ԱՄՆ-ն եվրոպական ինքնաթիռների մաքսատուրքերը բարձրացնում է մինչեւ 15%
Արխիվ 16-202020 թվականի մարտի 18-ից սկսած՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները Եվրամիության երկրներից ինքնաթիռների ներմուծման մաքսատուրքերը 10 տոկոսից բարձրացնում է մինչեւ 15 տոկոս: Այս մասին հայտնում է ԱՄՆ առևտրի ներկայացուցչության մամուլի ծառայությունը։ «Նախագահ Թրամփի ղեկավարությամբ 2019 թվականի հոկտեմբերի 2-ին Միացյալ Նահանգները շահել Է ԱՀԿ-ի պատմության մեջ խոշորագույն մրցանակը, երբ նրանց թույլատրվել է 7,5 մլրդ դոլար գումարի ապրանքների նկատմամբ հակազդեցություններ ընդունել Եվրամիության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի եւ Մեծ Բրիտանիայի դեմ անբարեխիղճ առեւտրային պրակտիկայի գործում տարած հաղթանակից հետո»,- ասված է USTR-ի կայքում:
Հիշեցնենք, որ 2019 թվականի աշնանը կազմակերպությունը պաշտոնապես թույլատրել Է ԱՄՆ-ին տարեկան 7,5 մլրդ դոլարի մաքսատուրքեր սահմանել ԵՄ-ից ներմուծվող ապրանքների համար: Այսպես Վաշինգտոնը պատասխանել է Եվրամիության կողմից Airbus կոնցեռնի սուբսիդավորմանը իրենց կարծիքով՝ «անօրինական» գործողությանը։ Իր հերթին, ԱՀԿ-ն 2018 թվականի գարնանը հանգել է այն եզրակացության, որ Airbus-ն ապօրինաբար միջոցներ է ստացել A380 եւ A350 ինքնաթիռների մոդելների ստեղծման համար: Իսկ դա նրա ամերիկյան մրցակցին՝ Boeing-ին ար-եցել է վաճառքի որոշակի ծավալ ։
Եվրամիությունն իր հերթին ԱՄՆ-ին մեղադրում Է՝ Boeing ընկերությանը ապօրինի սուբսիդավորելու մեջ։ Վեճը տեւում է 15 տարի: