբնույթ խաղեր վարել արդեն նաեւ Արցախում, հիշատակված տարածաշրջանային ուժային պատկերը, մասնավորապես` Փաշինյանը պարզապես չի կարող աչքաթող անել: Բրյուսելի հետ կապված, իհարկե, ավելի փոքր մասշտաբի լուծումների խնդիր եւս կա: Նախ, հայաստանյան իշխանությունների ուղղությամբ եվրոպական տարաբնույթ ճնշումներն այդպես էլ չեն դադարում, այդ թվում՝ ՍԴ-ի կամ Քոչարյանի գործի հետ կապված, որը, ի դեպ, արդեն իսկ հասել է ՄԻԵԴ-ի կողմից լսելու մակարդակին: Նաեւ հաշվի առնելով, որ Եվրոպայում նիկոլյան պոպուլիզմին առնվազն չվստահելու միտումները որոշակիորեն սրվեցին ՀՀ երրորդ նախագահի նախկին այցից հետո, եւ իհարկե, այս հերթական այցի արդյունքները պետք է որ հերթական մտահոգությունների դոզան տային մեր դեռ գործող իշխանական վերնախավին: Սա արդեն իսկ անհանգստացած Բրյուսել վազելու բավարար առիթ կարող էր լինել: Բայց երկրորդ հանգամանքն էլ չմոռանանք: Տարածաշրջանային ներկայիս իրողություններին զուգահեռ, վերջին ժամանակներս Մոսկվայից Փաշինյանին ուղղված ճնշումների պակաս եւս չի զգացվում: Հիշեցնենք, բանը հասավ մինչեւ իսկ արցախյան ընտրություններում նիկոլյան հովանավորյալի համարում ունեցող թեկնածուի մուտքը ՌԴ արգելելուն, ինչն աննախադեպ է առնվազն հայ-ռուսական հետխորհրդային ողջ պատմության կտրվածքով: Այդ ճնշումներն ու տարածաշրջանային իրողությունները Փաշինյանին այլ տեղ չեն թողնում, քան հերթական անգամ հիշելը, թե ինչքան է ինքը սիրում եւ նվիրված Մոսկվային՝ բնականաբար, այդ ամենը համեմելով նաեւ կոնկրետ քայլերով: Բայց այս դեպքում էլ ի՞նչ կասեն բրյուսելյան ուլտրալիբերալները, սա արդյոք հերթական դավաճանությունը չե՞ն որակի: Եթե որակեն, ապա ճնշումային այն ողջ ներկապնակը, որը վերջին ժամանակներս մի գլուխ ի ցույց էր դրվում, կարող է միանգամայն նոր թափ ստանալ: Այսինքն, կա եվրոպացիներին համոզելու խնդիր՝ «Ի՞նչ կարող եմ անել»: Միգուցե այդպես էլ կա, սակայն նաեւ մեկ մեծ «բայց»-ով հանդերձ: Բայց եվրոպացիներին ի՞նչ հետաքրքիր է՝ կարող ես, թե՝ ոչ: Կա «բարձր վստահության» խնդիր, որը եթե մի տաս անգամ ոտնահարում ես, ապա պետք է պատժվես, որ գոնե մյուս «բարձր վստահորդների» համար դաս լինի: Ու մյուս կողմից էլ, պաշտոնական Եվրոպայի վերջին զիջումները Մոսկվային, ինչ խոսք, հազիվ թե ուլտրալիբերալների սրտովը լինի ու չցանկանան գոնե մի թեթեւ խայթել: Էլ չասած, որ Պուտինը սեռական եւ ընտանեկան այլանդակությունների դեմ այնպիսի մեխանիզմներ է ցուցադրաբար ուզում կիրառել Սահմանադրության մակարդակով, որը սպառնում է ողջ ուլտրալիբերալիստական մեքենայի տակ դրած ծանր ական դառնալ: Չէ, պատասխանել պետք է, իսկ արցախյան ընտրություններում սորոսականին առաջ տանելը հարմար առիթ է: Դա էլ իր հերթին է նիկոլյան` «ինչ կարող եմ անել»-ը դարձնում է անընդունելի: Այսպիսով, պետք է որ Բրյուսելում ծանր խոսակցություններ լինեն: Բայց նաեւ, ելքն էլ չի երեւում. որ կողմ էլ գնաս, ծանր հարված լինելու է: Պարզապես, մնում է ընտրել ավելի թեթեւ հարվածը, նաեւ աչքի առաջ ունենալով, որ գնալով նման ընտրություններ կատարելու պարտադրանքները միայն շատանալու են: Առավել եւս, որ ուր որ է, ակտիվ օրակարգ կվերադառնա նաեւ արցախյան գործընթացը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ



Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելոռուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода