Երեւանի ավագանու ընտրություններին արդեն առաջադրվել է չորս կուսակցություն. ովքեր են տասնյակներում
Ներքաղաքական
Երեւանի ավագանու ընտրություններին առաջադրվելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով է դիմել չորրորդ կուսակցությունը: Այսպիսով՝ երեկ ԿԸՀ էին այցելել Հայաստանի Եվրոպական կուսակցությունն ու «Ժողովրդական համախմբում» կուսակցության ներկայացուցիչները, իսկ այսօր՝ «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ներկայացուցիչները:
Ինչպես ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն էր կանխատեսում, թերեւս առաջադրումների հիմնական հոսքը լինելու է շաբաթ եւ կիրակի օրերին:
Ի դեպ, հայտնի է արդեն առաջադրված կուսակցությունների նախընտրական ցուցակի առաջին հնգյակը.
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության
- Արման Ղուկասյան
- Ծովինար Կոստանյան
- Գրիգոր Բալասանյան
- Արման Կարապետյան
- Գարուշ Հովհաննիսյան
- Արմինե Կարապետյան
- Տիգրան Առաքելյան
- Լիլիթ Մելիքյան
- Արամ Աբաջյան
- Աննա Դերձակյան
- Ավինյան Տիգրան
- Փամբուխչյան Արմեն
- Վարդանյան Նուարդ
- Հովհաննիսյան Լևոն
- Գրիգորյան Սուրեն
- Խաչատրյան Մարգարիտ
- Գալջյան Արմեն
- Իսպիրյան Արթուր
- Քերոբյան Դիանա
- Հայրապետյան Վահագն:
«Ժողովրդական համախմբում» կուսակցություն
- Սուրեն Պետրոսյան
- Մարինե Մալխասյան
- Վահե Թորոսյան
- Արտակ Աբրահամյան
- Հասմիկ Գաբրիելյան
- Կամո Շահնազայան
- Ցոլակ Սարգսյան
- Արա Տիգրանյան
- Մերի Մովսիսյան
- Արթուր Մանուկյան։
Հայաստանի Եվրոպական կուսակցություն
- Տիգրան Խզմալյան
- Արամ Գևորգյան
- Գեղեցիկ Նազարյան
- Հովհաննես Ազոյան
- Լևոն Հունանյան
- Անահիտ Մկրտչյան
- Արսեն Զաքարյան
- Ռուբեն Շուխյան
- Մարիամ Մինասյան
- Զոհրաբ Մենեդյան։
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին, առաջադրումների վերջնաժամկետը օգոստոսի 13-ն է։ Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ից։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ