Շոլցը ժամանակից շուտ լքել է Ուկրաինայի հարցով համաժողովը
![Շոլցը ժամանակից շուտ լքել է Ուկրաինայի հարցով համաժողովը](/timthumb.php?src=disc/16-06-24/7fe73bc91d6c8fc508182f2dcc67a138.jpg&w=780)
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, հետևելով ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսին, ժամանակից շուտ լքել է Ուկրաինայի հարցով համաժողովը, որը տեղի է ունեցել Շվեյցարիայում՝ ներքաղաքական օրակարգի պատճառով, հայտնում է Spiegel-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարիսը լքել է Շվեյցարիան Ուկրաինայի հարցով համաժողովի ավարտից առաջ, համաժողովի հետագա միջոցառումներին կմասնակցի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը։