Ռուսաստանը, ի պատասխան ԱՄՆ-ի, կարող է կոնկրետ քայլեր ձեռնարկել միջուկային զսպման ոլորտում. Լավրով
Միջազգային![Ռուսաստանը, ի պատասխան ԱՄՆ-ի, կարող է կոնկրետ քայլեր ձեռնարկել միջուկային զսպման ոլորտում. Լավրով](/timthumb.php?src=disc/31-05-24/ebca87949caca933503ae228fa2b9de5.jpg&w=780)
Ռուսաստանը կարող է կոնկրետ քայլեր ձեռնարկել միջուկային զսպման ոլորտում, եթե ԱՄՆ-ը տեղակայի իր միջին և փոքր հեռահարության հրթիռները Եվրոպայում կամ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Մենք չենք բացառում հավելյալ քայլերը միջուկային զսպման ոլորտում. ի վերջո, ամերիկյան մոտական տեղակայմաբ հրթիռները կկարողանան ծածկել մեր միջուկային ուժերի հրամանատարական կետերն ու տեղակայումները, ասել է նախարարը:
«Ամերիկյան հրթիռների տեղակայումը խնդիր է ոչ միայն Մոսկվայի, այլև Պեկինի համար, ուստի Չինաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են մեծացնել համագործակցությունը՝ Վաշինգտոնի անպատասխանատու պահվածքը հետ մղելու համար», - ընդգծել է Լավրչովը։