59 երկիր նախատեսում է միանալ BRICS-ին, ՇՀԿ-ին և ԵԱՏՄ-ին. ՌԴ նախագահի խորհրդական
Միջազգային59 երկիր նախատեսում է միանալ BRICS-ին, ՇՀԿ-ին և ԵԱՏՄ-ին, ասել է ՌԴ նախագահի խորհրդական Անտոն Կոբյակովը:
Ըստ նրա, մոտ 30 պատվիրակություն ցանկանում է մասնակցել հոկտեմբերի 22-24-ը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։
BRICS-ը ներկայումս բաղկացած է 10 երկրներից՝ Ռուսաստան, Բրազիլիա, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա, ԱՄԷ, Իրան, Եգիպտոս, Սաուդյան Արաբիա և Եթովպիա։