Գնացե՛ք ձեր ԼԳԲՏ պարադը Եվրախորհրդի շենքի դիմաց անցկացրեք, как раз՝ Նիկոլի դաչեքի կողքին. Ալլա Հակոբյան ՇՏԱՊ. Ոստիկանները մտան մերսման սրահներ (18+) Փաշինյանին արդյո՞ք սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում Ռուսական բանակը գրոհում է Նյու Յորքը Որ դեպքերում է, որ զորակոչիկը վիճակահանությամբ չի ընտրում ծառայության վայրը Փաշինյանը «ՔՊ» նիստ է գումարել՝ ամփոփելու քաղաքական ժողովի արդյունքները Մհեր Ղանդիլյանը նշանակվել է ՌԴ սպորտի փոխնախարար Արամ Ա-ն Լիբանանի Հոգևոր պետերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Արցախ վերադարձի իրավունքին, գերիների ազատ արձակման հարցերին Նիլոլ Փաշինյանը պատրաստ է փախչել, սակայն բավական ուժերի դա ձեռք չի տալիս. Իսրայելյան Մոսկվային պետք է եւս չորս ամիս դիմանալ պրովոկացիաներին

Երբ նայում եմ` ինչպես են մաս-մաս տալիս Հայաստանը, ինձ թվում է՝ իմ մորն են խլում. Գայանե Ասլամազյան

«Իրավունք»-ը զրուցել է դերասանուհի, հաղորդավար ԳԱՅԱՆԵ ԱՍԼԱՄԱԶՅԱՆԻ հետ, ով գտնվելով Միացիալ Նահանգներում, երբեք անտարբեր չի եղել հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ, ավելին՝ այժմյան ներքաղաքական իրավիճակում հաճախ իր սոցցանցային էջերով հանդես է գալիս կոչերով ու առաջարկներով։

«ՍՓՅՈՒՌՔԸ ՇԱՏ ՑԱՎԱԼԻՈՐԵՆ «ՆԻԿՈԼԱՊԱՇՏ Է» ԴԵՌԵՎՍ»

Տարիներ առաջ դժվար էր պատկերացնել, որ մի օր Գայանե Ասլամազյանի հեղինակային հաղորդումներում զրուցակիցները կլինեն ավելի շատ քաղաքական գործիչները: Նրա գրառումները կլինեն ավելի շատ քաղաքականության մասին, քան՝ մշակույթի: Մի՞շտ եք հետաքրքրված եղել այս ամենով, թե՞ երկրին պատուհասած իրավիճակը ստիպեց զբաղվել այս ամենով:

— Այո, ճիշտ եք։ Երբեւէ հետաքրքրված չեմ եղել քաղաքականությամբ ու չէի էլ ցանկանա իմանալ այնքան, որքան այժմ գիտեմ։ Կնախընտրեի մնալ իմ դիրքերում, զբաղվել արվեստով ու առավել զարգացնել այն։ Այս ամենը բոլորիս համար այնքան տհաճ իրավիճակ է, երբ քաղաքականությունն այս վիճակում է գտնվում, եւ քաղաքական գործիչները այնպես են դավաճանում, որ ստիպված սովորական մարդիկ սկսում են զբաղվել քաղաքականությամբ, կարդալ, ուսումնասիրել օրենքներ, լսել տարբեր երկրների ներկայացուցիչների ելույթներ, վերլուծել։ Իհարկե, բոլորը չեն այդպես։ Ես ինքս իմ բնույթով հետաքրքրասեր եմ եւ կարիք ունեմ հաստատումների եւ այդ հաստատումների համար կարիք ունեմ նոր նյութերի, ըստ այդմ շատ եմ ընթերցում, շատ եմ լսում՝ ստեղծելով ինձ համար ընդհանուր պատկեր, որպեսզի հասկանամ, թե ինչ տեղի կունենա։ Ցավոք, ստացվել է այնպես, որ սրտացավ մարդու կյանքի մի մասը անցնում է նման մտորումներով՝ մտքի, սրտի ցավով։ Չգիտեմ՝ ինչպես են անում ուրիշները, սակայն ես քնում ու արթնանում եմ Հայաստանի հետ կապված մտահոգությամբ՝ ընթերցում եմ, դիտում եմ ու անհանգստանում, որ ցավով են ապրում իմ հայրենակիցները։ Ես շատ կցանկանայի, որ մենք կարողանայինք վերադառնալ մեր հին կյանքին։ Այս ընթացքում շատ ծանոթների կորցրի, որի համար չեմ ափսոսում, բայց միաժամանակ ձեռք բերեցի նոր ընկերներ եւ շատ ուրախ եմ, որ նրանք իմ ընկերներն են։

— 2018 թվականին շատ ակտիվ մասնակցություն ուներ Սփյուռքը Հայաստանում տեղի ունեցողին, այսօր Դուք լինելով ՀՀ սահմաններից դուրս, ինչպե՞ս կգնահատեք առկա տրամադրությունները: Կա՞ զղջում ու ափսոսանք:

Սփյուռքը շատ ցավալիորեն «նիկոլապաշտ է» դեռեւս, բայց ես չեմ մեղադրում մարդկանց, քանի որ նախ հեռվում են գտնվում եւ հետո ինֆորմացիա են ստանում մի հեռուստաալիքից, որը ստեր է տարածում: Նիկոլին հարող անհատներն էլ այն տարածում են, որտեղ տրվում է կարճ ու անորակ ինֆորմացիաներ, իսկ մարդիկ չեն էլ ցանկանում ավելի խորանալ, կարդալ ու կազմել իրենց կարծիքը։ Լսում են այն, ինչ մատուցվում է, եւ երբ փաստեր ես ներկայացնում, չեն ցանկանում հավատալ այդ փաստերին ու այլեւս չեն ցանկանում շարունակել, լսել, մնալով իրենց կարծիքին։ Ցավում եմ, որ այդպես է ու անգամ մինչեւ հիմա է այդպես: Բայց, կրկնում եմ՝ չեմ մեղադրում այդ մարդկանց, որովհետեւ տեսնում եմ, որ անգամ այն մարդիկ, որոնց բնակավայրերը գտնվում են անմիջական վտանգի տակ, շարունակում են Նիկոլին հավատալ։ Այս դեպքում՝ ինչպե՞ս մեղադրեմ այն մարդկանց, ովքեր գտնվում են օվկիանոսից այն կողմ եւ կտրված են իրականությունից։

«ԱՌԱՆՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՆ Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ԻՐ ԵՐԳԵՐՈՎ ԿԱՄ ԴԵՐԵՐՈՎ»

Շատ արվեստագետներ, մշակութային գործիչներ, ովքեր արտագաղթել են Հայաստանից եւ շարունակում են իրենց գործունեությունը այլ երկրներում, դրա համար մեղադրում էին նախկին իշխանություններին: Այսօր, երբ արդեն վեց տարի է իշխանության է իրենց սատարած քաղաքական ուժը, ինչո՞ւ չեն վերադառնում: Ի վերջո, ե՞րբ են եղել անկեղծ՝ քննադատելո՞ւց, թե՞ սատարելուց:

Կարծում եմ՝ երբեւէ անկեղծ չեն եղել։ Մեղադրել կամ սատարել են՝ ելնելով միայն եւ միայն իրենց ֆինանսական խնդիրներից, որովհետեւ կան բաներ, որոնց մասին լռել չես կարող։ Ինձ համար հայրենիք կորցնելուց առավել ոչինչ չկա։ Այո, ես ունեմ ֆինանսական խնդիրներ, քանի որ մարդիկ, ովքեր նիկոլական չեն, չեն ցանկանում տեսնել կամ գործարք անել այն մարդկանց հետ, ովքեր հականիկոլական են: Բայց, միեւնույնն է, ես չեմ ընկալում այդ լռություը։ Որտեղ էլ որ գտնվես, պետք է հայ մնաս։ Ես չեմ ընդունում, երբ Հայաստանի հայությունը մեղադրում է Սփուռքին՝ ասելով, որ հեռվում եք ապրում, իրավունք չունեք ելույթներ ունենալ, ցանկանում եք օգնել՝ եկեք Հայաստան: Ի վերջո, այստեղ շատ քիչ մարդ կա, որ դեմ է խոսում, բայց նաեւ տեսանք, որ Հայաստանում ապրողներն էլ երկու անգամ սատարեցին Նիկոլին եւ նույնիսկ չեն ցանկանում դուրս գալ պայքարի։

— Ի տարբերություն Ձեզ, որ վաղուց շատ ուղիղ ու անկեղծ, համարձակ ներկայացնում եք Ձեր գնահատականները, մտավորականներից շատերը վախենում են իրենց խոսքը ասել ներկա իրավիճակի մասին: Այսքան ողբերգությունից հետո՝ որեւէ բացատրություն ունի՞ կրկին լռելը:

Աննկարագրելի զարմանք է առաջացնում ինձ մոտ այդ մարդկանց լռությունը։ Ես չեմ մեղադրում ոչ ոքի, սակայն չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես Հայաստանում ապրող երգիչ-երգչուհիների, դերասանների եւ այլոց, այնպես էլ Սփյուռքում ապրող մտավորականների լռությունը: Թեեւ չեմ մեղադրում, փորձում եմ բացատրություն տալ, որ ինչ-որ չափով կախում ունեն հայ հասարակությունից եւ չեն ցանկանում սահմանափակել իրենց ֆինանսական հնարավորությունները։ Առանց արմատ, առանց պատմության մարդն ո՞ւմ է պետք իր երգերով կամ դերերով։ Չեմ ցանկանա գնահատական տալ, ես կխոսեմ միայն իմ մասին ու կասեմ՝ եթե լինեի Հայաստանում, հաստատ կհայտնվեի Արմեն Աշոտյանի, Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի կողքին, եւ Ռուբեն Մելիքյանը ստիպված կլիներ նաեւ ինձ համար էլ պայքարել։ Ես չեմ սիրում անարդարություն, չեմ սիրում անհայրենիք երեւույթներին, իսկ մենք նրանց տեսնում ենք մեր երկրի ղեկավար կազմում։ Ինձ հիմա, բացի Հայաստանի վիճակից, ոչինչ չի հուզում։ Ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ երգ է գրել, ինչ տեսահոլովակ է նկարահանել։ Ինձ հուզում է կիրանցին, ով իր տունն է լքում, ինձ հուզում է արցախցին, ում բռնի կերպով հանեցին Արցախից, բերեցին Հայաստան եւ ոչ մի աջակցություն չեն ցուցաբերում։ Ինձ սա՛ է հիմա հուզում։

«ՎԵՑ ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ՄԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ ԵՆՔ ԱՐՇԱՎ՝ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԴԵՄ»

Ոմանք Բագրատ սրբազանի շարժումը կապում են նախկին իշխանությունների հետ, ոմանք՝ ագրեսիվ քննադատում եկեղեցուն: Բացահայտ սատարելով այս շարժմանը՝ Դուք ի՞նչ կասեք նման արձագանքների մասին:

— Ես չգիտեմ ինչ ավարտ կունենա այս շարժումը։ Շատ կցանկանամ, որ հասնեն իրենց նպատակին։ Շուրջ 25 տարի ճանաչելով Բագրատ սրբազանին՝ կարող եմ ասել, որ այս շարժումը սկիզբ է առել ազնիվ՝ սրտի ցավից բխելով եւ իր հոտի, իրեն հավատացող մարդկանց ցավը տեսնելով։ Սրբազանի մասին խոսելիս միշտ հիշում եմ, որ երբ ես քառօրյա պատերազմի ժամանակ Ստեփանակերտում էի, ինչպես էր նա դիրքերից իջնում: Ու առհասարակ՝ միշտ տպավորված եմ եղել իր գիտելիքներով ու կերպարով: Այսքանից հետո չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է լռել։ Բայց, եթե անգամ մարի Սրբազանի այս շարժումը, կապ չունի, այն պարբերաբար արթնանալու է, որովհետեւ կորուստները, անարդարությունը շատանալու են, ու եթե մի մասը կորցնի իր հույսը, այն մյուս մասը կարթնանա։ Եթե այդպես չլինի, մենք կվերանանք։ Ինչ մենք տեսնում ենք, տանում է վերացում, տանում է դեպի հայ տեսակի, հայ մարդու բնաջնջում։ Չեմ պատկերացնում, որ մարդիկ այսչափ թմրած կգնան ինքնաոչնչացման։

Ինչ վերաբերում է եկեղեցու նկատմամբ այդ ոտնձգություններին, սա դեռ 2018 թվականից ակնհայտ մտածված արշավ է: Եթե որեւէ մեկը հոգեւոր անձի հետ խնդիր ունի, դեռ չի նշանակում, որ Հայ Առաքելական եկեղեցուն իրավունք ունի նվաստացնելու։ Եթե անգամ խոր հավատացյալ չեն, ապա, միեւնույնն է, եկեղեցու նկատմամբ յուրաքանչյուր ոտնձգություն պետք է ընկալել որպես անձի նկատմամբ, սեփական պատմության նկատմամբ վիրավորանք, որովհետեւ Հայ Առաքելական եկեղեցին մենք ենք՝ հայ ազգն է, մեր մշակույթն է, մեր ամեն ինչն է, որն ունի ազգային արժեք, ինչի նկատմամբ չի կարելի թույլ տալ նման վերաբերմունք։ Վեց տարի շարունակ մենք տեսնում ենք արշավ եկեղեցու դեմ եւ ոչ միայն, ընդհանրապես մեր ազգային արժեքների դեմ, որը կատարվում է մտածված։

Դուք ուշիուշով հետեւում եք հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, ինչպե՞ս եք տեսնում ելքը, ո՞րը կարող է լինել իրավիճակի հանգուցալուծումը:

Միակ ելքը այս պահին միակողմանի զիջումների դադարեցումն է ու փորձը` վերականգնելու մեր երկրի դիվանագիտական դիրքը, արժեքներն ու գնահատականը, հարգանքը, որ ունեցել ենք մինչ օրս։ Մենք այս պահին ոչ միայն պատերազմ տանուլ տված ազգ ենք, մենք նաեւ նվաստացած ազգ ենք, որը անում է Ադրբեջանը՝ ներկայիս հայաստանյան ադրբեջանամետ իշխանության օգնությամբ: Ու այդ նվաստացումն ընկալվում է աշխարհի կողմից, ինչը սարսափելի է։ Միակ ելքը այս ընթացքը կասեցնելն է, իսկ եթե չստացվի, ապա կվերածվենք միայն Սփյուռքի, որովհետեւ արժանապատիվ հայը չի կարող ադրբեջանցիների հետ կիսել Հայաստանն ու Երեւանը։

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՄ ՏՈՒՆՆ Է, ՈՒ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՏԱՆՍ ԴՈՒՌԸ ՓԱԿԵԼ ԻՄ ԱՌՋԵՎ»

— Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք՝ նոր ֆիլմեր, նոր դերակատարումներ… Թե՞ այս ամենը թողել եք մի կողմ, քանի դեռ հայրենիքի մեջքն ուղղված չէ:

Առաջարկներ շատ են լինում։ Մինչ օրս մերժել եմ։ Մի հիմնական նախագծում կմասնակցեմ, որովհետեւ անդադար մերժելն էլ այդքան ճիշտ չէ։ Գիտե՞ք, որ ասեմ կա մի ինչ-որ բան, որ կտրվեմ սրտանց ու սիրով կանեմ, այդպես չէ։ Թող ներեն նախագծի ստեղծողները, ի դեպ, շատ լավ թիմ է, ու վստահ եմ, որ շատ լավը կլինի, բայց սրտով կանեմ, երեւի թե, հայրենիքի, պատմությանը վերաբերող նախագծեր։ Այս պահին չկան մարդիկ, ովքեր կֆինանսավորեն նման նախագծերը։ Ես շատ ցավոտ բան եմ ասում, բայց հասել ենք մի կետի, որ պատմական, մշակութային արժեք ներկայացնող, մեր ցավը ցույց տվող նախագծեր չկան։ Եվ որքան էլ մենք փորձում ենք այդ ամենը կյանքի կոչել, շատ դժվար է։ Մարդիկ, ովքեր կարող են ֆինանսավորել նման նախագծեր, ուղղակի, վախենում են։ Տեսեք ուր ենք հասել, որ քաղաքականությունը մեծ ազդեցություն է թողնում մեր մշակույթի վրա։ Իրականում կան պայքարող մարդիկ, ովքեր ուզում են այդ ամենը պահել, զարգացնել, ինչ-որ կերպ ցույց տալ աշխարհին, բայց այս պահին նմանատիպ կոլապս է ստեղծվել։

Կգա՞ այն օրը, երբ կվերադառնաք հայրենիք:

Հայաստանն իմ տունն է, իմ մայրն է։ Ես երբ նայում եմ այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում, թե ինչպես են մաս-մաս տալիս, ինձ թվում է՝ իմ մորն են խլում։ Խլում են մի վայր, որտեղ ես ապահով եմ զգացել, որովհետեւ դա իմ հողն է, իմ ջուրն է, իմ պատմությունն է, ու թող ոչ ոք չասի, որ գնում են Սփյուռքում ապրում ու Հայաստանի մասին խոսում են։ Այո՛, Հայաստանը դա մեր հայրենի հողն է, մեր հորն ու մոր տունը, որի դռները միշտ բաց են մեր առջեւ։ Զավակը կարող է մեծանալ, գնալ իր ծնողական տանից՝ կայանալ, աշխատել եւ միշտ իմանալ, որ իր ծնողների տան դուռը իր համար բաց է։ Բնականաբար, այդ զավակի սիրտը պետք է ցավի իր ծնողների համար, պետք է ցավի այն պայմանների համար, որտեղ իր ծնողներն ապրում են, եւ պետք է ամենն անի, որ ծնողները այդ տան մեջ իրենց լավ զգան։ Հայաստանն իմ տունն է, ու ոչ ոք չի կարող տանս դուռը փակել իմ առջեւ։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ



Գնացե՛ք ձեր ԼԳԲՏ պարադը Եվրախորհրդի շենքի դիմաց անցկացրեք, как раз՝ Նիկոլի դաչեքի կողքին. Ալլա Հակոբյան ՇՏԱՊ. Ոստիկանները մտան մերսման սրահներ (18+)Փաշինյանին արդյո՞ք սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկումԵԱ-Մ17. Սեյրան Կիրակոսյանը` փոխչեմպիոն, Նարեկ Գրիգորյանը` բրոնզե մեդալակիր Ռուսական բանակը գրոհում է Նյու ՅորքըՈր դեպքերում է, որ զորակոչիկը վիճակահանությամբ չի ընտրում ծառայության վայրըԵՎՐՈ-2024. Ֆրանսիան ոչ-ոքի խաղաց լեհերի հետ, Ավստրիան հաղթեց Նիդերլանդներին(տեսանյութ)Փաշինյանը «ՔՊ» նիստ է գումարել՝ ամփոփելու քաղաքական ժողովի արդյունքներըՄհեր Ղանդիլյանը նշանակվել է ՌԴ սպորտի փոխնախարարԱրամ Ա-ն Լիբանանի Հոգևոր պետերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Արցախ վերադարձի իրավունքին, գերիների ազատ արձակման հարցերինՆիլոլ Փաշինյանը պատրաստ է փախչել, սակայն բավական ուժերի դա ձեռք չի տալիս. ԻսրայելյանԵԱ-Մ17. Ալեքս Մարգարյանը դուրս եկավ եզրափակիչ, իսկ Արթուր Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար (տեսանյութ)ԵԱ-Մ17. Մարատ Աճեմյանը ջախջախեց ադրբեջանցի մրցակցին(տեսանյութ)Մոսկվային պետք է եւս չորս ամիս դիմանալ պրովոկացիաներինՀիմա էլ «խաղաղության պայմանագրի» ձախողումն են փորձում «նախկինների ջեբը» գցելրՏարածաշրջանային պատերազմ, որը սարսափելի հետևանքներ կունենա Իսրայելի համար. ԱՄՆ-ն զգուշացրել է Իսրայելին (Տեսանյութ)Բայրամովը ՀՀ-Ադրբեջան խաղաղ գործընթացում «հիմնական խոչընդոտ» է անվանել ՀՀ ՍահմանադրությունըՈւկրաինացի զինվորները գերի են հանձնվել Տորեցկի ճակատում (Տեսանյութ)Սևաստոպոլի լողափին ամերիկյան ATACMS-ի հարվածի սարսափելի կադրերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+)Բայդենի հայտարարությունից հետո Քենիայում խռովություն է. խորհրդարանը գրավվեց, կան զոհեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Միրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացըԹեստ․ հայ ո՞ր ճանաչված և սիրված արտիստն է պատկերված նկարումՄասնագետը նշել է՝ սննդամթերքի որ տեսակները կարող են դառնալ բոտուլիզմի պատճառԹուրքիան ձգտում է վերջ տալ տարածաշրջանում բոլոր կոնֆլիկտներին․ Էրդողանը և Պուտինը զրուցել ենՌուսաստանում կարգելափակվեն ԵՄ 25 երկրի լրատվամիջոցների կայքեր և այլ մեդիա ռեսուրսներՀՀ քաղաքացին պետք է որոշի` Եվրամիություն է գնում, թե` Միութենական պետություն«Տանգոն 2-ով են պարում»․ ՌԴ-ի հետ կապերի արդյունքը կախված է Երևանից․ Դաշնության խորհրդի փոխխոսնակԻնչի՞ համար «փուռը տվեցին» տասնյակներով ընդդիմադիրների. ԶԱՐՄԱՆՔԴոլարի փոխարժեքը աճել էԻնչու են դադարել Վիգեն Քոչարյանի Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները․ պարզաբանումՈղջունում ենք բարեխիղճ ջանքերը՝ ուղղված լարվածության թուլացմանը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունՊաշտոնական. Նաչոն հեռացավ Մադրիդի «Ռեալից»Դատարանը Մեսրոպ Եսայանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինեց վարչական հսկողությամբ (տեսանյութ)ՄՔԴ-ն Սերգեյ Շոյգուին և Վալերի Գերասիմովին ձերբակալելու օրդեր է տվելՀայաստանի քաղաքական վեկտորը գնալով թեքվում է դեպի Արևմուտք. ՌԴ փոխվարչապետՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ երկխոսությանԹափառող շների կացարան կկառուցվի․ կպատժվեն շուն «կռվցնողներն» ու կրшկողները․ Առաքելյան (տեսանյութ)ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից. Հենրիխ ԴանիելյանԵրևանի նորաբաց մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը, որը շահագործման է հանձնվել 1981 թվականինՉես կարող մի էպիզոդիկ դրվագով լքել կուսակցությունը. Անի ՍամսոնյանԿարկուտը ծեծած տեղն է ծեծում. նոր աղետ ՓամբակումԹուրքիայում սպասում են ՊուտինինՍեպտեմբերի 1-ը դառնում է հունվարի 1. Գալջյանը՝ տրանսպորտի թանկացման մասին (տեսանյութ)20 միլիոն դոլար է տրվել ԶԼՄ-ներին՝ հակառուսական քարոզ անելու համար. Ֆարմանյան (տեսանյութ)ԵԱՀԿ-ն դեգրադացվել է և սպասարկում է Արևմուտքի շահերը․ ԼավրովԱլիևը կարող է աշխատակից չպահել, ամեն ինչի գործառույթը 1 հոգի անում է` Նիկոլ Փաշինյանը. Շարմազանով (տեսանյութ) «Պատիվ ունեմ». զինվորի հոր, եղբոր զոհվելու դեպքում զորացրվելիս գանձում չի արվի.ՊՆ առաջարկըՄինսկում մեկնարկել են Լավրովի և Լուկաշենկոյի բանակցություններըՄիասնական տոմսային համակարգը կներդրվի 171 նոր ավտոբուսի ու նոր տրոլեյբուսի գիծ մտնելուց հետո միայն. ԱվինյանՉենք իմանալու, թե ով է մեղավոր քաղաքում այսքան շատ փոսերի առկայության համար. ավագանու անդամ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода