ԱՄՆ-ից անսպասելի առաջարկ է արվել Ուկրաինային
ՄիջազգայինՀակամարտությունը դադարեցնելու համար Կիևը պետք է ընդունի, որ կորցրած տարածքներն այժմ Ռուսաստանի մաս են կազմում, գրում է Հարավային Կարոլինայի նախկին կոնգրեսական Միք Մալվեյնին ամերիկյան The Hill հրատարակության համար:
«Այնպիսի զգացողություն է ստեղծվում, որ այսօր Ուկրաինայում ընտրությունը հետևյալն է՝ խաղաղություն` Ռուսաստանին տարածքային զիջումներով, Կիևի լիակատար փլուզում, հավերժական հակամարտություն կամ էսկալացիա։ Այս տարբերակներից առաջինը դեռ ամենամեղմն է թվում»,- նշեց նա։
Մալվեյնին ընդգծել է, որ շատ փորձագետների կարծիքով՝ Ուկրաինան ընդմիշտ կկորցնի իր տարածքի զգալի մասը։ Բացի այդ, հավելել է նա, Արևմուտքի օգնությունը Կիևին հնարավորություն չի տա փոխել հակամարտության ընթացքը։ Փորձագետի կարծիքով՝ միայն Արեւմուտքի կողմից լիարժեք ռազմական միջամտությունը կարող է փոխել իրավիճակը։