էս դրախտա է՜ ախր», «Ով գալիս է՝ ասում է Շվեյցարիան է, բայց ասում են ու թողնում գնում. Նիկոլ Փաշինյանը Շիկահողում էր (Տեսանյութ)
![էս դրախտա է՜ ախր», «Ով գալիս է՝ ասում է Շվեյցարիան է, բայց ասում են ու թողնում գնում. Նիկոլ Փաշինյանը Շիկահողում էր (Տեսանյութ)](/timthumb.php?src=disc/16-06-24/398423b30f4e4ca96b169f0f7bd0897f.jpg&w=780)
Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը. ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարկել։
Բնակիչները նշեցին, որ գյուղի առաջնային կարիքը ջուրն է և առաջարկեցին գյուղում ջրամբար կառուցել։ «Ամեն ինչ էլ ստեղ աճում է»,-ասացին բնակիչները։
«Պետք է զարգացման ծրագիր լինի՝ աշխատանք լինի, եկամուտ լինի, դպրոց, մանկապարտեզ լինի, գնացող-եկող լինի, էս ժամանակից մարդը չի սիրում մեկուսացած ապրել։ Խաղաղություն պետք է լինի, սահման լինի, անվտանգություն լինի... էս դրախտա է՚ ախր, բայց պետք է կարողանանք էս դրախտն առաջինը ձեզ համար դրախտ սարքենք»,-ասաց վարչապետը։
«Ով գալիս է՝ ասում է տենց, ասում են Շվեյցարիան է, բայց ասում են ու թողնում գնում»,-արձագանքեցին բնակիչները։