Սկոտտ Րիտտերին Ամերիկայի իշխանություններն արգելել են մասնակցել ПМЭФ-2024-ին
ՄիջազգայինԱմերիկացի նախկին հետախույզ Սկոտտ Րիտտերին Ամերիկայի իշխանություններն արգելել են մասնակցել ПМЭФ-2024-ին։ Այդ մասին իր X-միկրոբլոգում գրել է նախկին հետախույզը։
«Ես Նյու Յորքից ինքնաթիռ էի նստում։ Մաքսայինի երեք աշխատակից ինձ մի կողմ տարան, անձնագիրս վերցրին։ Հարցին, թե ինչու, նրանք պատասխանեցին. «Պետդեպարտամենտի հրամանն է»: Նրանք ինձ համար այլ տեղեկություն չունեին։ Նրանք օդանավից հանեցին իմ պայուսակները, իսկ հետո ինձ դուրս հանեցին օդանավակայանից։ Իմ անձնագիրն են պահել։ Այս ամենը կատարվում է ոչ թե Հյուսիսային Կորեայում, այլ՝ ուշադրություն, դեմոկրատական ու խոսքի ազատության երկրում ` Ամերիկայում», - գրել է նա: