Ուկրաինայի բանակը մայիսին կորցրել է ավելի քան 35 հազար զինվորական. Բելոուսով
Միջազգային![Ուկրաինայի բանակը մայիսին կորցրել է ավելի քան 35 հազար զինվորական. Բելոուսով](/timthumb.php?src=disc/31-05-24/b53d5920355449cd85942faf0617d896.jpg&w=780)
ՌԴ նորանշանակ Պաշտպանության նախարար Բելոուսովը առաջին հաշվոտվությունն է ներկայացրել ՀՌՕ-ի ընթացքի մասին: Ըստ նրա.
880 քառակուսի կիլոմետր տարածք անցել է ռուսական բանակի վերահսկողության տակ 2024 թվականին:
Ուկրաինայի զինված ուժերը մայիսին կորցրել են ավելի քան 35 հազար զինվորական և ավելի քան 2700 զինտեխնիկա։
Ոչնչացված ուկրաինական տեխնիկայի թվում են եղել 290 տանկ և այլ զրահատեխնիկա, այդ թվում՝ 4 Abrams, 7 Leopard։
Խարկովի մարզում՝ ուկրաինական զինված ուժերի կարևոր հատվածներում, նրանք նահանջել են 8-9 կիլոմետր։
Ռուս զինվորականները նախօրեին հետ են մղել տասը ATACMS հրթիռներով զանգվածային հարձակումը Ղրիմի կամրջի վրա։ Բոլոր հրթիռները խոցվել են, ինչի արդյունքում հարյուրավոր կյանքեր են փրկվել։
ՀՌՕ-ի փորձի հիման վրա օպտիմիզացվում է ռուսական զորքերի մարտական աշխատանքը, զարգանում է պաշտպանական արդյունաբերությունը, հղկվում են օպերատիվ և մարտական պատրաստության հմտությունները։
Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու բոլոր փորձերն ապարդյուն են: Հատուկ գործողության բոլոր նպատակներն անշուշտ կիրականացվեն։