ՔՊ-ն դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին․ Կոնջորյան Արևմուտքում խոսել են Մակրոնի և Գերմանիայի ապագա կանցլերի «մեղրամսի» մասին Ռադայում հայտարարել են՝ Ուկրաինայի պարտությունն անխուսափելի է Գլուխները պատին կտան, թե կանցկացնեն էդ նախագիծը ու կտուգանեն ժողովրդին. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ) Ուկրաինան պատրաստ է հրաժարվել տարածքի 20 տոկոսից․ NYP ԱԺ-ն ընդունեց հայտարարագրման ժամկետի երկարաձգման նախագիծը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանցիսկոս Պապի վախճանման կապակցությամբ Բացատրենք՝ ինչ է տեղի ունենում իրականում. Արմեն Աշոտյան ՈւՂԻՂ․ Նորից լարվել է իրավիճակը Երևանի քաղաքապետարանում Պայքար հանուն գոյության. Վանաձորում մայիսի 9-ին պրեմիերա է սպասվում

ՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՄՆՈՒՄ, ՈՐ ԱԼԻԵՎԸ ՆՈՐ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԿՍԻ

Վերլուծություն

­Վեր­ջին օ­րե­րին կտրուկ ակ­տի­վա­ցել է հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նա­յին կրա­կոց­նե­րի թե­ման: Այն է, Ադր­բե­ջա­նը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն խո­սում է տար­բեր ուղ­ղութ­յուն­նե­րում հայ­կա­կան կող­մի ի­րա­կա­նաց­րած կրա­կոց­նե­րի մա­սին, ՀՀ ՊՆ-ն նույն հե­տե­ւո­ղա­կա­նութ­յամբ հեր­քում է այդ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը: Իսկ եվ­րա­դի­տորդ­նե­րը պնդում են, թե ո­րե­ւէ ար­տա­ռոց մի­ջա­դեպ այս օ­րե­րին տե­ղի չի ու­նե­ցել:

ՀԻՄԱ ՈՐՆ Է ԲԱՔՎԻ ՈՒԶԱԾԸ

Ի­րա­կա­նում ե­ղե՞լ են կրա­կոց­ներ: Մի­գու­ցե ինչ-որ քե­ֆով­ցած ՄՈԲ-ա­կան, «ծո­վը ծնկնե­րից» վի­ճա­կում, մեկ-եր­կու կրա­կոց է ար­ձա­կել, մի­գու­ցե նման հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը ծայ­րից ծայր հո­րին­վածք­ներ են. դա չէ ա­մե­նաէա­կա­նը: Այլ այն, որ ան­կախ այդ կրա­կոց­նե­րի լի­նել-չլի­նե­լուց, թե­ման սկսում է դառ­նալ քա­ղա­քա­կան գոր­ծոն: Ն­կա­տի ու­նենք հե­տեւ­յա­լը:

Այս թե­ման ներ­հա­յաս­տա­նյան հար­թութ­յու­նում այն թեզն է ակ­տի­վաց­նում, թե հնա­րա­վոր է, որ Ադր­բե­ջանն այդ­պի­սով նոր պա­տե­րազմ է փոր­ձում սան­ձա­զեր­ծել եւ դրա հա­մար տե­ղե­կատ­վա­կան հիմք է նա­խա­պատ­րաս­տում: «Բա­ցատ­րութ­յուն» էլ կա՝ Ա­լիե­ւը ոչ մի դեպ­քում չի ու­զում ստո­րագ­րել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը»: Իսկ այդ տրա­մա­բա­նութ­յու­նը, նկա­տենք, միան­գա­մայն հա­մա­պա­տաս­խա­նում է Նի­կո­լի նկրտում­նե­րին եւ ներ­կա քա­րոզ­նե­րին: Այ­սինքն, ե­թե Ա­լիե­ւը հա­մա­ռո­րեն չի ու­զում ստո­րագ­րել, ցան­կա­նում է նար պա­տե­րազմ սար­քել, ու­րեմն մարդ­կանց են­թա­գի­տակ­ցութ­յան մեջ այն թեզն է զար­գա­նա­լու, որ այդ փաս­տա­թուղ­թը միան­գա­մայն ձեռն­տու է Հա­յաս­տա­նին: Եվ վեր­ջում էլ, ե­թե հան­կարծ ստո­րագր­վի, պատ­կե­րաց­նո՞ւմ եք, թե դա Նի­կո­լի հա­մար ինչ հա­րուստ քա­րոզ­չա­կան դաշտ է բա­ցում, թե` բա տե­սաք, Ա­լիե­ւը հա­մա­ռո­րեն չէր ու­զում, բայց կա­րո­ղա­ցանք պար­տադ­րել, որ ստո­րագ­րի: Ա­վե­լին, Նի­կո­լին միան­գա­մայն ձեռն­տու է նաեւ այս թե­մա­յի երկ­րորդ ծայ­րա­գույն կե­տը: Այ­սինքն, ե­թե են­թադ­րենք, որ այս թե­մա­յով Ա­լիե­ւը փոր­ձում է ա­պա­գա նոր պա­տե­րազ­մի հա­մար հող նա­խա­պատ­րաս­տել, եւ նման պա­տե­րազմն ան­խու­սա­փե­լի է, ա­պա դա ա­նում է Նի­կո­լի հա­մար ա­մե­նա­ձեռն­տու տար­բե­րա­կով: Այն է, նախ ինքն է հայ­տա­րա­րում, որ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» բո­լոր կե­տե­րը հա­մա­ձայ­նեց­ված են ու հե­տո կաս­կա­ծե­լի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով, թե սահ­մա­նին մի քա­նի կրա­կոց է ե­ղել, պա­տե­րազմ է սկսում: Բ­նա­կան է, որ նման ի­րա­վի­ճա­կում Նի­կո­լի ար­տա­քին դիր­քե­րը միան­գա­մից ամ­րա­նում են, իսկ Ա­լիե­ւը հայտն­վե­լու է բա­վա­կա­նին խո­ցե­լի վի­ճա­կում:

­Չէ, այս երկ­րորդ տար­բե­րա­կը մի տե­սակ «խա­խուտ» տեսք ու­նի: Այ­սինքն, ե­թե ան­գամ ըն­դու­նենք, որ Ա­լիե­ւի հա­մար մի վեր­ջին «հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի պա­տու­հան», կամ, ա­վե­լի ճիշտ, մի վեր­ջին «հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի կի­սա­բաց պա­տու­հան» կա ռազ­մա­կան մի­ջոց­նե­րով Ս­յու­նի­քի խնդի­րը լու­ծե­լու հա­մար, մեկ է, նա իս­կա­կան հի­մար պետք է լի­ներ, որ դրա հա­մար հիմք դարձ­ներ սահ­մա­նա­յին մի քա­նի կրա­կո­ցի թե­ման, այն էլ՝ կան­խավ ըն­դու­նե­լով, որ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» պատ­րաստ է ստո­րագր­ման: Չ­մո­ռա­նանք, այդ հայ­տա­րա­րութ­յու­նը հասց­րել են ող­ջու­նել գործ­նա­կա­նում բո­լո­րը, այդ թվում՝ հա­մաշ­խար­հա­յին հիմ­նա­կան ու­ժե­րը: Ա­վե­լին, ան­գամ այն հա­կա­դիր բե­ւեռ­նե­րը (ա­սենք՝ Ռու­սաս­տան եւ լի­բե­րալ Եվ­րո­պա), որ բո­լոր հար­ցե­րում ի­րար դեմ են խո­սում, հայ-ադր­բե­ջա­նա­կան այդ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հար­ցում նույն դրա­կան վե­րա­բեր­մունքն են հայտ­նել: Այ­սինքն, այդ փաս­տա­թուղ­թը լավն է, թե` վա­տը, Հա­յաս­տա­նին կամ Ադր­բե­ջա­նին ի­րա­կա­նում ձեռն­տու է, թե՝ ոչ, ու­զում ենք, թե չենք ու­զում, կա­մա թե ա­կա­մա, բայց դար­ձել է աշ­խար­հի մասշ­տա­բով այն բա­ցա­ռիկ, ե­թե ոչ միակ կե­տը, ո­րի շուրջ գո­նե հրա­պա­րա­կա­յին դաշ­տում կա գլո­բալ կոմպ­րո­մի­սա­յին վի­ճակ: Եվ ան­գամ, ե­թե ըն­դու­նենք, որ կան մեկ-եր­կու ու­ժեր, երկր­ներ, ո­րոնց հա­մար հայ-ադր­բե­ջա­նա­կան ցան­կա­ցած տես­քով պայ­մա­նա­գիր ա­նըն­դու­նե­լի է, ստիպ­ված են են­թարկ­վել այդ ընդ­հա­նուր դի­նա­մի­կա­յին եւ գո­նե ձայն չհա­նել: Այ­սինքն, գոր­ծըն­թա­ցը, նաեւ մի­գու­ցե պա­տա­հա­կա­նո­րեն ի հայտ ե­կած այդ բա­ցա­ռի­կութ­յան շնոր­հիվ, ար­դեն այն գլո­բալ ու­շադ­րութ­յան կենտ­րո­նում է հայտն­վել, որ մեկ-եր­կու կրա­կո­ցի, այն էլ՝ չհաս­տատ­ված կրա­կո­ցի արդ­յուն­քում դրան 180 աս­տի­ճա­նով հա­կա­ռակ ըն­թաց­քը տա­լը՝ պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լու փո­խա­րեն պա­տե­րազմ սկսե­լը Ա­լիե­ւը դժվար թե կա­րո­ղա­նա մար­սել: Ա­ռա­վել եւս, որ ա­ռանց­քա­յին ու­ժե­րից ինչ­պես Ռու­սաս­տա­նը (ո­րի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քե­րը կտրուկ ա­ճել են եւ ո­րի դիր­քո­րո­շու­մը կով­կաս­յան, այս­տե­ղից՝ ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ Բաք­վում լավ գի­տակ­ցում են), այն­պես էլ ԱՄՆ-ն, նաեւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու­ժե­րից Ի­րա­նը միան­շա­նակ ցույց տվե­ցին, որ այս պա­հին ի­րենց հա­մար միան­գա­մայն ան­ցան­կա­լի է պա­տե­րազ­մա­կան եւս մեկ օ­ջա­խի, այն էլ՝ ան­կան­խա­տե­սե­լի օ­ջա­խի ի հայտ գա­լը: Եվ նույ­նիսկ այն լու­րը, ո­րը ռուս­նե­րը դժկա­մո­րեն ըն­դու­նե­ցին, թե ա­մե­րի­կա­ցի­նե­րը պատ­րաստ­վում են ամ­ռան վեր­ջե­րին ինչ-որ ռազ­մա­կան տեխ­նի­կա բե­րել Հա­յաս­տան եւ տա­նել, Ա­լիե­ւը կա­րող է նաեւ ի­րեն ուղղ­ված եւս մեկ զգու­շա­ցում հա­մա­րել: ԱՄՆ-ն դ­րա­նով ցույց է տա­լիս, որ Հա­յաս­տա­նում ու­նի ռազ­մա­կան նշա­նա­կութ­յան (թե­կու­զեւ՝ ու­սում­նա­կան) ո­րո­շա­կի ծրագ­րեր, եւ Ա­լիեւն իր պա­տե­րազ­մով դրանց կխան­գա­րի:

Այս­պի­սով, Ա­լիեւն այդ­քան միա­մի՞տն է, որ իր հա­մար ակն­հայ­տո­րեն ոչ շա­հա­վետ այս ընդ­հան­րա­կան ի­րա­վի­ճա­կում նոր պա­տե­րազմ սկսի, ինչ­քան էլ որ «կի­սա­բաց լու­սա­մուտ» է տես­նում. հա­մա­րենք քիչ հա­վա­նա­կան տար­բե­րակ: Ա­ռա­վել եւս, որ այդ «կի­սա­բաց լու­սա­մուտն» էլ ցան­կա­ցած պահի կա­րող է փակ­վել, այդ թվում՝ Պու­տին-Թ­րամփ ներ­կա շփում­նե­րի արդ­յուն­քում:

ՆՄԱՆ Է ՀԻՆ ԽԱՂԻՆ

­Բայց վե­րա­դառ­նանք ա­ռա­ջին տար­բե­րա­կին: Այ­սինքն, որ այս «սահ­մա­նա­յին կրա­կոց­նե­րի թե­ման» միան­գա­մայն ձեռն­տու է Նի­կո­լին:

­Նախ, թեեւ նրա թի­մա­կից­նե­րը փոր­ձում են միան­գա­մայն ո­գե­ւո­րիչ ե­րանգ­նե­րով ներ­կա­յաց­նել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­ված փաս­տա­թուղ­թը, սա­կայն բո­լորն են մեկ պարզ փաստ գի­տակ­ցում: Այն է, ե­թե այդ փաս­տա­թուղթն այդ­քան լա­վը լի­ներ, ա­պա դա Հա­յաս­տա­նի բնակ­չութ­յան թի­կուն­քում չէր սարք­վի: Ա­վե­լի կոնկ­րետ, հիմ­նա­կան ըն­կա­լու­մը հան­րութ­յան մոտ այն է, որ այդ փաս­տաթղ­թով Նի­կոլն Ա­լիե­ւին տա­լիս է այն ա­մե­նը, ին­չը նա պա­հան­ջում էր: Ըստ այդմ էլ, այն թացք­նում են ժո­ղովր­դից, եւ հե­տո պար­զա­պես փաս­տի ա­ռաջ կկանգ­նեց­նեն: Կարճ ա­սած, ինչ­պես Բագ­րատ սր­բա­զանն ար­տա­հայտ­վեց. «Հի­մա ա­սում եմ, ստա­խո´ս, փաս­տա­թուղ­թը հրա­պա­րա­կի։ Եվ, ի վեր­ջո, հրա­պա­րա­կա­յին դո՞ւրս ես գա­լու, պատ­մե­լո՞ւ ես, թե ինչ է այդ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր կոչ­վա­ծը»:

Սր­բա­զա­նի խոս­քի երկ­րորդ հատ­վա­ծը պետք է որ Նի­կո­լին մտա­ծե­լու ա­ռիթ տա: Այ­սինքն, հնա­րա­վոր չէ այդ փաս­տա­թուղ­թը հա­վերժ գաղտ­նի պա­հել: Իսկ ստո­րագ­րե­լու եւ ա­պա հրա­պա­րա­կե­լու դեպ­քում լուրջ խնդիր­նե­րից խու­սա­փելն անհ­նար է: Հաշ­վի առ­նե­լով, որ ստո­րագր­ման պա­հից սկսած կտրուկ ակ­տի­վա­նա­լու են այն ար­տա­քին եւ ներ­քին ու­ժե­րը, ո­րոնք սպա­սում են, որ այդ ստո­րագ­րումն ի­րա­կա­նաց­վի Նի­կո­լի ձեռ­քով, ո­րից հե­տո նրան հե­ռաց­նե­լը մտնում է ա­ռա­ջին պլան:

Այդ հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րից խու­սա­փե­լու մեկ տար­բե­րակ կա: Այն է, Հա­յաս­տա­նի բնակ­չութ­յան հնա­րա­վո­րինս մեծ զանգ­ված գա այն մտքին, որ ե­թե ան­գամ նման պայ­մա­նա­գի­րը Հա­յաս­տա­նին ձեռն­տու չէ, ա­պա, մեկ է, դա չար­յաց փոք­րա­գույնն է, եւ ստիպ­ված ենք հաշտ­վել: Այ­սինքն, պետք է միաց­նել այն սցե­նա­րը, ո­րին Նի­կո­լը բա­ցա­հայտ գնաց ան­ցած տա­րի՝ Տա­վու­շում հո­ղեր տա­լու ժա­մա­նակ: Այն է՝ ե­թե չա­նենք, ա­պա այ­լընտ­րան­քը պա­տե­րազմն է: Այս դեպ­քում էլ՝ ե­թե չստո­րագ­րենք, այ­լընտ­րան­քը պա­տե­րազմն է: Մոտ մեկ տա­րի ա­ռաջ նո­րից նույն պատ­մութ­յունն էր: Ադր­բե­ջանն է­լի աղմ­կում էր, թե հա­յե­րը սահ­մա­նին կրա­կում են, ո­րը ներ­կա­յիս հե­տե­ւո­ղա­կա­նութ­յամբ հերք­վում էր: Նի­կոլն էլ ոս­կե­պար­ցի­նե­րին հա­մո­զում էր՝ ե­թե չա­նենք, հնա­րա­վոր է մինչեւ շա­բաթ­վա վերջ պա­տե­րազմ լի­նի: Հի­մա էլ կրա­կոց­նե­րի թե­ման է­լի ա­ռա­ջին պլա­նում է, ներ­քին քա­րոզ­չա­կան դաշ­տը հար­մա­րեց­վում է դրան, եւ պա­կա­սում է Նի­կո­լը՝ ե­թե չստո­րագ­րենք, հնա­րա­վոր է մինչեւ շա­բաթ­վա վերջ պա­տե­րազմ լի­նի:






ՔՊ-ն դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին․ ԿոնջորյանԱրևմուտքում խոսել են Մակրոնի և Գերմանիայի ապագա կանցլերի «մեղրամսի» մասինՌադայում հայտարարել են՝ Ուկրաինայի պարտությունն անխուսափելի էԳլուխները պատին կտան, թե կանցկացնեն էդ նախագիծը ու կտուգանեն ժողովրդին. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Ուկրաինան պատրաստ է հրաժարվել տարածքի 20 տոկոսից․ NYPԱԺ-ն ընդունեց հայտարարագրման ժամկետի երկարաձգման նախագիծըԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանցիսկոս Պապի վախճանման կապակցությամբԲացատրենք՝ ինչ է տեղի ունենում իրականում. Արմեն ԱշոտյանՈւՂԻՂ․ Նորից լարվել է իրավիճակը Երևանի քաղաքապետարանումՊայքար հանուն գոյության. Վանաձորում մայիսի 9-ին պրեմիերա է սպասվումԹրամփը պատասխանել է հարցին՝ հնարավոր է արդյոք Ղրիմը ճանաչել Ռուսաստանի կազմումԻ վիճակի չենք 3 տեղ վճարելու, մե´ղկ ա ժողովուրդը. բողոքի ակցիայի մասնակից (տեսանյութ)ՍԱՏՄ պետը պաշտոնա՞նկ կարվի․ News.amՇրջանառության մեջ ենք դրել Հայոց ցեղասպանության ուրացման հանցակազմի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ. Արծվիկ ՄինասյանԵՄ առաքելությունը նկատել է Խոզնավարում կրակոցների հետևանքներըՁենդ կտրի՛, անբարարոյական, տգետ․ լեզվակռիվ՝ Զարուհի Փոստանջյանի և ՔՊ-ականների միջև (տեսանյութ)Օրվա խորհուրդ. ապրիլի 22Քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը. Վարուժան ԳեղամյանԱդրբեջանը Վարշավայում կազմակերպել է հայկական մշակութային ժառանգության և ՀՀ տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդեսԵրևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովըՈւՂԻՂ. ԱԺ հերթական նիստըՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ի «Կամազներին» և երթուղային տրանսպորտին ցուցարարները թույլ տվեցին անցնել փակ փողոցով.ArmLur.amԺիրինովսկու արտասահմանյան անձնագիրը հանվել է աճուրդիՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ. Էջմիածնում հայտնի «Բարդիներ» ռեստորանի ու սուպերմարկետների սեփականատիրոջ «Lexus»-ը տեղափոխվեց հատուկ տարածքՀռոմի պապի հուղարկավորությունը կանցկացվի պարզեցված կարգովՆիկոլը վազում է ընտրությունների, դեռ չգիտենք՝ հերթակա՞ն են, թե արտահե՞րթ. Արմեն ՀովասափյանՀայտնի է, թե ով կլինի նոր ՊապըԲարեհաջող օր է․ Աստղագուշակ՝ ապրիլի 22-ի համարՎթարային ջրանջատում՝ ԵրևանումԱպրիլի 22-ին փոխանակման կետերում ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են, դոլարինը՝ նվազելԿամո Վարդանյանն ինչպես վերջին 1.5 տարում, այնպես էլ հիմա, շարունակում է անթույլատրելի լռություն պահպանելԿիրիենկոն զբաղվելու է երկակի խաղեր տվող հայ ռուսամետներով. ԲԱՄԲԱՍԱՆՔԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈւՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստԿամանդյուշին նոր «քարտ բլանշ է» ուզում, Փաշինյանն էլ խոստացել է մանթրաշ չթողնելՈւՂԻՂ. Լարված իրավիճակ` Երևան-Աշտարակ ճանապարհին. Քասախ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը«Հրապարակ»․ Սամվել Շահրամանյանը առաջադրվելու ցանկություն չունիԱՄՆ-ի օդանավակայանում այրվել է թռիչքի պատրաստվող Airbus A330 ինքնաթիռը (Տեսանյութ)Ադրբեջանում օրեցօր մեծանում է վահաբիստների ազդեցությունը. Իրանական աղբյուրԱՄՆ-ը հաստատում է, որ USS Truman ավիակիրը հուսիթիների հարվածներից հետո շարքից դուրս է եկել «Հրապարակ»․ Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել«Փաստ». Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար«Ժողովուրդ». Բացօթյա սրճարանի համար ԱԺ աշխատակազմը ծախսել է մոտ 100 հազար դոլար«Հրապարակ». Նախարարի «աբսուրդ» քայլը զարմացրել է բժշկական համայնքին«Փաստ». Թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն ենՔասախի բնակիչները կրկին կփակեն Երեւան մտնող մայրուղին. «Ժողովուրդ»Ռուսական «Герань» անօդաչուների տասնյակ պայթյուններ են տեղի ունեցել ՕդեսայումԻնչն է եղել 16-ամյա տղային կյանքից զրկելու պատճառը․ ներքին գրագրություն՝ «Բոշի մայլայում», վենդետայի վտանգ կա«Այժմ իսկական դժոխքը սկսվելու է». «Օ» բանակախումբը առաջ է շարժվում դեպի Դնեպրոպետրովսկ (Քարտեզ)Ինչ է եղել ԼՂ–ում 2023–ին, և ինչպես է հեռացել Արայիկ Հարությունյանը. պատմում է պատգամավորը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top