«Ռեալը»` 2024 թվականի լավագույն սպորտային թիմ Արսենը մեր աստղն է լինելու. «Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Իրակшնում որ պատգшմավորի կինն է Լևոն Մկրտչյանի քпւյրը Աշխատանքից ազատվել է Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենը Աշակերտները նկարել են, թե ինչպես է ուսուցիչը դասի ժամանակ ծեծում 8-րդ դասարանցուն ՔՊ-ն դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին․ Կոնջորյան Արևմուտքում խոսել են Մակրոնի և Գերմանիայի ապագա կանցլերի «մեղրամսի» մասին Ռադայում հայտարարել են՝ Ուկրաինայի պարտությունն անխուսափելի է Գլուխները պատին կտան, թե կանցկացնեն էդ նախագիծը ու կտուգանեն ժողովրդին. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ) Ուկրաինան պատրաստ է հրաժարվել տարածքի 20 տոկոսից․ NYP

Նիկոլի հերթական ինքնագոլի զավեշտն ու թշվառությունը

Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը մասնակցել են ո՛չ ավել, ո՛չ պակաս Փաշինյանի հոր անունը կրող ֆուտբոլային մրցաշարին, որը նվիրված էր հանգուցյալ Վովա Փաշինյանի 85-ամյակին: Մրցաշարի հեղինակն էլ Տավուշի «ՆԻԿԱՐՄ» Ֆուտբոլային ակումբի տնօրեն Արմեն Խաչատրյանն է եղել։

Դեռ թողնենք մի կողմ, որ Վովա Փաշինյանը ոչ մի կապ չուներ ֆուտբոլի հետ, առհասարակ՝ որեւէ հերոսական քայլով, մշակութային, սպորտային կամ այլ ոլորտում էլ մարդը հատուկ ձեռքբերումներով աչքի չի ընկել, որ մի հատ էլ իրեն նվիրված մրցաշար անցկացվեր: Ավելին՝ հանրությունը նրան հիշելու է միայն մի դրվագով, երբ զգուշացնում էր, որ իր որդուն չընտրեն վարչապետ՝ ասելով. «Հնարավոր է՝ ավելի խելացի եւ իմաստուն թեկնածուներ կան, թող նրանք առաջադրվեն»: Ակնհայտ է, որ սա պետք էր ՀՖՖ նիկոլական նախագահին՝ շեֆի աչքն ու ականջը շոյելու համար՝ այն ֆոնին, երբ ֆուտբոլասերները շարունակում են պահանջել իր իսկ հրաժարականը: Եվ ահա նա հայտնվում է Փաշինյանի կողքին, ինչպես հին «զեմլյակներ» եւ ի ցույց դնում, թե ի հեճուկս ֆուտբոլային հանրույթի՝ ունի երկրի ղեկավարի աջակցությունը: Քծնանքի «պերեդոզ»…

«Այդ ձեռնարկով ՀՖՖ նախագահը գտել է իր ձախողումների պատճառով հրաժարականից խուսափելու միակ միջոցը. տապալել հայկական ֆուտբոլը եւ բարձրացնել «մեծանուն մարզիկ» Վովա Փաշինյանի փառքն ու հիշատակը», - ընդգծում է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը;

Փաստորեն, քաղաքականությամբ չզբաղվողները, այդպես չզբաղվելով էլ, ֆուտբոլի ֆեդերացիան վերածել են իշխանության փիառ կաբինետի: Ու ուշագրավն այն է, որ Փաշինյան Նիկոլին սկսել է անթաքույց դուր գալ, թե ինչպես են փորձում իր սիրտը շահել, որ իրենց գործերն էլ առաջ բրթեն: Լրիվ փոքրիկ բռնապետի սինդրոմ:

ՈՎ Է ՊԱՀՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆ ՆԻԿՈԼԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ

Իսկ ընդդիմադիր դաշտում շարունակվում է դիսկուրսը, թե 2018 թվականին «ով է բերել Նիկոլին իշխանության»: Մինչդեռ այսօր հարցերի հարցը պետք է լիներ այն, թե ով է պահում Նիկոլին:

«Ով է բերել Նիկոլին, գիտենք, բոլորն էլ բերել են՝ բացի 55 պատգամավորից, ի դեպ, ՀՀԿ խմբակցության անդամ, ովքեր քվեարկել են դեմ, մեկը՝ ես: Նիկոլին չեն բերել նաեւ այն քիչ մարդիկ, ովքեր այդ օրերին համարձակություն են ունեցել ասել, որ իրենք դեմ են Նիկոլին: Ինչպե՞ս կարելի է վիճել այս թեմայի շուրջ, երբ բոլորն են մեղավոր՝ մեկը լռելով, մյուսն աջակցելով, մեկ ուրիշը հրապարակում շոմպայն խմելով, հաջորդը՝ վախենալով: Փառք Աստծո, պատմության մեջ ֆիքսվել է, որ 55 պատգամավորն են դեմ քվեարկել, որն արձանագրված է», - նշում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:

Ինչ վերաբերում է նրան, թե ով է այսօր պահում Նիկոլին իշխանության, Հայկ Բաբուխանյանն այսկերպ է գնահատում. «Նիկոլին պահում է այն խորհրդարանական գլխավոր ընդդիմությունը, որը չի հրաժարվում իր մանդատներից,  եւ այն մարդիկ, ովքեր իրենց անվանում են ՔՊ-ական»:

Հայկ Բաբուխանյանը հիշեցնում է, որ գլխավոր ընդդիմությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ, 2021 թվականին մասնակցեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին՝ այն ժամանակ, երբ բոլորը միաբերան ասում էին, թե պետք է լինի ընդդիմության միասնական ճակատ:

«Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ինքն առանձին է գնում ընտրության, մասնակցեց եւ դարձավ գլխավոր ընդդիմություն: Հիմա այդ գլխավոր ընդդիմությունը կա՛մ պետք է ասի, որ այլեւս գլխավոր ընդդիմություն չէ, մանդատները դնի ու կանգնի բոլորիս կողքին՝ ասելով, որ իր մոտ չստացվեց, կա՛մ եթե իրեն շարունակում է համարել գլխավոր ընդդիմություն, կատարի իր դերն ու պարտականությունը»,- ընդգծում է Բաբուխանյանը:

ԻՆՉ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾՈՒՄ ՆԻԿՈԼԸ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐՈՎ

Ընդ որում՝ հատկանշական է, որ երկրի համար բախտորոշ այս շրջանում, երբ օդում կախված լարվածություն կա, իշխանությունը քաղաքական ռեպրեսիաներ է սկսել՝ կռիվ տալով ոչ թե գլխավոր ընդդիմության, այլ՝ ՀՀԿ-ի դեմ: Արդեն անդրադարձել ենք, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացվել է քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդություն՝ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ, ՀՀԿ նախագահ, հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվել է եւս 3 ամսով։ Բայց ի՞նչ խնդիր է այս ամենով լուծում Նիկոլ Փաշինյանը:

«Նիկոլը հասկանում է, որ չի կարող մնալ ՀՀ-ում երկար: Կամաց-կամաց աշխարհը կարգավորվում է, եվրոպական ճակատում հարցերը լուծվում են, ինչպես եղավ Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո: Հետեւապես, հարցը հասնելու է Հարավային Կովկաս: Եվ երբ դա տեղի ունեցավ, Նիկոլի հարցն էլ հենց այդ պահին կլուծվի, որովհետեւ նա այլեւս ոչ մի կողմին պետք չէ՝ բացի Թուրքիայից: Բայց Թուրքիան էլ այս տարածաշրջանում չի լինելու ղեկավար: Սա Նիկոլը գիտակցում է եւ փնտրում լուծում: Իսկ լուծումներից մեկն այն է, որ փոխանցի իշխանությունն իր «զուգընկերոջը»՝ Աննա Հակոբյանին: Բայց դա էլ է անհույս, եւ այստեղ գալիս է հետեւյալ հարցը՝ ինչ է լինելու 2026 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ», - նշում է ՍԻՄ կուսակցության նախագահը:

Ըստ Հայկ Բաբուխանյանի` այն մարդիկ, ովքեր իրենց անվանում են ընդդիմություն, եթե շարունակեն նույն դիրքերից հանդես գալ, ինչպես տեսել ենք այս 7 տարիների ընթացքում, դա կլինի Նիկոլին աջակցություն: Ուստի՝ նրա հույսը հենց դա է՝ չեզոքացնել ՀՀԿ-ին եւ եւս մեկ-երկու տարի երկարաձգել իր իշխանությունը՝ այսօրվա գլխավոր ընդդիմության օգնությամբ:

Սակայն ամեն ինչ կարող է փոխվել, եթե հայ ժողովուրդն իսկապես դուրս գա Նիկոլ Փաշինյանի դեմ, իսկ համաշխարհային գլոբալիստական ուժերը՝ իրենց USAID-ով, Սորոսի հիմնադրամով, «Ազատություն» ռադիոկայանով վերջնականապես կործանվեն: Այս դեպքում կստեղծվի լրիվ ուրիշ իրավիճակ, իսկ նախապես ծրագրված որոշ սցենարներ ի չիք կդառնան:

ՈՐՆ Է ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆԻԿՈԼԻՆ ՀԱՂԹԵԼՈՒ ԵԼՔԸ

Եվ ահա վճռորոշ այս իրադարձություններին ընդառաջ Գյումրիում սպասվում են ավագանու ընտրություններ: Թեկնածուների պակաս չկա, թացն էլ չորին խառնվել է քարոզարշավին զուգընթաց:

«Եթե ընտրություններին մասնակցեր Նիկոլի ներկայացուցիչը եւ «պոլի փայտ», կհաղթեր «պոլի փայտը»՝ 80-85 տոկոս ձայներով: Բայց  որպեսզի այդպես չլինի, քոչարյանականներն իրենց մարդկանց են դրել թեկնածուներ, մանր-մունր ինչ-որ անհատներն են առաջադրվել: Ի վերջո, այնպիսի մի շարան են ստեղծել, որպեսզի Նիկոլն այդ բազմազանության մեջ էլի իր ձայները վերցնի: Արդյունքում ինչպես Երեւանում 9 տոկոսանոց Ավինյան Տիգրանը դարձավ քաղաքաքանդ, եւ շարունակում է քանդել քաղաքը, նույնը կանեն Գյումրիում», - ընդգծում է Բաբուխանյանը:

Եվ, իսկապես, եթե, իրոք, նպատակ կա Գյումրիում նիկոլականներին իշխանություն չտալու, ապա բոլոր թեկնածուները, որոնք իրենց համարում են ընդդիմադիր, հիմա էլ դեռ ժամանակ ունեն հանելու իրենց թեկնածությունը՝ հօգուտ որեւէ մեկի: Բայց կանե՞ն, դժվար է ասել: Մինչդեռ հենց Գյումրիից կարող էր սկսվել սահմանադրական կարգի վերականգնումը:

«Ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ այն մարդիկ, ովքեր անընդհատ խոսոււմ են Նիկոլին հեռացնելու մասին, իրականում խաղում են նրա խաղը: Ասել, թե չեն հասկանում` ինչ են անում, չեմ կարող, որովհետեւ շատ փորձառու մարդիկ են քաղաքականության մեջ: Ստացվում է, որ իշխանություն եւ գլխավոր ընդդիմություն խաղը համաձայնեցված է: Եվ, բնականաբար, մյուս թեկնածուներն էլ մտնելով այդ խաղի մեջ՝ նույնպես աջակցում են Նիկոլին», - նկատում է ՍԻՄ կուսակցության նախագահը:

Ըստ էության, ստացվում է, որ ո՛չ նորմալ իշխանություն ունենք, ո՛չ ընդդիմություն եւ ներքաղաքական այս գործընթացներին համընթաց կործանվում է երկիրը, որի դեմն առնող չկա…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






«Ռեալը»` 2024 թվականի լավագույն սպորտային թիմԱրսենը մեր աստղն է լինելու. «Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Իրակшնում որ պատգшմավորի կինն է Լևոն Մկրտչյանի քпւյրըԱշխատանքից ազատվել է Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենը Աշակերտները նկարել են, թե ինչպես է ուսուցիչը դասի ժամանակ ծեծում 8-րդ դասարանցունՔՊ-ն դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին․ ԿոնջորյանԱրևմուտքում խոսել են Մակրոնի և Գերմանիայի ապագա կանցլերի «մեղրամսի» մասինՌադայում հայտարարել են՝ Ուկրաինայի պարտությունն անխուսափելի էԳլուխները պատին կտան, թե կանցկացնեն էդ նախագիծը ու կտուգանեն ժողովրդին. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Ուկրաինան պատրաստ է հրաժարվել տարածքի 20 տոկոսից․ NYPԱԺ-ն ընդունեց հայտարարագրման ժամկետի երկարաձգման նախագիծըԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանցիսկոս Պապի վախճանման կապակցությամբԲացատրենք՝ ինչ է տեղի ունենում իրականում. Արմեն ԱշոտյանՈւՂԻՂ․ Նորից լարվել է իրավիճակը Երևանի քաղաքապետարանումՊայքար հանուն գոյության. Վանաձորում մայիսի 9-ին պրեմիերա է սպասվումԹրամփը պատասխանել է հարցին՝ հնարավոր է արդյոք Ղրիմը ճանաչել Ռուսաստանի կազմումԻ վիճակի չենք 3 տեղ վճարելու, մե´ղկ ա ժողովուրդը. բողոքի ակցիայի մասնակից (տեսանյութ)ՍԱՏՄ պետը պաշտոնա՞նկ կարվի․ News.amՇրջանառության մեջ ենք դրել Հայոց ցեղասպանության ուրացման հանցակազմի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ. Արծվիկ ՄինասյանԵՄ առաքելությունը նկատել է Խոզնավարում կրակոցների հետևանքներըՁենդ կտրի՛, անբարարոյական, տգետ․ լեզվակռիվ՝ Զարուհի Փոստանջյանի և ՔՊ-ականների միջև (տեսանյութ)Օրվա խորհուրդ. ապրիլի 22Քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը. Վարուժան ԳեղամյանԱդրբեջանը Վարշավայում կազմակերպել է հայկական մշակութային ժառանգության և ՀՀ տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդեսԵրևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովըՈւՂԻՂ. ԱԺ հերթական նիստըՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ի «Կամազներին» և երթուղային տրանսպորտին ցուցարարները թույլ տվեցին անցնել փակ փողոցով.ArmLur.amԺիրինովսկու արտասահմանյան անձնագիրը հանվել է աճուրդիՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ. Էջմիածնում հայտնի «Բարդիներ» ռեստորանի ու սուպերմարկետների սեփականատիրոջ «Lexus»-ը տեղափոխվեց հատուկ տարածքՀռոմի պապի հուղարկավորությունը կանցկացվի պարզեցված կարգովՆիկոլը վազում է ընտրությունների, դեռ չգիտենք՝ հերթակա՞ն են, թե արտահե՞րթ. Արմեն ՀովասափյանՀայտնի է, թե ով կլինի նոր ՊապըԲարեհաջող օր է․ Աստղագուշակ՝ ապրիլի 22-ի համարՎթարային ջրանջատում՝ ԵրևանումԱպրիլի 22-ին փոխանակման կետերում ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են, դոլարինը՝ նվազելԿամո Վարդանյանն ինչպես վերջին 1.5 տարում, այնպես էլ հիմա, շարունակում է անթույլատրելի լռություն պահպանելԿիրիենկոն զբաղվելու է երկակի խաղեր տվող հայ ռուսամետներով. ԲԱՄԲԱՍԱՆՔԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈւՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստԿամանդյուշին նոր «քարտ բլանշ է» ուզում, Փաշինյանն էլ խոստացել է մանթրաշ չթողնելՈւՂԻՂ. Լարված իրավիճակ` Երևան-Աշտարակ ճանապարհին. Քասախ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը«Հրապարակ»․ Սամվել Շահրամանյանը առաջադրվելու ցանկություն չունիԱՄՆ-ի օդանավակայանում այրվել է թռիչքի պատրաստվող Airbus A330 ինքնաթիռը (Տեսանյութ)Ադրբեջանում օրեցօր մեծանում է վահաբիստների ազդեցությունը. Իրանական աղբյուրԱՄՆ-ը հաստատում է, որ USS Truman ավիակիրը հուսիթիների հարվածներից հետո շարքից դուրս է եկել «Հրապարակ»․ Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել«Փաստ». Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար«Ժողովուրդ». Բացօթյա սրճարանի համար ԱԺ աշխատակազմը ծախսել է մոտ 100 հազար դոլար«Հրապարակ». Նախարարի «աբսուրդ» քայլը զարմացրել է բժշկական համայնքին«Փաստ». Թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն են
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top