Նոր մանրամասներ են ի հայտ եկել Ռոստովի քննչական մեկուսարանի աշխատակիցներին ԻԳԻԼ-ականների կողմից պատանդ վերցնելու գործով (Տեսանյութ)
ՀասարակությունՆոր մանրամասներ են ի հայտ եկել Դոնի Ռոստովի քննչական մեկուսարանում պահվող ահաբեկչության մեջ վեց մեղադրվեղների կողմից մեկուսարանի աշխատակիցներին պատանդ վերցնելու գործով:
Իրավապահ համակարգի աղբյուրները հայտնել են. որ պատանդառուները պահվել են տարբեր խցերում, սակայն կարողացել են միասնաբար նման հարձակում իրականացնել: Դրա համար պետք էր երկարաժամկետ պլանավորում, այսինքն, նրանց միջև կապ է եղել, եւ դա անհնար էր առանց մեկուսարանի աշխատակիցների օգնության։
Հայտնի դարձավ նաեւ, որ հետախուզում է իրականացվել ահաբեկիչների հարազատների մոտ: Պտտվում է այն վարկածը, որ մեկուսարանի աշխատակիցներից ոմանց այս պատմության մեջ են ներքաշել այդ հարազատները` մեծ գուիմարի դիմաց:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Դոնի Ռոստովի քննչական մեկուսարանում պահվող, ԻԳԻԼԻ-նետ կապերի եւ ահաբեկչության մեջ մեղադրվողների վեց անձնավորություն կարողացել են դուրս գալ խցերից` պատանդ վերցնելով աշխատակիցներին: Բանակցելու նրանց պահանջը կտրում մերժվեց հակնդեմ պահանջով` հանձնվել, այլապես կլինի հարձակում: Ահաբեկիչները չհանձնվեցին, եւ գրոհի անցած «սպեցնազը» ոչնչացրեց նրանց բոլորին: Քննչական մեկուսարանի աշխատակիցներից առնվազն երեքը վիրավորնել է, մեկը` ծանր: