Իրակшնում որ պատգшմավորի կինն է Լևոն Մկրտչյանի քпւյրը Աշխատանքից ազատվել է Նուբարաշենի Աշակերտները նկարել են, թե ինչպես է ուսուցիչը դասի ժամանակ ծեծում 8-րդ դասարանցուն ՔՊ-ն դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին․ Կոնջորյան Արևմուտքում խոսել են Մակրոնի և Գերմանիայի ապագա կանցլերի «մեղրամսի» մասին Ռադայում հայտարարել են՝ Ուկրաինայի պարտությունն անխուսափելի է Գլուխները պատին կտան, թե կանցկացնեն էդ նախագիծը ու կտուգանեն ժողովրդին. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ) Ուկրաինան պատրաստ է հրաժարվել տարածքի 20 տոկոսից․ NYP ԱԺ-ն ընդունեց հայտարարագրման ժամկետի երկարաձգման նախագիծը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանցիսկոս Պապի վախճանման կապակցությամբ

Շատերի կեղծ դեմքերն եմ բացահայտել, որի համար պատասխան կտան. Անույշ Խուդավերդյան

Ներքաղաքական

Շատերի կեղծ դեմքերն եմ բացահայտել, որի համար պատասխան կտան. Անույշ Խուդավերդյան

Գրեթե մի ողջ ամիս բոլորին հուզում էր մեկ հարց՝ ինչպես է ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը եւ երբ կգտնվի ազատության մեջ: Այս ողջ ընթացքում կազմակերպվել են բողոքի ակցիաներ, ինչպես Երեւանում, այնպես էլ ԱՄՆ-ում` ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի: Հնչել են հայտարարություններ, սակայն դրանք չեն ստացել հասարակությանը հուզող շատ հարցերի պատասխաններ: Այս եւ մի շարք հարցերի շուրջ «Իրավունք»-ը խոսեց ԴՕԿ կուսակցության նախագահ ԱՆՈՒՅՇ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:

Նախ սկսենք նրանից, որ Դուք, կարծես թե, շատ չէիք խոսում եւ հայտարարություններ չէիք անում: Դա ինչո՞վ էր պայմանավորված:

Այո, ճիշտ եք նկատել: Դա պայմանավորված էր նրանով, որ ես չէի վստահում ոչ մեկին, բացի մի քանի անձանցից, այդ իսկ պատճառով մեկուսացել էի եւ իմ աշխատանքը կատարում էի լուռ՝ առանց հրապարակումների: Ոչ մի րոպե չեմ դադարել աշխատել, մշտապես եղել եմ կապի մեջ Վարդան Ղուկասյանի փաստաբանի՝ Լեւոն Բաղդասարյանի հետ: Այս ողջ ընթացքում, հետեւելով լրատվական դաշտին, այդ ստահոդ լուրերին, ինքս ապշել եմ, թե որտեղից էին վերցնում նման հայտարարություններ: Ասեմ ավելին, դաշտ դուրս եկան մարդիկ, որոնց հանրությունը չէր ճանաչում եւ փորձեցին այս ֆոնի վրա դիվիդենտներ շահել: Լուռ հետեւել եմ, թե ինչպես են այս մեկ ամսվա ընթացքում զբաղեցնում հասարակությանը, իրենց ուղիղ եթերներով եւ իրարամերժ հայտարարություններով: Այս ընթացքում դաշտում հայտնվում է ոմն Էդգար, ով ինձ քարկոծում էր, թե ինչու հայտարարություններ չեմ անում եւ այլն: Նախ ասեմ հասարակության համար, որ 20 րոպեն մեկ իրավիճակ էր փոխվում եւ հետո կային բաներ, որոնք դատական գործընթացին չխանգարելու համար պետք չէր հայտարարել: Ես ինձ թույլ չտվեցի ավելորդ ինֆորմացիա տալ հասարակությանը եւ իրավասու չէի պատասխանել՝ փաստաբանի փոխարեն:

Այս ողջ ընթացքում Վարդան Ղուկասյանի հետ խոսե՞լ եք:

Ինչպես նշեցի, մշտապես կապի մեջ եմ եղել «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար, հայտնի իրավապաշտպան Լեւոն Բաղդասարյանի հետ: Մշտապես կապի մեջ եմ եղել Վարդանի մոր հետ՝ զուտ իմանալու համար` նրա առողջությունն ինչպես է: Հույս եմ տվել եւ հոգատարորեն փորձել եմ կողքը լինել: Ես պարտավոր էի: Եվ ասեմ, որ երբեք ավելորդ հարցեր չեմ տվել՝ նրան չցավեցնելու համար:

Այս շրջանում, ինպես ասացիք, շատերին բացահայտեցիք՝ թե լավ, թե վատ առումով: Ովքե՞ր էին:

Այո, շատերին բացահայտեցի եւ անգամ ժամանակին էլ եմ ասել պարոն Ղուկասյանին, որ կողքին շատերը կեղծ են: Ինքս ինձ համար արդեն որոշում կայացրել եմ, որը կներկայացնեմ Ղուկասյանին եւ կխնդրեմ վերանայել որոշ մարդկանց ներկայությունը մեր շարքերում: Շատերին բացահայտեցի, որոնք հանդես եկան որպես թշնամի: Ասեմ ավելին, կենացներ են խմել, խնջույքներ են կազմակերպել, եւ դա արել են այն մարդիկ, որոնց Վարդան Ղուկասյանը մշտապես օգնել եւ սատարել է: Սակայն, երբ երեկ պարզ եղավ դատավարության ընթացքը, այդ նույն մարդիկ հաղթանակ էին կիսում: Այսքան կեղծ ինչպե՞ս կարելի է լինել...

ԴՕԿ կուսակցությունը ի՞նչ է պատրաստվում անել:

Նախ առջեւում մենք ունենք երկար քննարկում, որը Վարդան Ղուկասյանը կներկայացնի հանրությանը: Իմ լռությունը պատահական չէր: Ի՞նչ եք կարծում, ես չէի՞ կարղ մամլո ասուլիս տալ, սակայն ամեն բան ունի իր ժամանակը: Ես զտում էի դաշտը՝ բացահայտելով շատ դեմքեր, որոնց պահվածքը շատ բանի մասին է խոսում: Իմ աշխատանքը եղել է լուռ, բայց կարեւորը՝ արդյունավետ, որը կտեսնի պարոն Ղուկասյանը:

Գյումրու ընտրություններին չմասնակցելու որոշումը ո՞ւմ կողմից կայացվեց:

Այդ որոշումը կայացրել է Վարդան Ղուկասյանը եւ անգամ իր ձայնային ուղերձում խոսում է այդ մասին՝ ասելով, որ նման որոշում կայացրել է ինքը եւ դրա պատասխանը կտա եւս ինքը: Տարօրինակն այն էր, որ այդ շրջանում Էդգար Համբարձումյանը, ով բլոգեր է ներկայանում եւ թամադա է, ինձնից պահանջում էր կուսակցական թղթեր: Նա մտել էր մի դաշտ, որն անգամ ուժային կառույցները չէին մտել: Այդ մարդը ո՛չ կուսակցական է, ո՛չ Վարդան Ղուկասյանի մտերիմը, սակայն կեղծ սրտացավություն էր հայտնում իր եթերներում: Տարօրինակ էր նաեւ այն քայլը, երբ փորձում էր իմ եւ Արտակ Գալստյանի միչեւ կոնֆլիկտ հրահրել՝ ինձ համեմատելով Արտակի հետ: Նա նույնիսկ ինձ անվանեց «դավաճան»: Իհարկե, հետո ներողություն խնդրեց, սակայն ամենն արդն ֆիքսվել է մեր աշխատակազմի կողմից: Տելեգրամ ալիքում հարցում էին տեղադրել. «Գո՞հ եք Անույշ Խուդավերդյանի աշխատանքից»: Այս ամենը արվում էր, որպեսզի ես նրան պատասխանեի, սակայն իմ հմտությունն ինձ թույլ տվեց սադրանքներին չտրվել: Երբ Վարդան Ղուկասյանը ձայնային հաղորդագրություն ուղարկեց հասարակությանը, պարզ ասաց, որ կան մարդիկ որոնք էյֆորիայի մեջ են, դա ժամանակավոր է, եւ կգա օրը, ինքը ամենը կդնի իր տեղը, անգամ այն մարդկանց, ովքեր փորձում էին կեղտոտ ջրում ձուկ որսալ: Այս ամենը ուներ մեկ նպատակ՝ կազմաքանդել ԴՕԿ կուսակցությունը՝ վարկաբեկելով նախագահին, բայց չէին հասկանում, որ դրանով առաջինը հարվածում են հենց Ղուկասյանին: Չէ որ այդ կուսակցությունը Ղուկասյանի ստեղծած կուսակցությունն է, եւ ես` որպես նախագահ, ընտրվել եմ նրա կողմից: Դա խոսում է մեկ բանի մասին, որ դա ընդամենը պատվեր էր, գուցե եւ ներկայիս իշխանության կողմից: Շատերը վախենում են Վարդան Ղուկասյանից, քանի որ Gellap-ի կատարած հարցումների արդյունքում՝ նա նախքան ձերբակալվելը թվով երկրորդ տեղն էր զբաղեցնում: Բոլորի նպատակը մեկն էր՝ իջեցնել նրա ռեյտինգը: Սակայն, ինչպես տեսանք, դա իրենց չհաջողվեց, քանի որ առավել քան երբեւէ հասարակությունը կանգնեց Ղուկասյանի կողքին: Իհարկե, շատ-շատերը փախան, անգամ այն մարդիկ, որոնց համար Ղուկասյանը շատ մեծ բան է արել, եւ այս օրհասական պահին նրանցից ոչ մեկին չտեսա մեր կողքին կանգնած: Ինչեւէ, այժմ մեկ բան է կարեւոր, որ Վարդան Ղուկասյանը լինի ազատության մեջ, մնացածը կընկնի իր տեղը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Իրակшնում որ պատգшմավորի կինն է Լևոն Մկրտչյանի քпւյրըԱշխատանքից ազատվել է ՆուբարաշենիԱշակերտները նկարել են, թե ինչպես է ուսուցիչը դասի ժամանակ ծեծում 8-րդ դասարանցունՔՊ-ն դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին․ ԿոնջորյանԱրևմուտքում խոսել են Մակրոնի և Գերմանիայի ապագա կանցլերի «մեղրամսի» մասինՌադայում հայտարարել են՝ Ուկրաինայի պարտությունն անխուսափելի էԳլուխները պատին կտան, թե կանցկացնեն էդ նախագիծը ու կտուգանեն ժողովրդին. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Ուկրաինան պատրաստ է հրաժարվել տարածքի 20 տոկոսից․ NYPԱԺ-ն ընդունեց հայտարարագրման ժամկետի երկարաձգման նախագիծըԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանցիսկոս Պապի վախճանման կապակցությամբԲացատրենք՝ ինչ է տեղի ունենում իրականում. Արմեն ԱշոտյանՈւՂԻՂ․ Նորից լարվել է իրավիճակը Երևանի քաղաքապետարանումՊայքար հանուն գոյության. Վանաձորում մայիսի 9-ին պրեմիերա է սպասվումԹրամփը պատասխանել է հարցին՝ հնարավոր է արդյոք Ղրիմը ճանաչել Ռուսաստանի կազմումԻ վիճակի չենք 3 տեղ վճարելու, մե´ղկ ա ժողովուրդը. բողոքի ակցիայի մասնակից (տեսանյութ)ՍԱՏՄ պետը պաշտոնա՞նկ կարվի․ News.amՇրջանառության մեջ ենք դրել Հայոց ցեղասպանության ուրացման հանցակազմի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ. Արծվիկ ՄինասյանԵՄ առաքելությունը նկատել է Խոզնավարում կրակոցների հետևանքներըՁենդ կտրի՛, անբարարոյական, տգետ․ լեզվակռիվ՝ Զարուհի Փոստանջյանի և ՔՊ-ականների միջև (տեսանյութ)Օրվա խորհուրդ. ապրիլի 22Քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը. Վարուժան ԳեղամյանԱդրբեջանը Վարշավայում կազմակերպել է հայկական մշակութային ժառանգության և ՀՀ տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդեսԵրևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովըՈւՂԻՂ. ԱԺ հերթական նիստըՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ի «Կամազներին» և երթուղային տրանսպորտին ցուցարարները թույլ տվեցին անցնել փակ փողոցով.ArmLur.amԺիրինովսկու արտասահմանյան անձնագիրը հանվել է աճուրդիՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ. Էջմիածնում հայտնի «Բարդիներ» ռեստորանի ու սուպերմարկետների սեփականատիրոջ «Lexus»-ը տեղափոխվեց հատուկ տարածքՀռոմի պապի հուղարկավորությունը կանցկացվի պարզեցված կարգովՆիկոլը վազում է ընտրությունների, դեռ չգիտենք՝ հերթակա՞ն են, թե արտահե՞րթ. Արմեն ՀովասափյանՀայտնի է, թե ով կլինի նոր ՊապըԲարեհաջող օր է․ Աստղագուշակ՝ ապրիլի 22-ի համարՎթարային ջրանջատում՝ ԵրևանումԱպրիլի 22-ին փոխանակման կետերում ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են, դոլարինը՝ նվազելԿամո Վարդանյանն ինչպես վերջին 1.5 տարում, այնպես էլ հիմա, շարունակում է անթույլատրելի լռություն պահպանելԿիրիենկոն զբաղվելու է երկակի խաղեր տվող հայ ռուսամետներով. ԲԱՄԲԱՍԱՆՔԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈւՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստԿամանդյուշին նոր «քարտ բլանշ է» ուզում, Փաշինյանն էլ խոստացել է մանթրաշ չթողնելՈւՂԻՂ. Լարված իրավիճակ` Երևան-Աշտարակ ճանապարհին. Քասախ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը«Հրապարակ»․ Սամվել Շահրամանյանը առաջադրվելու ցանկություն չունիԱՄՆ-ի օդանավակայանում այրվել է թռիչքի պատրաստվող Airbus A330 ինքնաթիռը (Տեսանյութ)Ադրբեջանում օրեցօր մեծանում է վահաբիստների ազդեցությունը. Իրանական աղբյուրԱՄՆ-ը հաստատում է, որ USS Truman ավիակիրը հուսիթիների հարվածներից հետո շարքից դուրս է եկել «Հրապարակ»․ Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել«Փաստ». Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար«Ժողովուրդ». Բացօթյա սրճարանի համար ԱԺ աշխատակազմը ծախսել է մոտ 100 հազար դոլար«Հրապարակ». Նախարարի «աբսուրդ» քայլը զարմացրել է բժշկական համայնքին«Փաստ». Թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն ենՔասախի բնակիչները կրկին կփակեն Երեւան մտնող մայրուղին. «Ժողովուրդ»Ռուսական «Герань» անօդաչուների տասնյակ պայթյուններ են տեղի ունեցել Օդեսայում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top