Էրդողանի փախուստի մասին դեռ չհաստատված լուրեր են շրջանառվում
ՄիջազգայինԹուրքիայում զանգվածային հանրահավաքները Թուրքիայի գրեթե բոլոր հիմնական քաղաքներում չեն դադարել ողջ գիշեր, եւ կշարունակվեն այսօր:
Իսկ ուշ գիշերային ժամերին սկսեցին տեղեկությունենր շրջանառվել, որ Էրդողանին ծառայող պետական ինքնաթիռը մեկնել է անհայտ ուղղությամբ, ինչը ենթադրությունների տեղիք է տվել, որ նա կարող էր լքել երկիրը՝ վախենալով զանգվածային ցույցերից:
Տեղեկություններ կան նաեւ, որ թուրքական բանակի մի շարք բարձրաստիճան հրամանատարներ աջակցություն են հայտնել Էքրեմ Իմամօղլուին, ինչը կարող է վկայել երկրում խորը քաղաքական ճգնաժամի մասին։
Այս տեղեկությունները դեռ չեն հաստատվել պաշտոնական աղբյուրների կողմից։ Միաժամանակ, կան ֆեյքային լուրերի հսկայական ծավալ, որոնց մջոցով որոշակի քաղաքական հարցեր են լուծվում: Չբացառենք, որ այս դեպքում եւս գործ ունենք նման լուրերի հետ, որոնք կարող են ուղղված լինել էրդողանական շրջանակներում խուճապային տրամադրութունենրի սրմանը:
Իսկ ահա իրանական աղբյուրները սկսել են կատակել. «Մեկ ամսից նրանք կարող են հանդիպել Մոսկվայում»։ Նկատի ունեն Էրդողանին եւ Ասադին (Լուսանկարում):

