ԱՄՆ պետքարտուղարը եթերում հայտնվել է խաչը ճակատին
Միջազգային
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնվել է Fox News հեռուստաալիքի եթերում՝ ճակատին՝ մոխիրով նկարած խաչով, որը խորհրդանշում է կաթոլիկների պահքի սկիզբը։
Ռուբիոն կաթոլիկ է։ Մինչ հանդիսկանների հետ հանդիպումը՝ նա մասնակցել է պատարագին։
Հեռուստաալիքը նշել է, որ կրոնական խորհրդանիշներով քաղաքական գործչի հայտնվելը հազվադեպ երեւույթ է այս մակարդակի պետական պաշտոնյաների համար։
Հռոմի կաթոլիկ Սուրբ Եկատերինա եկեղեցու քահանա Յուրի Դորոգինը RT-ին ասել է, որ մոխրից խաչը կաթոլիկների համար մեծ պահքի սկիզբն է:
Հավատացյալները խաչ են նկարում իրենց ճակատին՝ ի նշան ապաշխարության և ի հիշատակ այն բանի, որ «հող ենք և հող ենք դառնալու»։
Դորոգինի խոսքով՝ կաթոլիկ եկեղեցում այդ ապաշխարությունն ուղղված է ոչ միայն Աստծուն, այլ նաև մարդկանց։