Ոսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապ ենք սարքում, այնտեղ բացառված է մարդ կամ կով անցնի. Փաշինյանը՝ Ճակատենի բնակիչներին (տեսանյութ)
![Ոսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապ ենք սարքում, այնտեղ բացառված է մարդ կամ կով անցնի. Փաշինյանը՝ Ճակատենի բնակիչներին (տեսանյութ)](/timthumb.php?src=disc/16-06-24/e970680c7f908d3242302372400705a1.jpg&w=780)
Նիկոլ Փաշինյանը Սյունիք այցի շրջանակներում այցելել է նաև գյուղ Ճակատեն՝ հանդիպել բնակիչների հետ։
«Մտածում էի, ոնց անենք, որ Ճակատեն գյուղը զարգանա, այստեղ հազարավոր տուրիստներ պետք է գան, բայց փաստն այն է, որ առանց խաղաղության հնարավոր չի լինի»,-ասել է Փաշինյանը։
Փաշինյանը Ճակատենի բնակիչներին ցույց տվեց Ոսկեպարում՝ սահմանին, տեղադրած փշալարերը և հավաստիացրեց, որ անհնար է այնտեղով մարդ կամ կով անցնի։
«Հիմա ուզում եմ ցույց տամ, թե Ոսկեպարում ինչ ենք անում, սահմանի երկայնքով փշալարերի ցանկապ ենք սարքում, այնտեղ բացառված է մարդ կամ կով անցնի։
Կովը սկզբուքնորեն չի հասնի, սահմանապահները կանգնած են, բայց եթե հասնի էլ՝ բացառված է, չի անցնի»,-նշեց Փաշինյանը։