Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
Միջազգային![Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև](/timthumb.php?src=disc/08-06-24/38615ddd6c14a3fc414d2efc27ec842b.jpg&w=780)
«Ադրբեջանն ու Հայաստանը ներկայումս որոշակի հաջողությունների են հասել պետական սահմանների հաստատման հարցում»,-Կահիրեում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է APA-ն։
«Համաձայնեցված է պետական սահմանի մոտ 12,7 կիլոմետր երկարությամբ հատվածը։ Բանակցությունների միջոցով վերադարձվել են Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերը, և մենք դա գնահատում ենք՝ որպես դրական փաստ»,- ասել է Ալիևը։