Օրերս Բելառուսի Հանրապետությունից մի խումբ միգրանտներ անցք են բացել Լեհաստանի սահմանի պողպատե ցանկապատի վրա։
Սահմանապահը փորձել է այն փակել վահանով, և հարված է ստացել կրծքին փայտին կապված դանակով, հայտնում է RMF24-ը։
Նա մեկ շաբաթ անցկացրել է հիվանդանոցում և երեկ մահացել է։
Լեհաստանը Բելառուսի դեսպանին կանչել է ԱԳՆ և պահանջում է արտահանձնել կասկածյալին։