Տեղի ունեցավ «Զահրատ-100» հատընտիրի շնորհանդեսը ԱՄՆ-ում

ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանում հովանավորությամբ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերեանի տեղի ունեցավ «Զահրատ-100» բանաստեղծությունների հատընտիրի շնորհանդեսը։ Գիրքը հրատարակվել է Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ դոկտոր Յակոբ Այնթապլեանի նախաձեռնությամբ և մեկենասությամբ:
Շնորհանդեսին ելույթ ունեցան դոկտոր-պրոֆեսոր Յակոբ Այնթապլեանը և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերեանը։
«Զահրատ-100» հատընտիրը տպագրության է պատրաստվել Պոլսո Հայոց Պատրիարքության և Հայաստանի գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ։




