Աշխարհը «սանտիմետրերով է հեռու» անվերադարձ կետից` մինչև նոր մեծ պատերազմ. Օրբան
ՄիջազգայինՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ աշխարհը «սանտիմետրերով հեռու է» անվերադարձ կետից մինչև նոր մեծ պատերազմ:
«Մենք մոտենում ենք մեր հնարավորությունների ավարտին։ Կարծում եմ՝ կա մի կետ, որը դժվար է սահմանել, բայց յուրաքանչյուր պատերազմի նախապատրաստման պատմության մեջ եղել է մի կետ, որն իր մեջ պարունակում էր կանգ առնելու վերջին հնարավորությունը...
Մենք վերջին րոպեներին ենք՝ անվերադարձ կետից սանտիմետրերով»,- ասել է Օրբանը:
Ավելի վաղ Օրբանն ասել էր, որ Եվրոպան «խելագար վարորդով» գնացքի պես շտապում է դեպի պատերազմ: Նրա խոսքով՝ Եվրոպայի պատերազմամետ քաղաքական գործիչները, ինչպես թմրամոլները, ցանկանում են հաղթել Ռուսաստանին, քանի որ երկու անգամ փորձել են 20-րդ դարում, եւ չեն կարողացել: Բայց նրանք չեն հասկանում իրականությունը։ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ Եվրախորհրդարանի ընտրություններում ԵՄ քաղաքացիները կարող են սեղմել կանգառի փականը գնացքի վրա, որն անկառավարելիորեն շտապում է դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ: